ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրի բյուջեի «վզին» նստած ակադեմիական հաստատությունների ՕԳԳ–ն՝ շրիշակից ցածր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1or.am-ը գրում է՝
 
Այս օրերին, երբ կուսակցությունները զբաղված են նախընտրական մրցավազքով, իրենց ծրագրերի տնտեսական բաղադրիչի մասին հիմնականում լռում են: Լավագույն դեպքում էլ ասում, որ պետք է ավելացնել գիտությանը և կրթությանը հատկացվող ֆինանսավորումը: Մեկ զարմանալի փաստ ևս: «Ամենամտահոգ» ծրագրերում ասվում է անգամ, որ պետք է կրթությունը հարմարեցնել երկրի տնտեսության զարգացման պահանջներին, բայց թե ինչ պահանջի մասին է խոսքը՝ այդ մասին կրկին խոսք չկա: Հարց է ծագում, թե տնտեսությունն ընդհանրապես ի՞նչ պահանջ ունի, որ դրա համապատասխան մասնագետներ պատրաստվեն: Սրա մասին նույնպես ոչ ոք չգիտի:
 
Չեն խոսում նաև բուհերի, ֆակուլտետների, գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարները, ակադեմիկոսները, որոնք պետք է որ ամենալավն իմանային ու պատկերացնեին, թե երկրի տնտեսության զարգացման համար ինչ է հարկավոր անել: Հավանաբար լռում են, քանի որ իրենք էլ չգիտեն: Այս պայմաններում տպավորություն է առաջանում, որ նրանք հարմար տեղավորվել են իրենց բազկաթոռներին ու առհասարակ մոռացել են, թե կրթաթոշակի չափ սահմանելուց, ասպիրանտական տեղեր բացել–փակելուց ու համալրելուց, դիպլոմներ շնորհելուց բացի, այդ կառույցներն ուրիշ էլ ի՞նչ պարտականություն ունեն երկրի ու ժողովրդի հանդեպ:
 
Բուհերի ու ակադեմիային կից գիտական հաստատությունների կայքերում զետեղված տեղեկություններն անգամ խոսում են այն մասին, որ նրանք ընդամենը օր մթնեցնելով և անիմաստ հաշվետվություններ կազմելով են զբաղված: Եվ վերջապես ո՞ւմ են պետք գիտությունների թեկնածուները, դոկտորները, ակադեմիկոսները, որոնք իրենց տեղում չեն և չեն կարողանում իրենց գիտությունը ծառայեցնել երկրի բարօրությանը:
 
Վկայականներ շնորհելուց բացի գիտակրթական հաստատություններն իրականում պարտավոր են տնտեսական մոդելներ, քայլեր մշակել: Կռիվ տալ իշխանությունների հետ, որպեսզի երկիրը չգնա անդունդի ճանապարհով: Դրա փոխարեն, նրանք հիմնականում ձեռնպահ են մնում երկրում վարվող տնտեսական քաղաքականության մասին խոսել, չեն մասնակցում հասարակական–քաղաքական կարևորագույն հարցերի քննարկմանը, գուցե նաև այն պատճառով, որ աթոռին նստած քնել են և շատ դեպքերում նույնիսկ չեն էլ իմանում, թե երկիրն ուր է գնում: Նման դեպքերում հարց է ծագում, թե ում են պետք գիտական հիմնարկների «արտադրած» գիտնականները, որոնք շատ դեպքերում անգամ տեսությունից բացի պրակտիկ մասնագետ էլ չեն կարողանում դառնալ: Ում են պետք այն ակադեմիկոսների ու դոկտորների տիտղոսներն ու կոչումները, որոնք կոմունիստների ժամանակներից մինչ օրս մշտապես լռել են: Լռել են նույնիսկ այն ժամանակ, երբ երկիրը սկսել էր թաղվել 7 միլիարդ դոլարանոց պարտքի տակ: 
 
Ու եթե երեկ այս կառույցների ղեկավարները լռում էին, որ միահեծան կառավարման պայմաններում իրենց աթոռը չկորցնեն, ապա հիմա դրա իրավունքը չունեն: Հիմա երկրում դե ֆակտո իրավիճակ է փոխվել, և, կարծես թե, բոլոր հնարավորությունները կան երկրի տնտեսական զարգացման մոդելներ առաջարկելու, դրանց շուրջ հասարակական քննարկումներ կազմակերպելու համար: Բայց այս լռությունը խոսում է այն մասին, որ տնտեսագետներից շատերն իրականում ասելիք չունեն, իսկ նրանք, ովքեր ասելիք ունեն՝ նրանց լսող չկա:
 
Ի դեպ, նրանցից շատերը դեռ խորհրդային տարիներին են իրենց կոչումները ստացել: Եվ դեռ հարց է, թե այն ժամանակ ինչ թեմա են «ուսումնասիրել» ու կոչումներ վաստակել, որ նոր ի հայտ եկած հանգամանքների պայմաններում չեն կարողանում իրենց «գիտելիքը» ծառայեցնել ի շահ պետության ու տնտեսության զարգացման:
 
Եվ վերջապես հարց է ծագում, թե ինչպե՞ս է պատահում, որ սովորական մարդն արդեն իսկ հասկացել է, որ միայն մասնավորով հնարավոր չէ երկիր զարգացնել, որ մասնավորի գլխին պետք է նաև պետության հզոր ձեռքը լինի, առանց որի սեփականատերը փորձելու է եկամուտներ թաքցնել, իր պայմանները թելադրել, իսկ պետությանը շպրտած մի քանի կոպեկով ո՛չ երկիր կարող է զարգանալ, ո՛չ էլ տնտեսություն, իսկ կուսակցություններն այսօր էլ դեռ շարունակում են 30 տարի առաջվա երգերը երգել ու ժողովրդի մոտ իրենց գովքն անել: 
 
Եվ այս պայմաններում, ինչքան էլ մարդիկ տեսականորեն ընդունեն, որ ոչխար պահելն այնուամենայնիվ կարող է եկամուտ բերել, բայցև պետք է հիշել, որ երկրի սարերն ու ձորերը վաղուց սեփականաշնորհված են: Եվ այդ պայմաններում նույնիսկ ոչխար պահելը հեշտ չէ, էլ չենք խոսում եկամտաբերության մասին: Այսինքն, այս ու նման հաշվարկներ անելու, ելքեր փնտրելու և առաջարկելու փոխարեն, երկրի բյուջեի վզին նստած գիտնականներն ու ակադեմիական հաստատությունները ավելի շատ կարևորում են փուչ գիտնականներ «արտադրելը», ինչը, համաձայնեք, որ ո՛չ երկրին է պետք, ո՛չ էլ բիզնեսին:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular