ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիգրան Ավինյանը մասնակցել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 7-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում մասնակցեց Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը ասաց, որ այժմ, երբ աշխարհը թևակոխել է չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջան, ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող հասնել զարգացման բարձր մակարդակի և ապահովվել քաղաքացիների բարեկեցությունը և արժանապատիվ ու երջանիկ կյանքն առանց գիտելիքների և տեխնոլոգիաների ու մարդկային կապիտալի զարգացման։ Այս առումով, կառավարության զարգացման տեսլականի անբաժանելի մասն է տնտեսության բոլոր ճյուղերում նորարարական տեխնոլոգիաների ներդրումը ու թվայնացման գործընթացի խթանումը։

Փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը հռչակվել է գերակա և այն Հայաստանում շարունակվում է զարգանալ հեղափոխական տեմպերով։ Վերջին յոթ տարիներին Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է ավելի քան 26% միջին տարեկան աճ, ինչի շնորհիվ այն դարձել է ամենաարագ աճողը տնտեսությունում: Ունենք 800-ից ավելի ընկերություններ, իսկ ՏՀՏ-ում աշխատողների թիվը գերազանցում է 15 000-ը։ Վերջին տարիներին Հայաստանը հայտնի է դարձել ոչ միայն համաշխարհային առաջատար ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերի առկայությամբ, այլև արդեն հայկական ընկերությունները դուրս են եկել միջազգային շուկա։ Տիգրան Ավինյանը հավելեց, որ Հայաստանում արդի ու դինամիկ ստարտափային մշակույթ է ձևավորվել՝ ի շնորհիվ երիտասարդության ստեղծագործ ոգու և ձեռնարկատիրական ջիղի։

Փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ երկիրը չպետք է բավարարվի առկա ձեռքբերումներով և առաջանցիկ աճ ապահովվելու համար կառավարությունը նախատեսում է ապահովել «կրթություն-գիտություն-արդյունաբերություն-արտադրություն» կապը, աջակցել առաջադեմ տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանն հանրային կյանքի տարբեր ոլորտներում, խթանել հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ մրցունակ ապրանքանիշի ձևավորումը, ստեղծել վենչուրային և ներդրումային ֆոնդեր ստարտափների աջակցման նպատակով, նպաստել միջազգային բարձր տեխնոլոգիական ընկերությունների մուտքին Հայաստան, ինչի արդյունքում կստեղծվեն գիտահետազոտական և արտադրական նոր կենտրոններ:

Անդրադառնալով մարզերի անհամաչափ զարգացմանը, Տիգրան Ավինյանը ասաց, որ դա Հայաստանի Հանրապետության համար լուրջ մարտահրավեր է: Այդ առումով, նորարությունները, բարձր տեխնոլոգիաները ու STEM կրթությունը մեծապես կարող են նպաստել անհամաչափ զարգացումը հարթելու, ինչպես նաև մարզային համայնքների մրցունակությունը բարձրացնելու գործին: Պետք է ստեղծվեն պայմաններ, որպեսզի մարզային երիտասարդությունը որակյալ տեխնոլոգիական կրթություն ստանալու և բարձր վարձատրվող աշխատանք ունենալու համար ստիպված չլինի գնալ Երևան: Դրա համար, կառավարությունը նախատեսում է առավելագույնս նպաստել Հայաստանի մարզերում առկա ժամանակակից տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեությանը և ձեռնարկելու է միջոցներ նոր կենտրոնների ստեղծման համար: Բացի այդ, թիրախավորված հարկային քաղաքականության և կառավարության ունեցած այլ միջոցների կիրառմամբ բարենպաստ պայմաններ կստեղծվեն, որպեսզի  մարզերում ծնվեն նոր ստարտափներ ու նախաձեռնություններ, ինչպես նաև օտարերկրյա գործարարների համար ներդրումներ կատարելն ավելի գրավիչ լինի:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular