ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևան և Բոկովան ավերեցին կառույցը, ինչը նաև լուրջ կասկածի տակ է դնում ողջ ՄԱԿ-ի առաքելությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առանջին անգամը չէ, որ «ՅՈՒՆԵՍԿՈ» միջազգային կազմակերպությունը խախտում է իրեն վերապահված մանդատը և հակասական որոշումներ ընդունում: Շատերի կարծիքով, դրա պատճառը կառույցի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի և Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի չափից ավելի մտերմությունն է: Խնդիրն այն է, որ «ՅՈՒՆԵՍԿՈ»–ի բարի կամքի դեսպան լինելուց բացի առաջին տիկնոջը հաջողվել է այնքան մտերմիկ հարաբերություններ ստեղծել Բոկովայի հետ, որ կարողանում է անգամ ներազդել որոշումների վրա: 

«Ես արդեն երկու տարի է՝ ասում եմ, որ Հայաստանը պետք է դուրս գա այդ կառույցից, քանի որ «ՅՈՒՆԵՍԿՈ»–ն կաշառված կառույց է: Եվ առաջին դեպքը չէ, որ մենք ականատես ենք լինում ոչ մի չափանիշի չհամապատասխանող որոշման ընդունման: Օրինակ, մշակութային որոշ արժեքներ էթնիկացնելու հանգամանքը»,– 1or.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Ոչ մի փաստարկ չկա, որ միջնադարից սկսած՝ ադրբեջանական որևէ մշակութային էլեմենտի մասին հիշատակում լինի, նշեց ազգագրագետը: Քաղաքականից բացի, այդ երկրին վերաբերող պատմամշակութային որևէ հարց ակադեմիական որևէ քննության չի դիմանում: Սակայն, որքան էլ տարօրինակ է, այս ամենը չեն նկատում նույնիսկ միջազգային կառույցները, որոնք իրավունք չունեն աղավաղել անցյալը:

«Ադրբեջանցի էթնոս չկար, որ ադրբեջանական մշակույթ լիներ: Ինչ վերաբերում է էթնիկ մշակույթներին, այո, նաև թուրքականին, չէ՞ որ տարածաշրջանում ժողովուրդների մշակութային կոնգլոմերատ կա, որը դեռ հստակ տարանջատված կամ միավորված չէ: Այստեղ կան լեզգիների, թալիշների, թաթերի, աղվանական բոլոր լեզգիալեզու և այլ ժողովուրդների մշակույթներ: Եվ եթե «ՅՈՒՆԵՍԿՈ»–ն այդ խնդիրները չի դնում և չի հստակեցնում, թե այդ որոշումը ինչ էթնիկ մշակույթի է վերագրվում, ապա, փաստացի, այդ կառույցը խաղում է ՄԱԿ–ի հիմնարար գաղափարի դեմ»– ասաց Հ. Խառատյանը: 

Ստացվում է, որ «ՅՈՒՆԵՍԿՈ»–ն, իրականում հանդես է գալիս ոչ թե որպես անաչառ միջազգային կառույց, այլ ՄԱԿ–ը ներսից քայքայող միավորում, համոզված է ազգագրագետը: Եվ դա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ քննարկելու հարց չէ: 

Խառատյանի կարծիքով, ՄԱԿ–ի շրջանակներում գործող «ՅՈՒՆԵՍԿՈ»–ի կողմից իրեն վերապահված մանդատազանցման և քաղաքականության մեջ խառնվելու հարցերը մինչ օրս որևէ երկիր չի բարձրացրել: Այդ է պատճառը, որ այնտեղ ինչպես ցանկանում, այնպես էլ վարվում են: Ավելին, անգամ այնպիսի որոշումներ են կայացնում, որոնք իրար են խառնում ոչ միայն ազգերի մշակութային արժեքները, այլև ողջ տրամաբանությունը:

«Քանի դեռ որևէ երկիր միջազգային մակարդակով նման հարց չի բարձրացրել, «ՅՈՒՆԵՍԿՈ»–ի այս քաղաքականությունը կշարունակվի: Ի դեպ, այդ կառույցին ոչ մշակութային արժեքների պահպանության և պաշտպանության մանդատ տվել է այն կոնվենցիան, որին Հայաստանը մոտ 12 տարի է միացել է: Եվ այդ տարիներից, ի դեպ, տիկին Լեյլա Ալիևան Բոկովայի հետ միասին «ՅՈՒՆԵՍԿՈ»–ի այդ բաժինն էին գլխավորում, ովքեր ավերեցին կառույցի ողջ տրամաբանությունը, ինչը նաև լուրջ կասկածի տակ է դնում առհասարակ ողջ ՄԱԿ–ի առաքելությունը»,–ասաց Հ. Խառատյանը: 

Ի դեպ, Հայաստանի ՄԱԿ–ի գրասենյակը դեռ չի արձագանքել իրեն ուղղված այսօրինակ մեղադրանքներին: Եվ լավ կլիներ, որ միջազգային այս կառույցը բացատրություն տար, թե իրականում իրենք ինչով են զբաղված: Եվ առհասարակ տեղյա՞կ են այն մասին, որ իրենց ենթակա կառույցները կարողանում են նման անտրամաբանական քայլեր ձեռնարկել և իրականացնել: 

«ՄԱԿ–ի գրասենյակը պետք է բացատրություն տա՝ ինքը պատասխանատո՞ւ է արդյոք իր կենտրոնական գրասենյակի կողմից ընդունած որոշումների համար, թե՞ ոչ: Ասեմ ավելին, առհասարակ պետք է դատի տալ այս կառույցին նման որոշումներ ընդունելու համար»,–ասաց Հ. Խառատյանը:

Նման խեղկատակություն հիշեցնող գործելաոճը, ցավոք, ունի պատմություն և ձնագնդի նման մեծանալու միտում: Ի դեպ, Հայաստանը միակը չէ: Շատ երկրներ արդեն հասկանում են, որ այս ամենը դուրս է տրամաբանությունից և վերահսկողությունից և հրաժարվում են կառույցին անդամագրվել: «Եթե խոսքը էթնիկ արժեքների մասին է, ապա հայ ժողովուրդն աշխարհով մեկ սփռված է: Ինչ վերաբերում է մասնավորապես քոչարիին, ապա այն հազար տարբերակ ունի: Դա մեր գիտությունը հիմնավորել և արձանագրել է: Բացի այդ, Հայաստանն առաջինն է եղել, որ, ի դեմս Սրբուհի Լիսիցյանի, իրականացրել է այդ պարի և առհասարակ պարերի նոտագրում: Պարերի գրանցման տեխնիկա է ստեղծել և գրառել է նաև քոչարին: Այսինքն, պատմագրության տեսանկյունից քոչարին լավ վավերագրված պարերից է և շատ կարևոր է հասկանալ, թե 50 տարուց ավելի վաղեմություն ունեցող որևէ աղբյուր կա՞, որը գրանցել է, թե իբր քոչարին ադրբեջանական պար է»,– ասաց Հ. Խառատյանը:

Հիշեցնենք, որ «յալլի» կոչվող պարն օրերս ընդգրկվել է «ՅՈՒՆԵՍԿՈ»–ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, այնուհետև քոչարի և թենզերե անվանումներն ավելացվել են այդ անվան կողքին, ինչը մեծացնում է այն կասկածները, որ այստեղ, այնուամենայնիվ, այլ մեքենայություններ են եղել: 

Հավելենք, որ դեռ 2017 թվականին կազմակերպության թվիթերյան էջում կատարվել էր գրառում, համաձայն որի «ՅՈւՆԵՍԿՈ»–ի պաշտոնական կայքէջում քոչարին գրանցվել էր որպես հայկական պարատեսակ։ Դա այն տարին էր, երբ տոլման էլ գրանցվել էր որպես ադրբեջանական: Ինչ վերաբերում է ներկայացուցչական ցանկում գրանցված հայկական մշակութային արժեքներին, ապա ավելի վաղ գրանցվել են նաև Հայաստանի կողմից ներկայացված «Դուդուկի երաժշտությունը» (2008թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը» (2010թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» (2012թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014թ.): Եվ ելներով «ՅՈՒՆԵՍԿՈ»–ի նման գործելաոճից՝ չի բացառվում, որ մի օր էլ ալիևները որոշեն, որ պետք է ոտնձգություն անեն անգամ հայկական էպոսի վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular