ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել 29-ամյա երիտասարդին համագյուղացու սպանության համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. 56-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի 29-ամյա բնակչին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչությունից, իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի՝ 1962թ. ծնված բնակիչը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է 2018 թվականի հուլիսի 8-ին հոգեհացից հետո ծագած վիճաբանության արդյունքում՝ նույն մարզի բնակիչների կողմից, ովքեր եղբայրներ են՝ ծնված 1980 և 1989թթ.:

Մասնավորապես՝ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2018թ. հուլիսի 8-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, հոգեհացի արարողությունից հետո համագյուղացիների միջև կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ եղբայրներից կրտսերը, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, դիտավորությամբ խախտելով հասարակական կարգը, ակնհայտ արհամարհանք և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ներկա գտնվողների նկատմամբ, հայհոյել է՝ իրեն արված դիտողության պատճառով, բռնություն գործադրել համագյուղացիների նկատմամբ, ինչին միջադեպին ներկաները պատասխանել են՝ փոխադարձ հարվածներ հասցնելով նրան:

Վերջինս, սակայն, չի կարողացել համակերպվել տեղի ունեցածի հետ և եղբոր հետ որոշել է վրեժխնդիր լինել իրեն ծեծի ենթարկողներից մեկից՝ ծնված 1962 թվականին: Այդ նպատակով նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, տանից վերցնելով խոհանոցային դանակ՝ 29-ամյա երիտասարդը ավագ եղբոր հետ գնացել է համագյուղացու առանձնատանը կից ճանապարհահատված և ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով դանակի 4 հարված հասցրել համագյուղացու կրծքավանդակի առաջային և ձախ կողմնային, որովայնի առաջային և աջ կողմնային շրջաններին՝ պատճառելով կտրած-ծակած թափանցող վնասվածքներ:

Ստացած մարմնական վնասվածքներից տղամարդը նույն օրը մահացել է հիվանդանոցում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ 1980թ. ծնված տղամարդը հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունի և հաշվառված է հոգեկան առողջության կենտրոնում։ Վերջինիս մեղսունակության հարցը պարզելու նպատակով նշանակվել է դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ նա ճանաչվել է անմեղսունակ: Ըստ դատաբժիշկների՝ տղամարդը նշված արարքը կատարել է  օրգանական զառանցական շիզոֆրենանման խանգարման ազդեցության ներքո։ Ուստի՝ որոշում է կայացվել նրա վերաբերյալ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու և առանձին վարույթ ընդունելու վերաբերյալ:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular