ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չեմ կարծում, որ հետայսու ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալու շանս ունի»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ակնհայտ է, որ բոլոր քաղաքական ուժերի համար էլ արտաքին քաղաքական ուղղություններն ու օրակարգը պետք է լինեն առաջնահերթություն, կարևոր է նաև այն, թե ի՞նչ հնարավորություններ պետք է ունենանք արտաքին քաղաքականության իմպլեմենտացիայի համար: Ակնհայտ է նաև, որ մեր արտաքին քաղաքականությունը կարևորագույն մարտահրավեր է: Այն անվտանգության ապահովումն է՝ Արցախի խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացը, այն ուղղությունը, որտեղ անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը սերտաճած են: Եվ քաղաքական գործիչներն ու կուսակցությունները չէին կարող այս մասին չխոսել և մոտեցումներ չունենալ իրենց ծրագրերում: Բոլոր ուժերի դրույթներում էլ անդրադարձ կա արտաքին քաղաքականությանը և, իհարկե, նաև Արցախի խնդրին՝ որպես ամենամեծ մարտահրավեր: Եթե ծրագրերում առանձնապես մեծ չէ արտաքին քաղաքականության անդրադարձը, ապա բանավեճերում կողմերը կարողացել են ավելի լավ ներկայացնել ու ավելի լայն անդրադարձներ կատարել արտաքին քաղաքական խնդիրներին»,–1or.online-ի հետ զրույցում ասաց Ս. Սարգսյանը:

 
Ինչ վերաբերում է բովանդակային հատվածին, ապա, ըստ քաղաքագետի, չափազանց կարևոր է առանձին անդրադարձ կատարել գործող իշխանության արտաքին քաղաքականության պատկերացումներին, խոստումներին ու նախընտրական ծրագրին. «Որովհետև «Իմ քայլը» վերցրել է կառավարությունը, երկրի քաղաքական կառավարումը, այդ թվում՝ արտաքին քաղաքականության պատասխանատվությունը: Եվ կարծում եմ, որ հաջորդ ԱԺ–ում, լինելով մեծամասնություն, ամբողջությամբ ստանձնելու է արտաքին քաղաքականության իմպլեմենտացիան: Եվ այս առումով արտաքին քաղաքականության հիմնական սպասելիքները ու պահանջները պետք է ներկայացնել իշխող ուժին: Ես, իհարկե, գոնե ԱՄՆ–ի հետ հարաբերությունների մասին մի փոքր այլ պատկերացում ունեմ, որովհետև ծրագրում շատ հպանցիկ է ներկայացված այն տեսլականը, որն ունեն ԱՄՆ–ի հետ հարաբերություններ կառուցելու տեսանկյունից: Բայց նորից եմ շեշտում՝ սա ընդամենը նախընտրական ծրագիր է, և մոտեցումները հասկանալու համար շատ ավելի կարևոր է հետևել քաղաքական հայտարարություններին և բանավեճերին»:
 
Անցում կատարելով արդեն այս փուլում առկա ազդակներին՝ քաղաքագետի հետ խոսեցինք ՀԱՊԿ գագաթաժողովի հետաձգման մասին: Նշենք, որ ՌԴ նախագահի օգնականը հայտարարել էր, թե Հայաստանի խնդրանքով է այն հետաձգվել՝ հղում էր արվել նախընտրական արշավը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսնակն էլ նշել էր, որ Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել: Խնդիրը ՀԱՊԿ–ի՞, թե՞ Հայաստանի դաշտում է: Քաղաքագետը նախ ընդգծեց՝ Հայաստանը գտնվում է չափազանց կարևոր մի շրջափուլում. «Ակնհայտ է, որ քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժը ևս կարևորում է այս գործընթացը: Բնական է, որ պետք է նաև հաշվի առնել նախընտրական գործընթացները: Ընդհանրապես միջազգային պրակտիկայում ընդունված է նման հանդիպումների հետաձգումը՝ պայմանավորված նախընտրական գործընթացներով: Եթե Հայաստանի կողմից նման խնդրանք եղել է, ապա դա տրամաբանական է: Ես չեմ ուզում անդրադառնալ վերոնշյալ հեռակա բանավեճին՝ կողմերը պետք է իրար մեջ խոսեն, և հայտարարություններ անելուց առաջ պետք է համապատասխան կոորդինացիա լինի, ինչը ևս միջազգային հարաբերություններում ընդունված պրակտիկա է: Այդուհանդերձ՝ ոչ մի զարմանալի բան չկա, որ հետաձգվել է, քանի կա միջազգային նման պրակտիկա»:
 
Սուրեն Սարգսյանն այդքան էլ համաձայն չէ այն տեսակետների հետ, որ ՀԱՊԿ–ում ճգնաժամ կա.
 
«Որպես այդպիսին, ճգնաժամ չէի համարի, որովհետև կառույցը, այդուհանդերձ, չունենալով գլխավոր քարտուղար՝ շարունակում է իր բնականոն գործունեությունը՝ ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ: Թեև ճգնաժամ, որպես այդպիսին, չկա, բայց միևնույն ժամանակ չեմ կարծում, որ հետայսու Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալու շանս ունի: Եվ կարծում եմ, որ ՌԴ ներկայացուցիչը՝ Սեմերիկովը, որը ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի տեղակալն է, իսկ այժմ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարը, մինչև քվոտայով Հայաստանին հասանելիք ժամկետի ավարտը կպաշտոնավարի, որից հետո էլ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը»:
 
Քաղաքագետն այս կարծիքն ունի, որովհետև, ըստ նրա, այստեղ գործընթացները զարգացել են ոչ թե փակ դռների հետևում, այլ եղել են քաղաքական բաց ու հանրային հայտարարություններ. «Եվ կարծում եմ՝ Հայաստանն անզիջում է գտնվելու իր դիրքորոշումն առաջ մղելու հարցում: Նույնն էլ Բելառուսի դեպքում է լինելու: Ընդամենը 1 տարի և մի քանի ամիս է մնացել, որ Հայաստանը ղեկավարի այս կառույց, և սա շատ փոքր ժամանակահատված է, որ նոր գլխավոր քարտուղար նշանակվի: Նոր քարտուղարը չի կարող էֆեկտիվ աշխատանք իրականացնել այս փոքր ժամանակահատվածի համար, և կարծում եմ, որ դժվարությունները պայմանավորված են նաև այդ հանգամանքով: Կարծում եմ՝ որքան ձգձգվում է գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, դա, բնականաբար, չի բխում ՀՀ շահերից: ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպման հետաձգվելը նույնպես չի բխում ՀՀ շահերից, որովհետև մենք մեր թեկնածուին առաջ մղելու հարցում չենք կարող էֆեկտիվ լինել, մանավանդ, երբ գլխավոր քարտուղարի պաշտոնը ղեկավարելու ժամկետը մոտենում է ավարտին»:
 
Իսկ ինչ վերաբերում է դեկտեմբերի 6–ին սպասվելիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ գագաթաժողովին, որին մասնակցելու է վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանը, քաղաքագետն ընդգծեց. «Ի տարբերություն ՀԱՊԿ–ի, ԵԱՏՄ–ն գործադիր ֆունկցիաներով օժտված մարմին է: ԵԱՏՄ հանձնաժողովն այդ գործառույթներն ամբողջովին իրականացնում է: Երկու մարմինների տարբերությունը շատ մեծ է, և երկուսն էլ կարևորություն ունեն: Բացի այդ, տեղի է ունենալու ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների տարեկան հավաքը, և այստեղ, կարծում եմ, կա հնարավորություն, որ Հայաստանի և Բելառուսի ղեկավարները քննարկեն նաև ՀԱՊԿ–ում ծագած խնդիրները: Վստահ չեմ, որ դրանց անդրադարձ կլինի, որովհետև տարբեր կառույցների ու տարբեր ֆորմատներով իրականացվող հանդիպումներ են, բայց եթե երկու ղեկավարներն էլ այնտեղ են լինելու, չափազանց կարևոր է, որ խոսեն, քննարկեն ծագած խնդիրները: Եթե անգամ այս պահին լուծում դժվար է տալ, բայց քննարկումները չափազանց կարևոր են»:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular