ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից, ցեղասպանությունների ռիսկը դեռ կա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ջերմորեն ողջունելով ֆորումի մասնակիցների հետընտրական առաջին առավոտը ՀՀ-ում:

 Նրա խոսքով՝մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, աճող պոպուլիզմի, արմատականության, անհանդուրժողականության մի աշխարհում, որում մարդու իրավունքներն ընկնում են երկրորդ տեղ, ինչը չափազանց վտանգավոր է: «Մենք գիտենք, որ աճող, զարգացող սոցիալական ցանցերի, գաղափարների հարաճուն տարածման ժամանակաշրջանում, դժբախտաբար, նաև այնպիսի գաղափարների, որոնք սերմանում են անհանդուրժողականություն, ատելության փառաբանում, բախվում ենք մարտահրավերի: Այսօր անցկացվող ֆորումի հիմնական նպատակը պետք է միտված լինի այս խնդիրների լուծմանը, անհամբեր սպասում եմ այն գաղափարներին, մտքերին, որոնք կպարունակեն լուծումներ, որոնցով մենք կհարստացնենք մեր զինանոցը այս պայքարի շրջանակում»,-ասաց նա:

Արտգործնախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ 2015 թվականին ՄԱԿ-ն ընդհանուր ժողովում որոշում կայացրեց ցեղասպանության զոհերի հիշատակման միջազգային օրը սահմանելու վերաբերյալ: «2005-2018 թվականներին մենք խթանել ենք ցեղասպանության  կանխարգելման հիմնական ջանքերը: 2015 թվականին Հայաստանը ևս մեկ օժանդակ միջոց բերեց այս գործընթացի իրականացմանը ՝մասնավորապես այս համաշխարհային ֆորումի կազմակերպմամբ և ես խորապես շնորհակալ եմ բոլորիդ այսօր Հայաստան գալու համար»,-ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ ֆորումին մասնակցում է նաև գիտական համայնքի՝ ցեղասպանագետների ներկայացուցչական խումբ,  որը հավաքվել է  կանխարգելման լավագույն մեթոդը մշակելու համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրթության վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular