ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քարոզարշավը՝ ներիշխանական խնդիրների հայելի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1or.am-ը գրում է՝

Վերջին շրջանում մոդայիկ դարձած նախընտրական տարբեր ձևաչափերի բանավեճերում նկատվում է մի տխուր միտում. բանավեճի մասնակիցները հաճախ կապ չունեն նախապես արձանագրված քննարկման թեմայի հետ: Օրինակ, տնտեսության մասին բանավեճի հանրապետականներն ուղարկել էին Արտաշես Գեղամյանին: Կամ կոռուպցիայի մասին բանավեճի էր եկել Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը՝ անհավասար պայմաններում հայտնվելով կոռուպցիայի խնդրի հետ մասնագիտորեն առնչված Արփինե Հովհաննիսյանի դեմ: Այս շարքը կարելի է երկար շարունակել: Նկատելի է, որ բանավեճերը և դրանց մասնակցությունը հաճախ դառնում են անիմաստ, քաղաքական ուժերի ներկայացուցիչները դրանց մասնակցում են պարզապես մասնակցելու, հերթական անգամ եթերում հայտնվելու համար:

ՀՀԿ–ի համար ցանկացած ֆորմատով բանավեճի ներկայությունն ունի կենսական խնդիր՝ քարոզչական այլ ձևաչափերից, մանավանդ հասարակության հետ ինտենսիվ շփումներից նրանք հասկանալիորեն այժմ կաշկանդվում են: Մեդիադաշտը մնացել է միակ տեղը, որտեղ ՀՀԿ–ն կարող է իրեն հարմարավետ զգալ: Նույնը կարելի է ասել նաև սկսնակ կամ քիչ շանսեր ունեցող այլ ուժերի մասին, ովքեր, իհարկե, ի տարբերություն ՀՀԿ–ի, փողոց դուրս գալու կոմպլեքս չունեն, բայց ունեն ճանաչելիության խնդիր: Հետևաբար ցանկացած բանավեճի պատրաստ են այս կամ այն կերպ մասնակցել:

Առավել խնդրահարույց է, սակայն, իշխանության թիմի պահվածքը: Իշխանության քարոզարշավային հիմնական բեռը, ինչպես և ընդհանրապես քաղաքական ողջ բեռը, իր վրա վերցրել է Նիկոլ Փաշինյանը, որը մարզից մարզ, համայնքից համայնք ինտենսիվ քարոզարշավով է զբաղված: Փաշինյանից բացի նրա թիմի մյուս անդամները, բացառությամբ մի քանի ռեյտինգային թեկնածուների, զբաղված են, այսպես ասած, համամասնական ճակատը մեդիադաշտում պահելով: Ընդ որում՝ համոզված լինելով իրենց ուժի անվերապահ հաղթանակի մեջ, այդ ճակատը նրանք պահում են բավական սիրողական կերպով: Թերևս բացառությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, իշխանության համամասնական ճակատի առաջամարտիկները բանավեճերում հայտնվում են լավագույն դեպքում մի կերպ չպարտվողի դերում: Թե ինչո՞ւ է որոշվում գնալ նման բանավեճերի նախապես արձանագրված թեմաներին ոչ կոմպետենտ անձանցով ու դրանով շանս տալով ՀՀԿ–ին գոնե մեդիահարթության մեջ իրենց հաղթող զգալ, առաջին հայացքից անհասկանալի է թվում:

Սակայն միայն առաջին հայացքից: Ակնհայտ է, որ իշխանության թիմի մասին ընտրողների հիմնական պատկերացումները ձևավորվում են Նիկոլ Փաշինյանի անձով: Փաշինյանն իր հերթին ակտիվորեն շրջում է մարզերում, զուգահեռ ամեն հանդիպման ժամանակ տաք պահում նաև ոչ մարզային, համապետական ընթացիկ քաղաքական թեմաները: Ասել է թե Փաշինյանը միաժամանակ ծածկում է բոլոր թիրախները: Նրա թիմի խնդիրը, ըստ այդմ, պետք է լիներ ամեն մեկն իր ոլորտում ապահովել Փաշինյանի թիկունքը, կամ գոնե չխանգարել ու սպասել առաջնորդի հեղինակության հաշվին ձեռքբերվելիք ձայների հաշվին մանդատ ստանալուն:

Սակայն ամեն ինչ չէ, որ միանշանակ է: Իշխանության եկած թիմը, ինչպես և ընդհանրապես բոլոր քիչ թե շատ ազդեցիկ քաղաքական ուժերը Հայաստանի պատմության մեջ ունեն ներկուսակցական հստակության խնդիր: Այդ հստակությունը պահպանվում է բացառապես ուժի առաջնորդի շուրջ թիմի մոտ եղած աներկբա կոնսենսուսով: Առանց այդ առաջնորդի թիմը պարզապես սկսում է քանդվել: Վառ և թարմ օրինակը ՀՀԿ–ն է: 

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀԿ–ն լքեցին մի կողմից խոշոր կապիտալ ունեցողները, մեկ այլ կողմից ՀՀԿ–ի արդիականացման ռեսուրս հայտարարված կադրերը, որոնք տարբեր տարիների կառավարություններից էին հայտնվում այնտեղ: Մնացել են միայն կուսակցական բյուրոկրատները, որոնք այլ տեղ չունեն գնալու: 

Հեղափոխական իշխանության դեպքում ներթիմային հստակության բացակայությունն ավելի ակներև է՝ հաշվի առնելով, որ նրանք իշխանության են եկել փողոցային պայքարի միջոցով, ավելին՝ այդ քաղաքական ուժի ընդգծված լիդերը թե՛ նախկինում, թե՛ հիմա շարունակում է մնալ մեկ մարդ: Մեծ հաշվով, ՔՊ–ն ևս մեկ մարդու կուսակցություն է: Խնդիրը, սակայն, այն է, որ այդ մեկ մարդուց ներքև բաշխված չեն իշխանության ազդեցության գոտիները, ինչի պատճառը արագ իշխանության գալու հանգամանքն էր: Առաջիկա տարիներին իշխանությունը իր ներսում ունենալու է ազդեցությունների ինտենսիվ պայքար և բաժանում: Ընթացիկ քարոզարշավը, քարոզարշավի ընթացքում բանավեճերին ներկայությունը ներկայության համար, աչքի ընկնելու տենդենցը, թեկուզև թիմի ընդհանուր վարկանիշը վնասելու գնով, ակնհայտ են դարձնում այն ներքին կառուցվածքային խնդիրները, որ կան իշխող թիմում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular