ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քարոզարշավ, որ սպառում է երկրի իմունիտետին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նախընտրական քարոզարշավը խտացված դրսևորումն է քաղաքականության մասին մեր պատկերացումների, գիտելիքների, հմտությունների: Ինչպիսին քաղաքական դաշտն է, այդպիսին էլ քարոզարշավն է: Պարզապես քարոզարշավի կարճ ու արագ ընթացքը, դրան 1400–ից ավելի թեկնածուների ներգրավվածությունը ի ցույց  է դնում քաղաքական այն մշակույթը, որի կրողն է Հայաստանը: Քարոզարշավը չէ քաղաքական մշակույթի ցածրորակության պատճառը, քարոզարշավն ընդամենն այդ ցածրորակությունը ֆիքսելու առիթ է: 
 
Ընդհանրապես, քարոզարշավն ինքնին արդեն դառնում է Հայաստանի համար անվտանգության իմունիտետի հարց: Եվ խոսքն այստեղ միայն ղարաբաղյան հիմնախնդրի շահարկումները չեն բոլոր հնարավոր դերակատարների կողմից: Խոսքը քաղաքականության ռացիոնալության սպառումն է ու իռացիոնալության չափաբաժնի աննախադեպ բարձրացումը: Ի վերջո քաղաքականության իմաստը ռացիոնալություն հաղորդելն է կյանքին: Այնինչ, օրինակ, քաղաքական ուժերը թե նախկինում, թե հիմա զբաղված են պարզապես հրաշքի սպասումներ տարածելով: Հրաշքի սպասումը դարձել է հիմնական քաղաքական ժանր, որ հասարակությանը դրդում է չանել ոչինչ ու սպասել ինչ–որ մեկին, ինչ–որ կախարդական փայտիկի: Սա էլ իր հերթին փակում է հասարակության հետ ռացիոնալ զրույցի ճանապարհը: 
 
Ընդհանրապես, քարոզարշավն ու հերթական նախընտրական ցիկլը դառնում են Հայաստանի իմունիտետը մսխող գործոններ: Իմունիտետի մսխմանը զուգահեռ, ընդ որում, որևէ պատվաստում այդպես էլ չի արվում, և անհասկանալի է, թե ինչպես է տարեցտարի մսխվող այս ռեսուրսը շարունակում դիմանալ ու դիմադրել տարբեր քաղաքական անհեթեթությունների ու ավանտյուրաների շքերթների հորձանուտում: Հեղափոխությունը որևէ կերպ չփոխեց քաղաքականության բովանդակությունը, ընդհակառակը, այդ բովանդակության սնանկության դրսևորումները դարձրեց ավելի տեսանելի՝ հասարակության ստվար հատվածներին ներգրավելով քաղաքական պրոցեսի մեջ ու դրանով ավելացնելով սնանկության սպառողների քանակը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular