ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քարոզարշավ՝ Ֆեյսբուքից դուրս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1or.am-ը գրում է՝

Համացանցն ու տեղեկատվական տեխնոլոգիաները օբյեկտիվորեն դարձել են Հայաստանի քաղաքական կյանքի ակտիվ դերակատարներ՝ հաշվի առնելով այդ գործիքների ներգրավվածության աստիճանը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական պրոցեսների ընթացքում: Ավելին՝ քաղաքական նոր վերնախավի ակտիվ ներկայությունը ֆեյսբուքյան հարթակներում, այդ հարթակների միջոցով հաղորդակցվելու միտումը էականորեն բարձրացրել են սոցիալական այդ ցանցի դերակատարությունը: Այն, ըստ էության, այսօր դարձել է իշխանություն– հասարակություն, ընդհանրապես քաղաքականություն–հասարակություն տեղեկատվական փոխանակման հիմնական գործիք:

Սակայն, այսքանով հանդերձ, պետք է արձանագրել, որ համացանցն ու սոցիալական ցանցերը ընդամենը տեղեկատվության փոխանակման գործիքներ են, այնինչ տպավորություն է ստեղծվում, թե դրանք ընդհանրապես փոխարինում են քաղաքական դաշտն ու կյանքը: Քարոզարշավին համացանցից դուրս հետևելու դեպքում կարելի է տեսնել այդ թյուրընկալման դրսևորումները: Առաջին հայացքից միայն սոցիալական ցանցերում, մեդիադաշտում են ընթանում քաղաքական քննարկումներն ու քարոզարշավը: Սակայն Երևանի փողոցներով, տարբեր թաղամասերով, առավել ևս՝ տարբեր գյուղերով տարբեր ժամերի քայլեիս կարելի է նկատել, որ կան քարոզարշավային այլ դրսևորումներ:

Շատերն, իհարկե, այդ դրսևորումների մեջ տեսնում են անցյալի հետքը, օրինակ, առանձին վայրերում տարբեր շտաբերի համար աշխատող կամ այդ շտաբերի առջև հավաքված տղաների խմբերի առկայությունը: Բայց մի կողմ թողնելով հարցի գեղագիտական կողմը՝ հարկ է նշել, որ հասարակության ներսում քաղաքական պրոցեսները առնվազն հայելային չեն ֆեյսբուքյան հարթակներում տեղի ունեցողի հետ: Հատկապես ահռելի քանակով ռեյտինգային թեկնածուների առկայության պայմաններում անհնար է համադրել իրական պրոցեսները վիրտուալ տիրույթի հետ: Վիրտուալ տիրույթում կան մի քանի հիմնական սյուժեներ ու հերոսներ, այնինչ իրական տիրույթում թե՛ հերոսներն են շատ, թե՛ սյուժեները: Ընտրությունները ցույց կտան, թե վիրտուալ ու իրական դաշտերից որն է լինելու առավել ազդեցիկ: Խոսքը ոչ թե ընտրության հիմնական արդյունքի՝ հաղթողի մասին է, այլ ասենք մասնակցության թվերի, առանձին վերցրած ռեյտինգային թեկնածուների ձայների համամասնության և էլեկտորալ վարքի այլ դրսևորումների: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular