ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհավատարիմ ծիծեռնակներն ու նրանց եղանակային «կանխատեսումները»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք գիտենք, որ...

Ծիծեռնակները կանխազգում են եղանակի փոփոխությունը, և եթե նրանք ցածր են թռչում, նշանակում է անձրև է գալու:

Իրականում այդպես չէ:

Ծիծեռնակները երբեք էլ եղանակի փոփոխություն չեն կանխազգում: Ծիծեռնակների թռիչքին նայելիս՝ կարելի է կարծել, թե նրանք հենց այնպես թռչում են, խաղում արևի ճառագայթների հետ: Իրականում նրանք անդադար աշխատում են՝ միջատներ են որսում: Ասում են՝ եթե ծիծեռնակները բարձր են թռչում, արևոտ եղանակ է լինելու, ցածր են թռչում, անձրև է գալու: Նախանշանի առումով երևի թե մարդիկ իրավացի են, բայց խնդիրն այստեղ ոչ թե ծիծեռնակներն են, այլ այն միջատները, որոնց նրանք որսում են: Անձրևից առաջ, երբ օդն ավելի է խոնավանում, միջատների թևիկներն ուռչում են և, ծանրանալով, նրանց ավելի ներքև են քաշում: Եթե մենք կարողանայինք օդում ծիծեռնակներից բացի նկատել նաև փոքրիկ միջատներին, ապա անմիջապես ամեն ինչ կհասկանայինք: Ծիծեռնակները միջատներին որսում են միայն օդում: Բայց հեշտ չէ որսալ այնքան միջատ, որ բավականացնի թե՛ իրենց, թե՛ իրենց ձագուկներին: Այ, դրա համար էլ ծիծեռնակն ամբողջ օրը, մինչև մութն ընկնելը, անցկացնում է օդում, միայն երբեմն նստում է հանգստանալու ծառի բարակ ոստին կամ հաղորդալարին: Իսկ բնի մոտ ծիծեռնակը թռչում է հարյուրավոր անգամներ և ամեն անգամ իր ձագուկներին կերակրում է մի քանի միջատիկով: Նա հազվադեպ է իջնում գետնին, որովհետև վատ է քայլում և գետնից էլ դժվարությամբ է վեր թռչում: Ջուրն անգամ խմում է թռչելիս՝ կտուցով որսալով կաթիլը: Ձմռանը ծիծեռնակները չվում են: Ձմեռում են Սահարա անապատից հարավ ընկած տարածքում և Ասիայի տրոպիկական հատվածներում:

Ծիծեռնակները շատ բազմազան են, առկա է 79 տեսակ, միայն թե արտաքնապես դա գրեթե նկատելի չէ: Տարբեր տեսակների պատկանող ծիծեռնակները նաև միանման ապրելակերպ ունեն: Իրենց բները ծիծեռնակները կառուցում են այնպիսի տեղերում, որտեղից հեշտ է անմիջապես սրընթաց թռչելը՝ քարափներին, պատերին, կտուրներին: Բները հիմնականում կառուցված են ծղոտից և ամրացված են հողով ու կավով: Քաղաքաբնակ ծիծեռնակների բները գնդաձև են, գյուղաբնակներինը՝ բաժականման: Իսկ ծովափնյա ծիծեռնակները երբեմն փոսիկներ են փորում ու այնտեղ պատրաստում իրենց բույնը: Ներկայումս այնպես է ստացվել, որ ծիծեռնակները դարձել են սինանտրոպ թռչուններ, այսինքն՝ հիմնականում ապրում են այնտեղ, որտեղ մարդն է ապրում: Ծիծեռնակների զույգերը առաջանում են թռիչքի ընթացքում կամ էլ բնային «գաղութի» ներսում և պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում: Այսինքն, սրանք սոցիալապես մոնոգամ (ունենում են կյանքի մեկ զուգընկեր) թռչուններ են:

Չնայած նրան, որ ծիծեռնակները մոնոգամ են, բայց պարզվում է, որ նրանց մոտ ևս, ինչպես մարդկանց մոտ, հաճախակի են զուգընկերոջ «դավաճանության» դեպքերը: Այս ամենը հաստատվել է թռչնաբանների վերջին հետազոտությունների արդյունքում: Պարզվում է՝ հաճախակի են լինում միջզույգային բեղմնավորումները, ընդ որում՝ այնքան հաճախակի, որ ներկայումս քննարկվում է այն հարցը, որ ծիծեռնակներին համարեն պոլիգամ թռչուններ: Գենետիկ հետազոտությունները ցույց են տվել, որ բնում գտնվող ճուտիկների առնվազն 15 %–ը գենետիկ կապ չունեն իրենց «հայրիկների» հետ, այսինքն՝ «արտամուսնական» են: Պարզվում է նաև, որ 32 % դեպքերում բնում գտնվող ձվերից առնվազն մեկը տվյալ բնի «մայրիկինը» չէ, այսինքն՝ այլ էգ է ձու դրել: Ընդ որում, «հայրիկները» այնքան անպատասխանատու են, որ բույնը կառուցելուց հետո, երբ էգը արդեն ձվադրել է, նրանց կարելի է տեսնել այլ բների մոտ պտտվելիս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular