ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միշտ եմ մտահոգ, մտածող մարդը չի կարող մտահոգ չլինել. Աշոտյանը որդու հետ մտել է քվեախցիկ եւ նկատողություն ստացել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտանը քվեարկության էր եկել ավա որդու հետ։ Նախքան քաղաքացիական պարտքը կատարելը, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց NEWS.am-ի հարցերին։ Արմեն Աշոտյանը քվեարկեց Երեւանի Էրեբունի համայնքի թիվ 10/33 ընտրատեղամասում։

«Ընտրութան եմ եկել շատ աշխատանքային տրամադրությամբ, միաժամանակ մտահոգ եւ լավատես։ Այսօր ընտրելու եմ հանուն մեր երեխաների ապագայի, հանուն ավելի բաց ու ժողովրդավար, ազգային, քրիստոնեա եւ ապահով Հայաստանի։ Նաեւ ընտրելու եմ հանուն այն Հայաստանի, որը, նույնիսկ ամենաէյֆորիկ վիճակում չի կորցրել մտածելու կարողությունը»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։ Հարցին՝ մտահոգ է՞ , Արմեն Աշոտյանը նշեց․«Միշտ եմ մտահոգ, քանի որ մտածող մարդը չի կարող մտահոգ չլինել»։

Արդեն ընտրական տեղամասում, Արմեն Աշոտյանը նախ լրագրողներին նկատողոթյուն արեց որպես թեկնածու իրեն հարցեր չուղղելու համար, ապա ինքն անձամբ նկատողություն ստացավ՝ որդու հետ քվեախցիկ մտնելու համար։

Քվեարկությունից հետո Արմեն Աշոտյանը դժգոհեց ընտրատեղամասի փոքր եւ անհարմար լինելուց, ապա դժգոհեց իրեն որդու հետ քվեախցում գտնվելու համար նկատողություն ստանալուց։

«Այսօր քարոզչություն եւ հակաքարոզչություն չեմ անի, բայց ընտրական տեղամասը շատ անհարմար էր եւ նեղ։ Իմ երեխուն նկատողություն արեցին, թե ինչու հետս մտավ քվեախցիկ, բայց, կներեք, անտեղ ցանկացած անկունից երեւում էր, ինչպես են քվեարկում։  Վատ է, որ այսպիսի ընտրատեղամասեր կան։ Ընտրություններից հետո կուզեմ տեսնել խելացի եւ ուժեղ Հայաստան, որտեղ չլինի յուրայինների եւ ախոյանների բաժանում»,-ասաց Աշոտյանը:

Նա նշեց, որ առավոտից շտաբում կան ահազանգեր բացման (տեղամասերի-խմբ) հետ կապված, ոչ բոլորն են ժամանակին բացվել, բայց դրանք տեխնիկական են, բայց քաղաքական ոչ մի ահազանգ այս պահին չունեմ. «Այս պահին դեռեւս շտաբ չեմ գնա, առիթից օգտվում եմ եւ մտեմ ծնողներիս տեսակցության։ Համբերենք ընտրությունների արդյունքներին»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular