ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս անցավ արտահերթ... քարոզարշավը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Այսօր քարոզարշավի վերջին օրն է, ու հաշվի առնելով օրվա խորհուրդը՝ դժվար թե նախորդ օրերի նման ականատես լինենք ակտիվ, ագրեսիվ քարոզարշավի: Ըստ այդմ, ժամանակն է լռության օրվանից առաջ ամփոփել, թե ինչպես անցավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը:
 
ՀՀԿ–ն, չնայած այն հանգամանքին, որ քարոզարշավից առաջ հայտարարել էր, որ փորձելու է լինել կառուցողական և ուժեղ ընդդիմություն, որ գիտակցել է իր սխալները ու պատրաստ է շտկել դրանք, նախընտրական պայքարի առաջին իսկ օրից սկսեց բավական ագրեսիվ հռետորաբանությամբ: Թե՛ նախընտրական պաստառն ու կարգախոսը, թե՛ հիմնական դերակատարների հռետորաբանությունը տարբեր հարցազրույցների ու բանավեճերի ժամանակ ցույց տվեցին, որ ՀՀԿ–ն որդեգրել է սև–սպիտակ խաղի կանոններն ու դիրքավորվել որպես սև: Իսկ Դավիթ Շահնազարյանի՝ ցուցակում հայտնվելու հանգամանքը, հակառակ շատ, այդ թվում մեր կանխատեսումների, ոչ թե ուժեղացրեց ՀՀԿ–ին՝ ղարաբաղյան խնդրի շուրջ իշխանության համար տհաճ հարցադրումներ մատուցելու տեսքով, այլև Շահնազարյանի ներկայությունն ու ակտիվությունը նույնացրեց «Սասնա ծռեր» խմբավորման 2016թ. հետապրիլ յան գործունեության հետ: Թերևս միայն Արփինե Հովհաննիսյանն էր, որ երկու տարբեր բանավեճերի ժամանակ կարողացավ պահել ՀՀԿ-ի՝ ի սկզբանե հայտարարված ստանդարտը ու կառուցողական, զուսպ լինելով հանդերձ՝ ստեղծել տպավորություն, որ առնվազն կոնկրետ դեպքերում ավելի կոմպետենտ է, քան իշխանության ներկայացուցիչները:
 
«Իմ քայլը» դաշինքն, ըստ էության, համապետական քարոզարշավ չարեց, քանի որ քարոզարշավի բեռը, ինչպես և իշխանության ողջ բեռն ընդհանրապես, իր վրա վերցրել էր Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանն առաջին իսկ օրից բավական արագ, դինամիկ ու ագրեսիվ ռիթմ հաղորդեց ընտրարշավին՝ թիրախավորելով ՀՀԿ–ին, տեղ–տեղ էլ նաև մյուս ուժերին, օրինակ, «Սասնա ծռերին» ու ՀՅԴ–ին: Մարզային այցերի ժամանակ Փաշինյանը զուգահեռաբար խոսում էր թե՛ տեղական խնդիրներից, թե՛ ակտիվ էր պահում համապետական քաղաքական դիսկուրսն ընդհանրապես ` live time ռեժիմում անդրադառնալով օրվա ընթացքում հայտնվող այս կամ այն բնույթի տեղեկատվությանը: Փաշինյանից զատ դաշինքի քարոզարշավն ընթանում էր արդեն ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների կողմից: Սակայն պարզ էր, որ այդ թեկնածուների քարոզարշավը ստվերվելու էր Փաշինյանի ֆոնին ու նրանք բավարարվելու են բացառապես լոկալ մասշտաբի քարոզարշավներով: 
 
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, թերևս, միակն էր, որ ողջ քարոզարշավի ժամանակ այդպես էլ չմտավ ո՛չ սև–սպիտակի, ո՛չ հակաքարոզչության, ոչ ինտրիգների դաշտ: Այդ ուժը իրականացրեց իր ուժերի տեսանկյունից բավական ներդաշնակ քարոզարշավ՝ թիրախավորելով հենց այն էլեկտորատը, որը ակնհայտորեն կողմնորոշված է կամ կարող է կողմնորոշվել դեպի այդ կուսակցությունը: Ակնհայտ էր, որ չնայած որոշակի սադրանքներին, ԲՀԿ–ն ի սկզբանե որդեգրել էր հակաքարոզչության ու իրարամերժության տրամաբանությունից դուրս ոճ: 
 
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու «Մենք» դաշինքը ամբողջ քարոզարշավի ընթացքում այդպես էլ չկարողացան ձերբազատվել «Ելք» դաշինքի ստվերից ու հեղափոխության արժեքների պահապանը լինելու մասին անդադար հիշատակելու կոմպլեքսից: Տարբեր հարթակներում, բանավեճերում անընդհատ զգացվում էր որոշակի անհարմարավետություն՝ մի կողմից ընդդիմության դաշտը զբաղեցնելու մտադրությամբ, մեկ այլ կողմից իշխանությանն ու Փաշինյանին չքննադատելու, իսկ առիթի դեպքում ամեն կերպ պաշտպանելու ձգտմամբ: Այս ուժերի անելիքը բավական բարդ էր, քանի որ նրանց պոտենցիալ էլեկտորատը առավել հակված է լինելու դեպի «Իմ քայլը»: 
 
Զարմանալիորեն բավական հանգիստ քարոզարշավ իրականացրեցին նաև «Սասնա ծռերը»՝ որոշ բացառություններով, թեկուզ հայտնվելով տարբեր քննադատությունների թիրախում: Արցախի, ԱԺ–ի կարճաժամկետության շուրջ նրանց աղմկոտ հայտարարությունները անընդհատ դառնում էին քննարկման առարկա: Սակայն այն պահերին, երբ կոնֆլիկտը հասնում էր էսկալացիային, «Ծռերը» հանդարտության կոչերով էին հանդես գալիս: Դժվար է ասել, ուլտրա–հեղափոխական այս ուժի հանդեպ հասարակական իրական վերաբերմունքն ինչպիսին է: Մեծ հաշվով, այս ուժի դեպքում ամենակարևոր հարցը հետևյալն է. եթե նրանք չանցնեն խորհրդարան, ինչպիսի գործելաոճ են որդեգրելու:
 
Ընտրարշավին մասնակից նորելուկ ուժերից էլ, թերևս միայն «ՔՈ» ՍԴԿ–ն կարողացավ որոշակի ճանաչելիություն ապահովել, մի կողմից փիառի տեսանկյունից հետաքրքիր լուծումներով, մեկ այլ կողմից ներկայանալով որպես ծրագրային քաղաքականության ջատագով: Նրանց ստացած ձայները ցույց կտան, թե ինչպիսին է ծրագրային քաղաքականության պահանջարկը հետհեղափոխական Հայաստանում: 
 
Հեղինակ՝ Լևոն Մարգարյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular