ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեւանում ստորագրվել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների համատեղ հետազոտական կենտրոն ստեղծելու մասին հուշագիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 7-ին շարունակվել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների երկրորդ հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման սկզբում նիստը վարող Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988 թվականի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը:

Երեւանում կայացած հանդիպման շրջանակներում Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի խորհրդարանների գլխավոր քարտուղարները ստորագրել են Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների համատեղ հետազոտական կենտրոն ստեղծելու մասին հուշագիր:

Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեն, անդրադառնալով Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների հետազոտական ցանցի ստեղծմանը, տեղեկացրել է, որ այն հնարավորություն կընձեռի գործընկերների հետ սեղմ ժամկետներում փոխանակվել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններով, գաղափարներով, լավագույն փորձով ու գիտելիքներով: Բացի այդ, հարթակը հնարավորություն կընձեռի հավաքագրել եւ տարածել խորհրդարանների կողմից իրականացվող հետազոտությունները, համագործակցել ինչպես Եվրոպական խորհրդարանի կողմից ստեղծված, այնպես էլ այլ ցանցերի հետ: Զեկուցողի խոսքով՝ ցանցի միջոցով կընտրվեն թեմաներ եւ ծրագրեր, որոնք կիրականացվեն տարածաշրջանային մակարդակով:

Մոլդովայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Ալա Պոպեսկուն ներկայացրել է Միջխորհրդարանական հետազոտական հարթակի գործունեության մասին աշխատակարգի նախագիծը, որը մշակվել է Մոլդովայի խորհրդարանի քարտուղարության  կողմից եւ   ներառում է ցանցի աշխատանքային  սկզբունքները:

Ուկրաինայի խորհրդարանի գլխավոր  քարտուղար Պետրո Բոդնարը նշել է, որ  Երեւանյան լրացումներով ստեղծվող գիտահետազոտական կենտրոնը լրացուցիչ ծառայություն է՝ ուղղված Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերի  եւ օրենսդիր մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, ամփոփելով Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների երկրորդ հանդիպումը, շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ մասնակցության եւ արդյունավետ աշխատանքի համար:

Արա Սաղաթելյանը կարեւորել է հուշագրի ստորագրումը՝ նշելով, որ կառույցը հնարավորություն կտա արդյունավետ եւ արագ կազմակերպել տեղեկատվության փոխանակումն ու շահագրգիռ կողմերին ներկայացնել աշխատակազմերի կառավարման եւ պատգամավորների պատշաճ սպասարկման հետ կապված փորձն ու հմտությունները:

ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղարի փոխանցմամբ՝ հետազոտական կենտրոնի աշխատանքները համակարգելու եւ գործընկերների հետ մշտական կապն ապահովելու նպատակով կլինեն առանձին ներկայացուցչություններ ստորագրող կողմերից յուրաքանչյուրի խորհրդարանում, ինչպես նաեւ  կձեւավորվի համապատասխան տեխնիկական բազա, որն առավել արդյունավետ պայմաններ կընձեռի գործընկերներին մեթոդական օժանդակություն ցուցաբերելու համար:

Արա Սաղաթելյանը տեղեկացրել է, որ Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների հաջորդ հանդիպումը կկայանա  2019 թվականի  մայիսին՝ Ուկրաինայի Լվով քաղաքում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular