ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կլինի ընտրությունից հետո. հեղափոխությունը մտնում է վճռական փուլ.

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բուռն նախընտրական քարոզարշավը, «Իմ քայլի» և ՀՀԿ միջև հեռահար քաղաքական փոխհրաձգությունները, նախընտրական բանավեճերը, աղմկոտ և սկանդալային ձերբակալություններն ու քրեական գործերը ամբողջովին կլանել են հասարակական ուշադրությունը քաղաքական պրոցեսների նկատմամբ: Հասկանալի է, սակայն, որ քարոզարշավային այս ընթացքը, ինչքան էլ որ թելադրված լինի նախընտրական բնույթից բխող առանձնահատկություններով և հեղափոխության պարտադրած քաոտիկ ռիթմով, ինչ–որ պահի ավարտվելու է: Ընտրությունների արդյունքներն ամփոփվելու են, լինելու է նոր ԱԺ, առանց ՀՀԿ–ի կամ ՀՀԿ–ով, լինելու է նոր կառավարություն, բնականաբար փոփոխված կազմով: Սա, իհարկե, չի նշանակում, թե քարոզարշավից հետո մենք մտնելու ենք ավելի հանդարտ փուլ: Բայց որ ստեղծվելու է բովանդակային իմաստով լրիվ այլ վիճակ` իրենից բխող դիրքավորումներով ու սպասելիքներով, ակնհայտ է:

 

Եվ այդ նոր, հետընտրական իրավիճակի հիմնական ռիթմը կրկին թելադրելու է իշխանությունը իր պահվածքով ու քայլերով: ՀՀԿ ներկայությունը խորհրդարանում ու այդ ներկայության հաշվին քաղաքական դաշտում ակտիվ դերակատարությունը չէ, որ փոխելու են քաղաքական կյանքի ընթացքը, ինչքան էլ,որ ՀՀԿ–ի ԱԺ անցնել–չանցնելու հարցն այսօր հասցված լինի կյանքի և մահվան հարցի մակարդակի: ՀՀԿ ներկայությունից ու բացակայությունից կարող է որոշակիորեն փոխվել քաղաքական քննարկումների արտաքին տեսքը, տեղ–տեղ նաև որակը, բայց ազդել իշխանության, ընտրություններով ֆորմալիզացված ու վերջնական լեգիտիմություն ձեռք բերած իշխանության քաղաքականության վրա ընդհանրապես, ՀՀԿ–ն ունակ չի լինելու: Հետևաբար պետք է դուրս գալ այս կեղծ ծուղակի դաշտից, ու քարոզարշավի խաղի կանոններից դուրս նայել ընտրությունից հետո սպասվող իրավիճակին:

Իսկ իրավիճակը որքան էլ հեղափոխությանը հարիր հախուռնությամբ է հագեցած լինելու, միևնույն է, լինելու է այլ, քան վերջին ամիսներին էր: Նախ և առաջ այն պատճառով, որ հեղափոխությունը մտնում է վճռական փուլ, փուլ, երբ արտաքին խոչընդոտները հաղթահարված են, ու հեղափոխության գլխավոր նպատակի՝ նոր Հայաստանի կերտման ճանապարհին բոլոր լուծումները բխելու են միայն ներսից, միայն ներքին ջանքի, կամքի, գիտելիքի առկայության դեպքում են հաջողելու: Ի վերջո, իշխանափոխությունը, ԱԺ արտահերթ ընտրությունները և նախորդ համակարգի տարբեր դրսևորումների պայքարը պիտի որ լինեն ընդամենը միջոցներ հասնելու մի կետի, որտեղից արդեն կարելի կլինի սկսել մեծ նպատակի իրականացումը: Առնվազն այսպիսի ընդգրկունություն պիտի ունենա պրոցեսը, որն անվանվում է հեղափոխություն, այլապես մենք գործ կունենանք պարզապես սովորական իշխանափոխության հետ, որի միակ անելիքը կլինի երկրի մասնակի նորոգումը միայն, ոչ թե խորքային վերափոխումը:

Այս իմաստով հատկապես հետաքրքիր է, թե ինչ սկզբունքով է իշխանությունը կազմակերպվելու ընտրություններից հետո, ով է լինելու ԱԺ նախագահ, ով փոխխոսնակ, ով խմբակցության ղեկավար, ովքեր կդառնան հանձնաժողովների նախագահներ: 

Խնդիրն այստեղ ոչ թե ներիշխանական ինտրիգն է, այլ նոր ԱԺ–ի դերակատարման մասին իշխանության պատկերացումը, որը արտահայտվելու է ԱԺ գործուղված գործիչների ընդհանուր բնութագրից: Արդյոք քաղաքականության մեջ հրապարակային շոուների բաղադրիչը կտեղափոխվի ԱԺ՝ փոխարենը գործադիրին շանս տալով համալրվել պրոֆեսիոնալներով: Արդյոք այդ հրապարակայնության չափաբաժինը վերապահելով ԱԺ–ին, ինքը՝ հրապարակայնության հիմնական դերակատարը՝ Փաշինյանը, կկարողանա բացառապես գործադիրի աշխատանքը կոնսոլիդացնել արհեստավարժության և պրակտիկ խնդիրներ լուծելու վրա: Կարևոր է, ըստ այդմ, հասկանալ, թե ինչ սկզբունքով կնշանակվեն նոր փոխվարչապետեր, կվերանշանակվեն, թե ոչ, կփոխվեն արդյոք կարևոր ոլորտների պատասխանատուները, թե ոչ:

Խոսքը ոչ այնքան կադրային քաղաքականության մասին է, այլ ընդհանրապես կադրերի նշանակումներով արտահայտվող ընդհանուր ազդակների, որը թույլ կտա հասկանալ, թե ինչպիսին է լինելու իշխանության գործելաոճն ընդհանրապես, և գործադիրում ու օրենսդիրում առանձին–առանձին վերցրած՝ ընդհանրապես: Այնպիսին, ինչպիսին հիմա է այդ բաժանումը, նոր բաժանումը լինել չի կարող, և ոչ միայն տեխնիկական պատճառներով: Հեղափոխության արդեն հետընտրական փուլում որակապես փոխվում է նաև հեղափոխության հիմնական շահառուի՝ հասարակության սպասելիքների էությունը: Այդ սպասելիքներին այլևս հարկ կլինի պատասխանել առավել առարկայական, շոշափելի արդյունքներով: Հետևաբար ինչքան էլ հեղափոխությունը թելադրի իր կանոններն ու ոճը, ինչքան էլ այդ ոճը սիրեն իշխանություններն ու հասարակությունը, ինչ–որ պահից գալու է նաև կոնկրետ արդյունքների արձանագրման պահը: 

Եվ իշխանության հետընտրական դիրքավորումից, քաղաքականությունից, ռեսուրսների ու առաջնահերթությունների բաշխումից է կախված լինելու, թե ինչպիսին կլինի արդյունքների արձանագրման պահը, կլինի՞, թե՞ ոչ: 

հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular