ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Քոչարյանի համոզմամբ, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները սպասելի էին, անակնկալ ոչինչ չկար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ընտրական գործընթացներին:

«Ունենք խորհրդարան, որտեղ կա երեք քաղաքական ուժ, որից դոմինանտ է «Իմ քայլը»  դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն էլ՝ ընդդիմություն: Թե որքանով այս քաղաքական ուժերը կկարողանան հակակշռել «Իմ քայլը» դաշինքին՝ ցույց կտա ժամանակը, սակայն ես միշտ ասել եմ, որ ընդդիմություն ծնվելու է «Իմ քայլը» դաշինքից»,-ասաց Կարեն Քոչարյանը:

Կարեն Քոչարյանն առանձնապես հետընտրական զարգացումներ չի ակնկալում: Ըստ նրա՝ այս ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան:

Անդրադառնալով խորհրդարան չանցած ավանդական քաղաքական ուժերին՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ դրանք ներսում փոփոխությունների անհրաժեշտություն ունեն:  

«Այն, որ ավանդական կուսակցությունները չհաղթահարեցին անցողիկ շեմը, խոսում է այն մասին, որ եթե իրենք իրենց հոգնած դեմքերին չեն մերժում, ապա իրենց մերժում է հասարակությունը»,-հավելեց Կարեն Քոչարյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Հայաստանում բացված բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,70 տոկոս կամ 59059 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ  8530  ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48811 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,43 տոկոս կամ 884456 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80024 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,50 տոկոս կամ 2619 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6456 ձայն, «Մենք» դաշինքը` 2,00 տոկոս կամ 25174 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12389 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22862 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103824 ձայն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular