ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիգրան Ավինյանն ընդունեց Զորյան ինստիտուտի նախագահին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 6-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանին։

Ինչպես տեղեկացրին  փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում այս տարվա հունիսին Կանադա կատարած այցը և Գրեգ Սարգսյանի ու Զորյան ինստիուտի ցուցաբերած աջակցությունը հայկական պատվիրակությանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գրեգ Սարգսյանը ներկայացրեց Զորյան ինստիտուտի ընթացիկ ծրագրերը և նոր իրավիճակում Հայաստանի կառավարության և հասարակական կառույցների հետ փոխգործակցության հեռանկարային ուղղությունները։ Որպես համագործակցության հաջողված նոր օրինակ նշվեց այս տարվա հոկտեմբերին տեղի ունեցած  Անցումային արդարադատության միջազգային սիմպոզիումը։

Զրուցակիցները քննարկեցին Զորյան ինստիտուտի կողմից նախաձեռնած Մարդկային արժանապատվության հիմնադրամի գործունեության ուղիները։ Մասնավորապես, հիմնադրամը նախատեսում է աջակցել կառավարությանն ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները և նպաստել քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացմանը։ Դա արվելու է նշված ոլորտներում համաշխարհային լավագույն փորձագետների ներգրավման միջոցով։ Այս նպատակով կկազմակերպվեն համաժողովներ,  կիրականացվեն գիտական հետազոտություններ, համագործակցություն կհաստատվի տեղի և միջազգային գիտական հաստատությունների միջև։

Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաև Մարդկային արժանապատվության հիմնադրամի և Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի համագործակցության հնարավորությունները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular