ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբեն Բաբայան. «Վաղ թե ուշ «ականները» պետք է սկսեին «պայթել»»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1or.am-ը գրում է՝
 
Համակարգային ճգնաժամը. 30 տարի՝ առանց բարեփոխման
 
Թատրոնների շուրջ և դրանց ներսում առկա խնդիրները Ռուբեն Բաբայանը դիտարկում է մեկ հարթության մեջ՝ «թատերական ոլորտի համակարգային ճգնաժամ»:
 
«Ցավոք, թատերական ոլորտն իր կազմակերպչական, կառուցվածքային ղեկավարման տեսանկյունից վերջին 30 տարվա ընթացքում որևէ բարեփոխման չի ենթարկվել: Ուշ թե շուտ նշված հանգամանքը պետք է իր վատ հետևանքները թողներ: Թատրոնները ղեկավարվում են որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ), և բացարձակապես հաշվի չի առնվում թատրոնի ստեղծագործական գործի բնույթը: Իսկ այն բազմաթիվ օրենսդրական ակտերը, որոնցով կարգավորվում է թատրոնի աշխատանքը, որևէ կապ չունեն ստեղծագործական բնույթի հետ: Վաղ թե ուշ այդ «ականները» պետք է սկսեին «պայթել», քանի որ նորմալ մեխանիզմ չկա, թե ինչպես են նշանակվում թատրոնի գեղարվեստական ղեկավարները: Բացի այդ, ղեկավարման տեսակետից թատրոնների միջև տարբերություն չկա, որովհետև, բոլոր դեպքերում, յուրաքանչյուր թատրոնի գլխին կանգնած է արվեստագետ՝ իր որոշակի գեղագիտական մոտեցումներով, կազմակերպչական ունակություններով»,–ասաց Ռ. Բաբայանը:
 
Մեր զրուցակիցը նշված խնդիրների պարագայում դրական կանխատեսում չունի: 
 
Թատրոններն ընկալվում են որպես հիմնարկներ. որո՞նք են կարևոր հարցերը
 
«Շատ տխուր օրեր են մեզ սպասվում: Եվ այս պարագայում պետությունը երկու շատ կարևոր հարցերի պետք է պատասխանի: Առաջին՝ մեզ թատրոն պե՞տք է, թե՞ ոչ… Միգուցե մեր հասարակությունը չունի՞ դրա կարիքը, կամ պետությունը կարծում է, որ թատրոնի կարիքը չկա՞: Երկրորդ՝ ամենակարևոր հարցը. ինչո՞ւ են մեզ պետք թատրոնները: Մինչև մենք չպատասխանենք նաև հարցին, թե ինչո՞ւ է մեզ պետք թատրոնը, մենք որևէ լուծում չենք փորձի գտնել: Եթե թատրոնը պետք է զուտ որպես զվարճանք, միգուցե այդ ժամանակ կարելի է հույսը դնել ինքնաֆինանսավորվող թատերական խմբերի վրա, որոնք շատ մեծ հաջողությամբ գործում են: Բայց եթե թատրոնին վերագրում ենք շատ կարևոր՝ հասարակության՝ ավելի քաղաքակիրթ, հանդուրժող լինելու գործառույթները, այդ պարագայում պետք է հասկանանք թատրոնի հանդեպ վերաբերմունքը: Նախ՝ ինչպե՞ս են ղեկավարվելու թատրոնները թե՛ ֆինանսական, թե՛ կառուցվածքային տեսանկյունից: Ինչպե՞ս է առաջին պլան գալու ստեղծագործող մարդը, որովհետև այսօր պետության կողմից թատրոններն ընկալվում են որպես հիմնարկություններ: Եթե տեսնեք, թե ամբողջ օրն ինչպիսի գրագրությամբ ենք մենք զբաղված… տարբեր սխեմաներ, հաշվետվություններ նկարել, ուղարկել և այլն: Այնպիսի տպավորություն է, որ այն մի հիմնարկ է, որին ժամանակ առ ժամանակ տրվում է առաջադրանք՝ ներկայացրեք ա՛յս, ա՛յս պարամետրերով ինչ–որ գործողություններ: Եվ բացարձակապես որևէ մեկին չի հետաքրքրում՝ ինչո՞վ ես դու զբաղված»,–ասաց նա՝ ընդգծելով, որ եթե հաշվի չի առնվում ոլորտի առանձնահատկությունը, ուշ թե շուտ փաստերի առաջ կանգնելն անխուսափելի է դառնում:
 
«Ընդհանրապես թատրոնը շատ լուրջ և բարդ մեխանիզմ է, որին պետք է լուրջ մոտենալ: Այստեղ յուրաքանչյուրը մի անհատականություն է: Այդ մարդիկ շատ դժվար են միանում ու ենթարկվում մեկ կարևոր ձեռքի հեղինակությանը և գեղագիտությանը: Իսկ այդ բարդ մեխանիզմի խնդիրները մենք փորձում ենք վարչարարական մեթոդներով լուծել»,–ընդգծեց մեր զրուցակիցը:
 
Մասնագետների հետ խորհրդակցելն ամոթ չէ, ամոթ է չիմանալն ու որոշում կայացնելը
 
Ռուբեն Բաբայանը ճգնաժամի լուծման իր պատկերացումն ու ուղղությունն ունի, որտեղ առաջնայինն ամենևին օրենսդրական կարգավորումները չեն. «Առաջին հերթին պետք է հաշվի նստել ոլորտի մասնագետների հետ: Որևէ պաշտոնյա չի կարող ասել, որ ինքը տիրապետում է այնպիսի բարդ ոլորտի, ինչպիսին մշակույթն է՝ իր բոլոր ուղղություններով: Մասնագետների հետ խորհրդակցելն ամոթ չէ, ամոթ է չիմանալն ու որոշում կայացնելը»:
 
Արվեստի վաստակավոր գործիչը հիշում է՝ դեռ մոտ 15 տարի առաջ սկսեցին թատրոնի մասին օրենք գրել: Նա ևս հանձնաժողովի կազմում էր:
 
«Հատուկ կետեր էինք ավելացվում, հետո ֆինանսների նախարարության կողմից այդ կետերը հանվում էին: Ֆինանսների նախարարությունը թատրոնն ընկալում է որպես մի ծախսատար հիմնարկ, որից որևէ օգուտ չկա: Դա իրենց մոտեցումն է, այստեղ իրենց մեղադրել պետք չէ, որովհետև այնտեղ ֆինանսիստներ են, մարդիկ, որոնք ամեն ինչ սովոր են չափել հենց այդ չափանիշներով: 
 
Այստեղ, իհարկե, պետք է մեծ դեր կատարեր մշակույթի նախարարությունը, որը պետք է լիներ ոչ թե կառավարության ներկայացուցիչը մշակույթում, այլ մշակույթի ներկայացուցիչը կառավարությունում»,–ասաց նա՝ հավելելով, որ վերջերս ուսումնասիրել է Ֆրանսիայի օրինակը:
 
«Ծնողները կերել են խակ խաղող, երեխաների ատամները ցավում են». «մեկնած ձեռքի» անհրաժեշտությունը
 
«Պարզ գրված է՝ Ֆրանսիան մշակութային երկիր է, Ֆրանսիայի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է պահպանել և զարգացնել Ֆրանսիայի մշակույթը, Ֆրանսիայի մշակույթը և արվեստը չպետք է ենթարկվեն շուկայական հարաբերությունների: Երբ կարդում ես այդ կետերը, հասկանում ես, որ Շառլ Ազնավուրի հոգեհանգստին հնչած՝ Էմանուել Մակրոնի խոսքերը, թե Ֆրանսիայում պոետները չեն մահանում, ոչ թե իր անձնական, այլ պետության մոտեցումն է: Եվրոպայում սա կոչվում է մեկնած ձեռքի քաղաքականություն: Պետությունը հենց մեկնած ձեռքն է արվեստին: Մինչև սա չորոշվի նաև մեզ մոտ, կարելի է հազար օրենք գրել: Պետք է կոնցեպտուալ որոշում լինի ու տրվեն պատասխաններ. մենք ի՞նչ ենք ուզում և ինչպե՞ս ենք վերաբերվում թե՛ մշակույթին և թե՛ թատրոնին: Մենք ուզո՞ւմ ենք, որ թատերական խմբեր, թատրոններ ստեղծվեն: Համազգային թատրոնն այն հազվագյուտներից է, իսկ նորանկախ Հայաստանում՝ առաջինը, որը գործեց շատ բնականոն ձևով: Սկզբից գործեց որպես պրոֆեսիոնալ, բայց ոչ պետական թատրոն: Այն իր պետական լինելու իրավունքը վաստակեց տարիների գործունեության արդյունքում: Մի խոսքով՝ իր ծնունդը ոչ թե արհեստական էր, այլ՝ բնական: Ինչպե՞ս անել, ինչպիսի՞ մեխանիզմներ ստեղծել, որ նոր, հետաքրքիր խմբերը կարողանան կայանալ որպես թատրոններ, ինչպե՞ս առանձնացնել թատրոնի տնտեսական և ստեղծագործական գործունեությունը: Սրանք շատ կարևոր են: Բայց այդ ամենը հիմա խառնված է մի կաթսայի մեջ: Այս ամենից բխող խնդիրները ժամանակ առ ժամանակ մեջտեղ են գալու և սա չար գուշակություն չէ: Ֆրանսիական մի ասացվածք կա, ասում է՝ ծնողները կերել են խակ խաղող, երեխաների ատամները ցավում են: Եթե ուզում ենք վաղն այդ խնդիրը չունենալ, այսօր պետք է շատ կտրուկ լուծումներ գտնենք, գոնե միջանկյալ լուծումներ, մինչև փորձենք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը»,–ընդգծեց Ռ. Բաբայանը:
 
Նա շեշտեց՝ այս ամենը արդյունքն է նրա, որ 30 տարի որևէ բարեփոխում տեղի չի ունեցել. «Մշակույթի նախարարությունը պետք է փորձի այդ ամենը կամաց–կամաց ուղղել: Եվ այստեղ շատ կարևոր է համաշխարհային փորձը՝ պետք չէ հայկական հեծանիվ հնարել: Ցանկության և մասնագետների կարծիքը հաշվի առնելու դեպքում միգուցե հնարավոր լինի որոշակի ճիշտ գործողություններ կատարել: Նախորդների սխալները պետք է ուղղել: Միայն ասել, որ դրանք նախորդների սխալներն են, ոչինչ չի ստացվի: Եթե դու չես փորձում շատ արագ ուղղել նախորդի սխալը, այն շատ արագ դառնում է քոնը»:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular