ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արաս Օզբիլիսը ստացել է ամենաբարձր գնահատականը «Հերենվենի» դեմ խաղում

ՍՊՈՐՏ

Whoscored.com վիճակագրական կայքը ներկայացրել է «Վիլեմ II»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիզի վիճակագրությունը «Հերենվենի» դեմ Հոլանդիայի առաջնության 15-րդ տուրի խաղում:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հարված չի կատարել դարպասի ուղղությամբ: Կատարել է 32 փոխանցում՝ 81.3 տոկոս ճշգրտությամբ: Հայ կիսապաշտպանը կատարել է 3 առանցքային փոխանցում, 2 անգամ հաղթել է օդային մենապայքարում, 2 անգամ շրջանցել է մրցակցին, 1 անգամ խլել գնդակը ու 1 անգամ կասեցրել է մրցակցի փոխանցումը:

Կանոնների խախտում Օզբիլիզը չի խախտել, մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում: Նրա 4 խախտում է եղել: Անցկացրած խաղի համար Արասը ստացել է 7.39 գնահատականը, ինչն ամենաբարձրն է «Վիլեմ II»-ի կազմում:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Վիլեմ II»-ը պարտվել էր 1-5 հաշվով: Օզբիլիզը դարձել էր իր թիմի միակ գոլի

համահեղինակը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular