ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանին սպասվում է կարևոր քննություն. BBC-ի անդրադարձը Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բրիտանական BBC-ն անդրադարձ է կատարել Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ընդգծելով, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին կարևոր քննություն է սպասվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածագիրը նշում է, որ «Հայաստանում ապրիլին տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետևում կանգնած մարդուն կիրակի լուրջ փորձություն է սպասվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների տեսքով: «Նախկին լրագրող, այնուհետև քաղաքական գործիչ դարձած 43-ամյա Նիկոլ Փաշինյանը իրականություն դարձրեց իշխանության խաղաղ փոխանցումը և տնտեսության տրանսֆորմացիայի հույսեր արթնացրեց: Ցույցերի օրերին փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանի տված ամենակարևոր խոստումներից մեկը Հայաստանում ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է: Նա դեռևս շատ մեծ ժողովրդականություն է վայելում, և որևէ մեկը կասկած չունի, որ նրա ղեկավարած «Իմ քայլը» դաշինքն առաջատարն է ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի մեջ»,- ասված է հոդվածում:

Հոդվածագիրը նաև նշում է, թե որն է Նիկոլ Փաշինյանի` այդքան մեծ  ժողովրդականություն վայելելու պատճառներից մեկը: «Պարոն Փաշինյանը պարբերաբար օգտագործում է «Ֆեյսբուք»-ի ուղիղ հեռարձակումը՝ հանդես գալով որպես հասանելի քաղաքական գործիչ»:

Հոդվածում ներկայացված է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի կարծիքը, ով իր դժգոհությունն է արտահայտել ընտրություններն այդքան շուտ անցկացնելու որոշման վերաբերյալ: Արմեն Աշոտյանը նշել է, որ բոլոր քաղաքական ուժերը զրկվել են ժամանակից՝ ընտրություններին ինչպես հարկն է պատրաստվելու համար: Աշոտյանը նաև ասել է, որ Հայաստանում դեռևս շարունակվում է հետհեղափոխական էյֆորիան, ինչը ազդեցություն կունենա նաև քվեարկության արդյունքների վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular