ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նյուտոնի գլխին խնձոր ընկե՞լ է, թե՞ ոչ

ՎԻԴԵՈ

Մենք գիտենք, որ...

Երկրի ձգողականության օրենքը Նյուտոնը հայտնագործել է ծառից իր գլխին ընկած խնձորի շնորհիվ:

Իրականում այդպես չէ:

Բանն այն է, որ այն ժամանակ հայտնի անգլիացի բնախույզ և գյուտարար Ռոբերտ Հուկը հայտարարում էր, որ Նյուտոնը իրենից գողացել է այս օրենքի հայտնագործությունը, և որպեսզի ապացուցի, որ ինքն ավելի շուտ է հայտնագործել օրենքը, Նյուտոնը հորինել է այս լեգենդը: Այս առթիվ Նյուտոնը 1686 թվականին գրել է Էդմոն Հալլեյին. «Թղթերում՝ գրված ավելի քան 15 տարի առաջ (հստակ թիվը ես չեմ կարող ասել, սակայն, ցանկացած դեպքում, դա եղել է մինչ իմ նամակագրությունը Օլդենբուրգի հետ), ես արտահայտել եմ մոլորակների ձգողականության քառակուսային հակադարձ համեմատականությունը դեպի Արեգակ՝ կախված հեռավորությունից, հաշվարկել եմ երկրի ծանրության և Լուսնի՝ դեպի Երկրի կենտրոնը հարաբերությունը, թեկուզ և ոչ այնքան ճշգրիտ»: Նյուտոնի կողմից նշված անճշտությունը ծագում էր նրանից, որ Երկրի չափսերը և ազատ անկման արագության մեծությունը Նյուտոնը վերցրել էր Գալիլեյի «Մեխանիկա» աշխատությունից, որտեղ դրանք նշվում էին զգալի սխալով: Ավելի ուշ ստանալով Պիկարի ավելի ճշգրիտ տվյալները՝ Նյուտոնը վերջնականապես համոզվեց իր տեսության ճշմարտացիության մեջ։ Հանրահայտ լեգենդն այն մասին, թե ձգողականության օրենքը Նյուտոնը բացահայտել է ծառի ճյուղից խնձորի անկման շնորհիվ, ինչպես նաև «Նյուտոնի խնձոր» արտահայտությունը առաջին անգամ նշում է Նյուտոնի կենսագիր Վիլ յամ Ստրույկլին իր՝ «Հիշողություններ Նյուտոնի կյանքի մասին» գրքում՝ 1752 թվականին: Ըստ նրա, մի օր ընթրիքից հետո եղանակը տաք էր, և ինքը Նյուտոնի հետ դուրս է եկել այգի և խնձորենու ստվերի տակ խմել թեյ։ Նյուտոնը ասել է իրեն, որ ձգողականության մասին միտքը իր գլխում ծագել է, երբ նա հենց նույն ձևով նստել է ծառի տակ։ Այն ժամանակ ինքը գտնվել է բարձր տրամադրության մեջ, երբ անսպասելի ճյուղից խնձոր է ընկել. ինքը մտածել է՝ իսկ ինչո՞ւ են խնձորները միշտ գետնին ընկնում ուղղահայաց։ Այս լեգենդը հետագայում հանրահայտ դարձավ Վոլտերի շնորհիվ։ Իրականում, ինչպես երևում է Նյուտոնի աշխատանքային տետրերից, նրա համընդհանուր ձգողականության տեսությունը զարգացրել է աստիճանաբար։ Նրա մյուս կենսագիրը՝ Հենրի Փեմբերտոնը, բերում է Նյուտոնի հիմնավորումները (առանց հիշատակելու խնձորը) ավելի մանրամասն. «Համեմատելով մի քանի մոլորակների ընթացքները և նրանց հեռավորությունը մինչև Արեգակ, նա հայտնաբերեց, որ… այդ ուժը պետք է փոքրանա քառակուսային համամասնությամբ հեռավորության մեծացմանը զուգընթաց։ Այլ խոսքով, Նյուտոնը հայտնաբերել է, որ Արեգակի շուրջ մոլորակների պտույտների տևողությունը նրանց միջև եղած հեռավորությունից արտահայտվում է «հակադարձ քառակուսային բանաձևով» ձգողականության օրենքի համաձայն։ Ձգողականության օրենքի վերջնական ձևակերպումը, որը մտավ դասագրքեր, Նյուտոնը ձևակերպել է ավելի ուշ՝ այն բանից հետո, երբ նրան պարզ դարձան մեխանիկայի օրենքները։ Ընդ որում, նա չի էլ առարկել, որ ձգողականության օրենքի ճշգրիտ ձևակերպումը տվել է Ռոբերտ Հուկը, սակայն պնդել է, որ այդ մասին ինքն ավելի շուտ է մտածել, երբ գլխին խնձոր է ընկել: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular