ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխատանքով պետք է լուծենք մեր երկրի առջև ծառացած բոլոր խնդիրները. Նիկոլ Փաշինյանը եղել է Շիրակի և Լոռու մարզերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում շրջայց է կատարել Գյումրիի պատմական հատվածում, մասնավորապես՝ Ջիվանու, Ռուսթավելիի, Նիկոլայ Ղորղանյան և Վարպետաց փողոցներով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարի պաշտոնակատարը ծանոթացել է քաղաքի պատմական կենտրոնի վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է, որ պատմական հատվածը ներառող փողոցներում շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2019 թ. երկրորդ կեսին:  Համաշխարհային բանկից և ՎԶԵԲ-ից ներգրավված 23 մլն եվրոյի շրջանակում նախատեսվում է վերանորոգել Գյումրիի շուրջ 40 կմ ճանապարհահատված: Արդեն իսկ 12 կմ աշխատանքներն ավարտվել են: Նա նշել է, որ պատմական կենտրոնում իրականացվելու է գոտիավորում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նշված ծրագրերի արդյունավետ իրականացումը և համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն քաղաքի զարգացմանը, զբոսաշրջիկների թվի ավելացմանը: 

Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը ներկա է գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարության անցկացրած ցուցադրական վարժանքին, որի պայմանական սցենարով փրկարարները երկրաշարժի փլատակների տակից դուրս են բերել բնակիչներին և հասցրել առաջին բժշկական օգնության վայր:

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը Գյումրիում ծաղիկներ է դրել Շառլ Ազնավուրի արձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: 

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Գյումրիի «Սաստեքս»  կարի արտադրամաս, ծանոթացել իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին, մասնավորապես,  շինարարական աշխատանքներին և արդեն իսկ գործող արտադրամասի գործունեությանը: Նշվել է, որ թեթև արդյունաբերության ոլորտում այս ծրագրի արդյունքում Գյումրիում մինչև 2019 թ. կիսամյակը ստեղծվելու է ընդհանուր առմամբ 350-370 աշխատատեղ: Ընդամենը 1 ամիս առաջ իր գործունեությունը սկսած արտադրամասում արդեն իսկ աշխատում է 150 մարդ: Նշվել է, որ բանվորական համազգեստի ողջ արտադրությունը արտահանվելու է եվրոպական երկրներ:

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել նաև նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը: Ներդրումային ծրագիրն իրականացնողները տեղեկացրել են, որ պատրաստվում են կարի արտադրություն հիմնել նաև Սպիտակում, իսկ ևս մեկ արտադրամաս գործում է Արթիկում: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը նշել է, որ վերջին շաբաթվա ընթացքում ներկա է գտնվել  2 գործարանի մեկնարկի արարողության և ուրախ է, որ դրանք հիմնվել են սփյուռքահայերի ներդրմամբ: «Այս գործընթացը  100 տոկոսով համապատասխանում է տնտեսական հեղափոխության մեր պատկերացումներին: Մարդիկ անում են իրենց քայլը և պահանջատեր են կառավարությունից, որ առավել նպաստավոր պայմաններ ստեղծվեն ներդրումների համար: Համոզված եմ, որ նմանատիպ ներդրումային ծրագրերը նպաստելու են մեր երկրի տնտեսական զարգացմանը և բարեկեցիկ երկիր կառուցելու ճանապարհին անչափ կարևոր քայլեր են», -ասել է Նիկոլ Փաշինյանը և շնորհակալություն հայտնել բոլոր այն ներդրողներին, ովքեր Հայաստանի անկախության 27 տարիների ընթացքում քարը քարի վրա են դրել և ստեղծել նոր աշխատատեղեր:  

«Հայաստանում գործարար մարդու կարգավիճակը պետք է լրջագույն փոփոխության ենթարկվի և լինի առանձնահատուկ: Աշխատանքով պետք է լուծենք մեր երկրի առջև ծառացած բոլոր խնդիրները: Հարստացեք և հարստացրեք: Շնորհակալ ենք մեր կոչին արձագանքելու համար», -ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը Գյումրիից ուղևորվել է Լոռու մարզ: Սպիտակում Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ և կատարել մոմավառություն Սրբ. Հարություն եկեղեցում: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը ծաղկեպսակ է դրել նաև Վանաձորի երկրաշարժի զոհերին նվիրված խաչքարին և ներկա գտնվել քաղաքի թիվ 11 մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզը հիմնանորոգվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում, որի համար ծախսվել է 150 մլն դրամ: Մանկապարտեզը համալրվել է ժամանակակից նոր գույքով և ենթակառուցվածքներով, բարեկարգվել է բակը: Մանկապարտեզ է հաճախում 100 երեխա: Նիկոլ Փաշինյանը շրջել է հիմնանորոգված մանկապարտեզով և ծանթացել կատարված աշխատանքներին:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular