ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սրվելու է. կփորձեն սենսացիաներ գտնել, պեղել և հանել»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1or.am-ը գրում է՝
 
Ըստ նրա՝ պատճառն այն է, որ այս պահին հեղափոխության տրամաբանությունն այլ բան է թելադրում: ««Իմ քայլի» կողմից հիմնական թիրախավորումն ուղղված է ՀՀԿ–ին, իսկ ՀՀԿ–ինը՝ «Իմ քայլին»: Մյուս ուժերն էլ, տեղավորվելով հեղափոխության տրամաբանության համատեքստում, հեղափոխության իդեալների իրականացման քարոզարշավ են անցկացնում: Հիմա սկսվում է քարոզարշավի վերջին՝ վճռորոշ փուլը: Այս ընթացքում այս քարոզարշավին բնորոշ գծերն ավելի են սրվելու. այսինքն՝ ավելի սուր քննադատություններ, ավելի հուզական քարոզարշավ, ավելի վճռորոշ են լինելու իրենց տեսակետներում, ինչպես նաև դիմացինի հանդեպ քննադատություններում: Կփորձեն սենսացիաներ գտնել, պեղել և հանել: Մենք տեսնում ենք, որ ինչ–որ նոր բացահատումներ են արվում՝ կապված հանցագործությունների և այլնի հետ: Այս ամենն, իհարկե, որպես տեխնոլոգիա, տեղավորվում է քարոզարշավի տրամաբանության մեջ: Սա բնական է և հասկանալի, որովհետև կողմնորոշիչ է»,– «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Է. Օրդուխանյանի խոսքով, քաղաքական ուժերը ուշադրություն են սևեռում իրենց վրա, ուզում են կարևորություն ստանալ, բայց այդ կարևորությունը դեռ չի նշանակում արդյունավետություն:
 
«Այո, ուշադրությունը սևեռվում է երկու հակադիր՝ այս դեպքում հեղափոխական և հակահեղափոխական ուժերի վրա: Հաշվի առնենք, որ ՀՀԿ–ն հենց ինքն իրեն բնորոշեց սև: ՀՀԿ–ն միակ ուժն էր, որը շատ լուրջ փորձում էր քննադատական ձևով մոտենալ գործող կառավարության արածներին կամ չարածներին: Բայց սա չի նշանակում, որ դա արդյունավետ է, որովհետև եթե դու նախկինում քաղաքական պատասխանատվություն ես կրել և շատ բացթողումներ ես արել, որքան էլ այսօր փորձես քննադատել, միևնույն է, քաղաքական անցյալն առաջին պլան է գալիս: Եվ մենք տեսնում ենք, որ հանրային արձագանքներն այդ առումով հիմնականում բացասական են: Եվ կասեմ նույնը՝ արդեն «Իմ քայլի» տեսանկյունից: Այս քարոզարշավի ընթացքում ՀՀԿ–ի նման ընդդիմախոս ունենալը «Իմ քայլի» համար քաղաքական տեսանկյունից ձեռնտու է. ՀՀԿ–ն այն ուժն է, որին մերժել են, այն ուժն է, որի դեմ էր հեղափոխությունը: «Իմ քայլը» դուրս չի գալիս հեղափոխության տրամաբանությունից: Իսկ մյուս ուժերը միմյանց հետ են մրցակցում, բոլորը խոսում են երկրորդ ուժը լինելու մասին և հիմնականում չեն քննադատում «Իմ քայլը» դաշինքին»,–նշեց քաղաքագետը:
 
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ առհասարակ քաղաքական ուժերը պետք է հասկանան, թե որպես քաղաքական ուժ հասարակությունն իրենցից ինչպիսի պահանջ ունի: «Ցավոք, այսօր հասարակությունն էլ գաղափարական ընտրարշավ տեսնելու պահանջ չցուցաբերեց: Եթե դիտարկում ենք սոցցանցերում առկա արձագանքները, ապա այն ամենն, ինչ տեղի է ունենում, մեծամասամբ ողջունվում է հասարակության կողմից: Հարցադրում պետք է անել՝ ժողովուրդն արդյոք ունի՞ ծրագրային, գաղափարական պայքար տեսնելու պահանջ: Լավ կլիներ, որ այդպես լիներ, բայց մեծամասամբ՝ չունի: Սա պայմանավորված է նաև ռեյտինգային ընտրակարգով, որն ընրարշավը կենտրոնացնում է անձերի շուրջ, և գաղափարներն ու ծրագրերն ավտոմատ երկրորդ պլան են մղվում»,–շեշտեց նա:
 
Քաղաքագետը քարոզարշավի ընթացքում, այնուամենայնիվ, դրական հանգամանք է առանձնացրել: «Անպայման ուզում եմ շեշտել քաղաքական բանավեճի մասին: Հիմա տարբեր հեռուստաեթերներում տարբեր թեկնածուների միջև բանավեճեր են ծավալվում: Մենք նախկինում ունեինք փորձ, ըստ որի՝ բանավեճերը չէին ստացվում, որովհետև կողմերը գալիս էին ու սկսում միմյանց վիրավորել: Հիմա ոչ այդքան հաճախ է պատահում, երբ անձնական վիրավորանքների կարող են հասնել: Այժմ գոնե բանավեճերի մակարդակով տեսնում ենք ինչ–որ ծրագրային դրույթների, տարբեր խնդիրների, մոտեցումների վերաբերյալ քննարկումներ և դրանց շուրջ քննադատություններ: Այս առումով առաջընթաց կա, և դա ողջունելի է»,–ասաց նա:
 
Ինչ վերաբերում է այն խնդրին, ըստ որի՝ բանավեճերի ժամանակ հաճախ անպատրաստ, թեմային չտիրապետող թեկնածուների ենք տեսնում, քաղաքագետը նախ հավելեց. «Բացի այդ, բանավեճերին հիմնականում տեսնում ենք նույն դեմքերին: Յուրաքանչյուր ուժից 3, 4, 5 անձ կա, որոնք տարբեր հեռուստաեթերներում բանավիճում են տարբեր թեմաների շուրջ: Սա նախ պայմանավորված է նրանով, որ ԱԺ ընտրություններն արտահերթ են: Ուժերը չեն հասցրել իրենց մասնագիտական զինանոցն ամբողջացնել նաև ծրագրային դրույթների տեսանկյունից: Ժամանակի սղության պատճառից բացի կա նաև հետևյալը. չնայած հարյուրն անցնող ցուցակների և քաղաքական ուժերի այն պնդումների, թե կադրերը շատ են, իրականում արհեստավարժության տեսանկյունից այդ կադրերն այդքան էլ շատ չեն: Սա է պատճառը, որ այդ բանավեճերի ժամանակ մենք հիմնականում նույն դեմքերին ենք տեսնում»:
 
Ամփոփելով նախընտրական պայքարի այս փուլն ու արդեն խոսելով այս քարոզարշավի տրամաբանությունից դուրս հետագա գործընթացների մասին՝ քաղաքագետն ընդգծեց, որ բոլորը պետք է հասկանան հետևյալը. «Այս ընտրական գործընթացով ավարտվում է հեղափոխությունը և ինստիտուցիոնալ փուլ է սկսվում: Սկսվում է աշխատանքի փուլ, որտեղ, բնականաբար, պոպուլիստական գաղափարներով և անձանց քննադատելով պետությունը չես կարող զարգացնել: Պետությունը զարգացնելու համար անհրաժեշտ է կրել այն պատասխանատվությունը, որը ժողովուրդը կվստահի քաղաքական մեծամասնությանը»:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular