ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտակցվա՞ծ, թե՞ սկզբունքային նախաձեռնություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Իշխանության ներկայացուցիչները, հանձինս վարչապետի պաշտոնակատարի, քանիցս նշել են, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո սպասվում են պետական ապարատի աշխատողների, նախարարությունների կրճատումներ։
 
Վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խոսեց 4-5 նախարարությունների կրճատման մասին։ Պետական ապարատի ուռճացման մասին խոսակցությունները շատ կառավարությունների «գլխով են անցել», հարցն էլ յուրովի է լուծվել։ Ոմանք փորձել են միավորել գերատեսչությունները, հետո բաժանել, ոմանք որոշակի կրճատումներ են արել, ոմանք էլ, ինչքան բարեկամ ու ընկեր ունեն, բերել-տեղավորել են կառավարման տարբեր օղակներում։
 
Սակայն դժվար է հիշել որևէ կառավարություն, որը մտադիր է եղել միանգամից շուրջ 5 հազար պետծառայողի աշխատանքից ազատել (տարբեր հաշվարկներով՝ այս թիվը տատանվում է 3,5-5 հազարի սահմաններում)։
 
Նախարարությունների միավորումների և կրճատումների շուրջ քննարկումները կառավարությունում ընթանում են, բայց այդ հարցին կանդրադառնան միայն ընտրություններից հետո, քանի որ ինքնասպանության պես բան կլիներ, եթե խնդիրը լուծեին մինչ ընտրությունը։ Միանգամից այդքան դժգոհ մարդու, այսել է թե՝ այդքան ընտրազանգվածի կորուստ։
 
Ոչ ոք չի կասկածում, որ կառավարությունում կգտնեն խնդրի հետ կապված բացատրություն, թե ինչու են այսքան աշխատակցի պետական համակարգից դուրս մղում, սակայն, մի կողմ թողնելով այն, թե ինչ փաթեթավորմամբ կներկայացվի այդ պարզաբանումը, անդրադառնանք մի քանի հարցի։
 
Ինչո՞ւ են սկսել գործը, այսպես ասած, «պոչից». նոր աշխատատեղերի փոխարեն ունենում ենք գործազրկության կտրուկ ավելացում։ Ինչպե՞ս են ապրելու այն ընտանիքները, որոնց եկամտի միակ աղբյուրն այդ աշխատանքն է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «մարդիկ ինչո՞ւ են տարիներ շարունակ մնում այդ 80 հազար դրամ աշխատավարձի հույսին, երբ երկրում կան հնարավորություններ»: Իսկ ո՞ր հնարավորությունների մասին է խոսում Փաշինյանը, կամ ո՞ւմ է հաճելի 80 հազար դրամ ստանալ ու չօգտվել ավելի բարձր աշխատավարձի հնարավորությունից։ Թե՞ 7-8 ամսում Հայաստանում տնտեսական վիճակն այնքան է փոխվել, որ ամիսը 80 հազար դրամով կարող են բիզնես ստեղծել։
 
Շատ կարևոր է նաև այն, որ կառավարությունն այս կրճատումներից հետո պատասխանի մեկ հարցի՝ այդքան աշխատո՞ղ, թե՞ նաև նրանց գործառույթներն են կրճատվում։ Եթե հնարավոր է այդքան գործառույթի կրճատմամբ ապահովել կառավաման համակարգի արդյունավետ աշխատանք, ուրեմն լիովին արդարացված է այս քայլը, իսկ եթե լրացուցիչ գործառույթների գերբեռնվածություն է լինելու աշխատողների վրա, մեծ հարց է, թե դա որքանով է արդարացված։ Շեշտենք, որ այս տեսանկյունից ուշագրավ է այն տեղեկությունը, որ կառավարության աշխատակազմում տարօրինակ աշխատանքային պայմաններ են, որոնց մասին բարձրաձայնեց վերջերս այնտեղից հեռացված աշխատակիցը։
 
Ինչպե՞ս են որոշելու ա՞յս, թե՞ այն աշխատակիցը պետք է օպտիմալացվի։ Այստեղ չե՞ն գործելու «սանիկ-քավորային» հարաբերությունները, ինչպե՞ս է որոշելու աշխատակցի ՕԳԳ-ն։
 
Բնական է, որ կարելի է այլ հարցեր ևս թվարկել, որոնք, մինչ նման կտրուկ քայլերի գնալը, հարկավոր էր ծանրութեթև անել, բայց այս կառավարությունը նախընտրում է սկզբում փոփոխությունների մասին հայտարարել, հետո միայն հետևանքների մասին մտածել։ Համաձայնեք՝ սա էլ մի ուրիշ աշխատելաոճ է։ Միայն թե՝ այդ կրճատումների մասին հայտարարությունների պատճառով բոլոր գերատեսչություններում խուճապ է, էլ չենք խոսում հոգեբանական վիճակի և աշխատունակության նվազման մասին։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular