ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազդեցության պայքար իշխանության ներսում.

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քարոզարշավն արդեն մոտենում է իր վերջնական հանգրվանին, և հետհայացք գցելով` կարող ենք արձանագրել որոշ իրողություններ, որոնք ակնհայտ դարձան վերջին օրերին: Դրանցից մեկը հատկապես աչքի է զարնում և կապ ունի ոչ այնքան քարոզարշավի բուն էության, որքան դրա հաղորդած ազդակների հետ: Բանն այն է, որ ի սկզբանե իշխող թիմի քարոզարշավը ընթանում էր բացառապես Նիկոլ Փաշինյանի առաջնորդության սցենարով, իսկ իշխող թիմի քաղաքական կորիզը ներկայացնողները բավական պասիվ էին: Տպավորություն կար, թե որոշվել է առանձնահատուկ քարոզարշավ չանել անհատական, ռեյտինգային մակարդակով: 

Սակայն քարոզարշավային գործընթացի կեսից այս իրավիճակը կտրուկ փոխվեց և ՔՊ առանցքային դեմքերը, որոնք հաճախ ընդգրկված են ու մրցակցում են նույն ընտրատարածքի ռեյտինգային ցուցակներում, սկսեցին ակտիվ անհատական քարոզարշավ վարել: Դժվար չէ կռահել, թե ինչու նախապես արձանագրված ստատուս–քվոն հանկարծակի խախտվեց: Իշխող թիմի ներսում հասկանալի պատճառներով կա իշխանական ազդեցության շրջանակների բաշխման խնդիր: Այդ խնդիրը չի վերաբերում միայն Նիկոլ Փաշինյանին, որի դերակատարությունն ու դրա ազդեցիկության սահմանները հստակ են: Սակայն թիմի մյուս անդամների դեպքում այս խնդիրը էական է, հատկապես եթե հաշվի առնենք, որ առաջիկայում հարցեր են ծագելու, թե ով պետք է լինի ԱԺ նախագահ, ԱԺ փոխխոսնակ, ինչ սկզբունքով պետք է բաշխվեն հանձնաժողովների նախագահների պորտֆելները և այլն:

Եվ այս պրոցեսում, որը հաջորդելու է ընտրություններին, կենսական է լինելու ոչ միայն Փաշինյանի անձնական որոշումը այս կամ հարցով, այլև հավակնություններ ունեցող թեկնածուների ձայների քանակը:

Այդ ձայների քանակն ու դրանց քաղաքական կապիտալիզացիան, ըստ էության, դառնալու են նաև ներթիմային ազդեցության գոտիների բաշխման սկզբունք: Պարզ է, որ անհատական, ռեյտինգային ընտրակարգով շատ ձայն ստացած մեկը կարող է, հղում անելով իր ձայների քանակին, փորձել ընդլայնել իր ազդեցությունը, ասենք, այն մարդկանց նկատմամբ, որոնք քիչ ձայներ կստանան ու ԱԺ–ում կամ գործադիրում կհայտնվեն բացառապես Փաշինյանի որոշման հաշվին: Թերևս հենց ապագայում սպասվող ներիշխանական ազդեցության գոտիների բաժանման համար բնական պայքարն է, որ խախտեց քարոզարշավային ստատուս–քվոն իշխող թիմի ներսում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular