ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժառանգության» հայտարարությունն ու ՀՀԿ-ի բուռն արձագանքը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Ժառանգություն» կուսակցությունը դեռևս չի հնչեցրել վերջնական որոշում, կմասնակցեն արդյոք ՏԻՄ ընտրություններին, թե ոչ:

Օրեր առաջ, երբ դեռևս անազատության մեջ էին Ժառանգություն կուսակցության անդամները «Ժառանգությունը» հայտարարեց, որ չի մասնակցի ՏԻՄ ընտրություններին, պատճառաբանելով, որ մինչ ազատ չարձակվեն իրենց գործընկերնեը քաղաքական իրադարձություններին մասնակցելն անիմաստ է:

Հիշեցնենք, որ Սարի թաղում տեղի ունեցած բախումների ժամանակ ձերբակալվել և կալանվորվել էին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մամլո քարտուղար Դավիթ Սանասարյանը և քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը:

Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, եթե նրանք ազատ արձակվեն, հնարավոր է վերանայեն իրենց որոշումը՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցության վերաբերյալ: Այսօր արդեն ազատության մեջ են Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը, իսկ Հովսեփ Խուրշուդյանի գործը դեռևս քննվում է:

Կմասնակցեն, թե ոչ պարզ կդառնա առաջիկայում, սակայն հետաքրքրականն այստեղ ՀՀԿ-ի արձագանքն է, «Ազատության» հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ մեծ հաշվով նրանց ՏԻՄ ընտրություններին չմասնակցելը ոչինչ չի փոխում. «Եթե իրականում այդպիսի կուսակցություն կա, գոյություն ունի, պետք չի իրենց պրոբլեմները գցեն իշխանության ուսերին: Եվ նենց չի, որ ընդդիմադիր դաշտը շատ կտուժի, որ «Ժառանգությունը» չմասնակցի: Ընդդիմությունը չի տուժի։

Ռուսը ասում ա՝ свято место пусто не бывает: Եվ վաղուց արդեն ընդդիմադիր դաշտում նոր, ավելի ազդեցիկ խաղացողներ են հայտնվել, քան «Ժառանգություն»»: Սպասենք հետագա զարգացումներին և Ժառանգության որոշմանն ու ՀՀԿ-ին ուղղված պատասխանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/569867/

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular