ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱՏՄ-ում վճարման միասնական համակարգ ստեղծելը տանելու է նրան, որ միասնական արժույթ գործի. Գագիկ Մակարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով՝ ԵԱՏՄ երկրների համար միասնական վճարման համակարգ ձևավորելը կարող է տեխնիկական հարցերը լուծելու համար արդյունավետ միջոց լինել, բայց դա կարող է տանել նրան, որ կառույցում ստեղծվի միասնական արժույթի համակարգ:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ չնայած չի լուսաբանվել, թե դա ինչ դեր է ունենալու, սակայն ենթադրելի է, որ տվյալները թվայնացվելու են, մեկ պատուհանի  նման սկզբունք կարող է մշակվել, որի արդյունքում ԵԱՏՄ տարածքում որտեղ էլ ներմուծողները, գործատուները վճարում կատարեն, ինչպես էլ կատարեն, դրանք շատ արագ երկրների համար տեսանելի կլինեն և միանգամից հաշվանցման գործընթաց կիրականացվի՝ իմանալու համար, թե ինչպիսի գնումներ են կատարվել:

«Բայց դեռ փակագծերը շատ բացված չեն: Միասնական վճարային  համակարգն արդեն պետք է, որ արժույթի հետ կապված ինչ-որ խնդիր առաջացնի: Կարծում եմ՝ ի վերջո, գործընթացը տանելու է նրան, որ միասնական արժույթի համակարգ պետք է ստեղծվի»,- ասաց նա:

Թե որ երկրի արժույթը պետք է դառնա միասնական, բազային, ըստ Գագիկ Մակարյանի, պարզ չէ: «Հնարավոր է՝ հաշվի առնվի, թե որ երկրի հետ է շատ առևտուր արվում: Մի շրջանում ռուբլու մասին խոսվեց: Ինչո՞ւ: Որովհետև Ռուսաստանից է շատ առևտուր արվում: Հայաստանն էլ է շատ առևտուր անում Ռուսաստանից, Բելառուսն էլ, Ղազախստանն էլ հավանաբար: Կամ էլ պետք է մի նոր արժույթ ստեղծել, որը որևէ երկրինը չլինի»,- ասաց նա:

Գագիկ Մակարյանի խոսքով՝ նոր արժույթին անցնելը հնարավոր է շատ ժամանակ պահանջի: Նա նկատեց՝ գործընթացը Ռուսաստանի համար է ձեռնտու:

«Անընդհատ սանկցիաների տակ է գտնվում և իր սանկցիաներով շատերի համար է որոշակի խոչընդոտներ ավելացնում, այդ թվում՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների համար: Եթե նման տրամաբանություն լինի, որ միասնական արժույթ ստեղծվի, և անդամ բոլոր երկրների վրա պատժամիջոցներն ազդեն, ապա գուցե փրկություն լինի․ օրինակ՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն կամ որևէ այլ երկիր ցանկանա սանկցիաներ կիրառել Ռուսաստանի վրա, ապա միասնական արժույթի պարագայում կստացվի, որ սանկցիաների տակ են ընկնում ԵԱՏՄ երկրները: Դրանից կխուսափեն, մուլտիպլիկատիվ էֆեկտն ավելի մեծ կլինի աշխարհի տնտեսության վրա: Միասնական արժույթ ունենալը կանխարգելիչ գործոն կլինի Ռուսաստանի համար»,- ասաց նա:

 


Որքանո՞վ է հնարավոր նշյալ գործընթացների իրականացումը: Դիտարկմանը, թե մշտապես է խոսվել ԵԱՏՄ-ում միասնական արժույթ ստեղծելու մասին,  բայց գործնական ոչինչ չի եղել, և այդ գաղափարը արժանացել է քննադատության, Գագիկ Մակարյանը պատասխանեց․ «Մաքսային միության և ԵԱՏՄ-ի հետ կապված փաստաթղթերը ստեղծվել են 90-ականներից սկսած, և դրանց մեջ նշվում են 11 հիմնական քայլեր կառույցի անդամ երկրների համար, դրանցից մեկն էլ միասնական արժույթին անցնելն էր: Այսինքն՝ գաղափարը եղել է, նոր չէ: Պարզապես տարբեր խնդիրներից ելնելով՝ նրանից, որ օրինակ, երկրները պատրաստ չեն եղել դրան գործընթացը չի սկսվել: Հիմա արդեն այդ գաղափարը կոնկրետանում է»,- ասաց նա:

Գագիկ Մակարյանի նկատառմամբ՝ պարզապես արժույթը փոխելը չպետք է մեխանիկական գործընթաց լինի: «Արժույթը փոխելը տնտեսական խնդիր է։ Տեսեք, երբ երկրներում ինֆլյացիաներ են լինում, փողի կուրսն է փոխվում, ոչ թե արժույթը: Պետք է հաշվի առնել․ հնարավոր է՝  երկրներում կան ինֆլյացիաների կամ այլ խնդիրներ, պետք է հաշվի առնել դրանց հետևանքով ինչ այլ խնդիրներ կկուտակվեն այլ արժույթի անցնելիս»,- ասաց նա:

Հիմա, այնուամենայնիվ, ըստ Գագիկ Մակարյանի, ձեռնտու չէ, ռիսկային է ԵԱՏՄ անդամ երկրների համար միասնական արժույթին անցնելը՝ Ռուսաստանի սանկցիաների պատճառով: «Այդ պատժամիջոցները մեզ վրա, նույնիսկ Բելառուսի վրա կազդեն, ու խառնաշփոթը կմեծանա: Ավելի կայուն տնտեսական իրավիճակում պետք է անել դա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշումը միասնական վճարման համակարգ ստեղծելու մասին, ապա Գագիկ Մակարյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, արդեն որոշակի համաձայնություն կա այդ գաղափարի իրականացման շուրջ:

«Հայաստանը պարզապես պետք է սպասի գործընթացներին, չընդդիմանա: Պետք չէ ոչ առաջ ընկնի, ոչ էլ  հետ ընկնի: Ավելի լավ է, որ մեր երկիրը մտածի ընտրություններից հետո երկրի տնտեսական զարգացման մասին: Պետական ապարատում կադրային բազան լավացնի: Խոսվում է կրճատումների մասին, բայց գաղտնիքը կրճատումներ անելու մեջ չէ, այլ նույնիսկ որոշ դեպքերում գուցե պետք է ավելացնել աշխատողներին: Պետք է վատ մասնագետներին որակյալներով փոխել, կամ եթե կրճատվում են, պետք է ավելացած գումարով աշխատավարձ բարձրացնել՝ որակյալ մասնագետների ներգրավվելու համար: Օպտիմալացման գործընթացում նման մոտեցում հիմա գոնե ես չեմ տեսնում: Հաշվի առնելով այդ «վրիպումները»՝ չպետք է լոպազանալով առաջ գնալ, որովհետև մատերի վրա հաշվելով՝ գուցե սխալ քայլեր անեն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի ավարտին ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մշակում է Եվրասիական տնտեսական միության համար վճարային համակարգ ստեղծելու գաղափարը: «Վճարային համակարգի ձևավորումը և փոխադարձ վճարումների իրականացումն այսօր հանձնաժողովում քննարկվող նախաձեռնություններից մեկն է»,- ասել էր  Տիգրան Սարգսյանը:

Վերջինիս խոսքով՝ միության անդամ երկրների Կենտրոնական բանկերը մշակում են ընդհանուր ֆինանսական շուկա ստեղծելու հայեցակարգը: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այդ թեմային ԵՏՀ-ն կրկին կանդրադառնա Կենտրոնական բանկերի աշխատանքի ավարտից հետո:

 

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular