ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական բանավեճերը թույլ նյարդերով մարդկանց համար չեն.

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախընտրական հեռուստաբանավեճերի հանդեպ հանրային հետաքրքրությունը վերջին շրջանում էականորեն աճել է: Այդ բանավեճերը դարձել են սովորական երևույթ, ավելին՝ քարոզարշավային ամեն օրվա ընթացքում առնվազն 2–3 բանավեճ է տեղի ունենում: Ակնհայտ է, սակայն, որ կան որոշակի խնդիրներ բանավիճային մշակույթում: Խոսքը ոչ այնքան դրանց խայտաբղետ ձևաչափերի մասին է, որքան մասնակիցների սպասելիքների ու ակնկալիքների: Միանգամից պարզ է դառնում, որ տարիներ շարունակ բանավեճերի պրակտիկայի բացակայությունը հանգեցրել է մի վիճակի, երբ քաղաքական պրոցեսների կտրուկ հանրայնացմանը քաղաքական վերնախավը պատրաստ չէ, պատրաստ չէ հարմարվել հրապարակային քաղաքականության և  դրա առանցքային մաս կազմող բանավիճային ֆորմատի խաղի կանոններին:

Պետք է արձանագրել, որ հեռուստատեսային բանավեճերն, ըստ էության, առանձին ժանր են, մեծ հաշվով՝ գեղարվեստական ժանր: Եվ այդ ժանրն ունի իր կանոնները, որոնցից առաջնայինը ոչ այնքան փաստերի ճիշտ և սխալ լինելն է, որքան համոզիչ և ներկայանալի խոսելը, վստահ պահվածքը, ամուր նյարդերը: Ընդհուպ մինչև արտաքին տեսքի առանձին բաղադրիչներ կարող են վճռորոշ լինել այս կամ այն բանավեճում հաղթելու համար: Այն հանգամանքը, որ հրապարակային քաղաքականության մեջ առաջնայինը ոչ թե բովանդակությունն ու փաստերն են, այլ համոզիչ, արժանահավատ ներկայանալու ունակությունը, դրսևորվում է Նիկոլ Փաշինյանի օրինակով:

 

Ըստ այդմ, այն նեղսրտման դրսևորումները, թե բանավեճերում քիչ են փաստերը կամ կան փաստերի մանիպուլ յացիաներ, կամ փաստերով խոսողը պարտվեց մանիպուլյացիաներ անողին, պարզապես նշանակում են, որ Հայաստանում հեռուստաբանավեճերի ժանրը դեռևս նոր է ու անսովոր քաղաքական դերակատարների համար: Մեծ հաշվով, եթե քաղաքական բանավեճերը լինեին փաստերի ճշգրտման, ծրագրերի ներկայացման, ինչպես նաև փորձագիտական ու ակադեմիական քննարկումների հարթակներ, ապա քաղաքականությամբ կզբաղվեին ու կհաջողեին բացառապես գիտնականները, փորձագետները ու քաղաքագետները:

Ողջունելի է բանավեճի մշակույթի այսօրինակ տարածումը վերջին շրջանում: Միաժամանակ հասկանալի է, որ այս նոր երևույթին լիովին հարմարվելու համար ժամանակ է պետք: Մեդիադաշտը իր խնդիրը լուծում է՝ գտնելով ձևաչափեր բանավեճերի կազմակերպման համար: Հասարակությունն էլ իր վարքով ցույց է տալիս, որ հետաքրքրված է այդ ձևաչափերով: Հետևաբար հերթը արդեն քաղաքական դերակատարներինն է, որոնք փոխանակ նեղսրտելու, պետք է հասկանան այդ ժանրի առանձնահատկություններն ու կանոնները, ըստ այդմ, դառնալով այդ ժանրի, այդ խաղի մասնակից՝ ընդունեն և խաղան խաղի կանոններով:

Այլապես կարող է ունենանք մի իրավիճակ, երբ քաղաքականությունն այլևս հրապարակային է, մեդիադաշտը պատրաստ է նման ձևաչափերին, բայց չկա բավարար ռեսուրս այդ հրապարակայնությունը կյանքի կոչելու համար, որովհետև, ասենք, ոմանք նեղսրտում են բանավեճերում ընդհատված լինելուց, մանիպուլացվելուց, փաստերի երկրորդվելուց և այլն: Քաղաքական բանավեճի ժանրը թույլ նյարդերով մարդկանց համար չէ: 

հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular