ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը փոքր-ինչ տարօրինակ մարտավարություն է ընտրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերն անցան քարոզարշավի ճանապարհի կեսից ավելին: Թե ինչ պայքար կլինի մնացյալ չորս–հինգ օրերին, ցույց կտա ժամանակը, բայց այն, ինչ կա այսօրվա դրությամբ, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նման կերպ է բնութագրում.
 
«Ականատես ենք ընտրարշավի, որը, կարծես թե, երկու հարթության մեջ է ընթանում: Առաջին հարթությունը սև–սպիտակն է, որի գլխավոր մասնակիցները երկու ուժ են՝ ներկայիս և նախկին իշխանությունները: Այդ երկու ուժերը կարծես ընտրարշավի մի հարթության մեջ են և միմյանց հետ մրցում են սև–սպիտակ գունային գամմայում: Երկրորդ հարթության մեջ մնացած ինը ուժերն են, որոնք իրենց չեն դիրքավորում սև–սպիտակի մեջ և փորձում են այլ գունային գամմաների մեջ մրցել: Առաջին հարթության դեպքում առաջին պլան է մղված հետևյալը. հին և նոր վարչախմբերի միջև բանավեճի պես ինչ–որ մի բան է ընթանում: Այսինքն՝ այնպիսի տպավորություն է, որ այդ հեղափոխություն կոչեցյալը շարունակվում է այնպիսի եռանդով, այնպիսի տոնայնությամբ ու մեղադրանքներով, ինչպիսին ապրիլ, մայիս ամիսներին էր: Մինչդեռ փաստ է, որ եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը որևէ տեխնոլոգիա չօգտագործեր, ապա քաղաքական, իրավիճակային տրամաբանությունն ու գործընթացները բերելու էին իր գլխավորած ուժի հաղթանակին: Այս առումով կարծում եմ, որ ընտրապայքարը տեղավորելով սև ու սպիտակի մեջ և թիրախավորելով հենց նախկիններին՝ իշխանությունը փոքր-ինչ տարօրինակ մարտավարություն է ընտրել»,–1or.am-ի հետ զրույցում ասաց Վ. Հակոբյանը:
 
Նա ընդգծեց՝ եթե սառը վերլուծություն ենք անում, ապա, ըստ էության, նույն մարտավարությունն ընտրել են նաև նախկինները. «Հանրապետականներն ուղղակիորեն իրենց դիրքավորել են սև դաշտում: Փորձում են արմատական ընդդիմության դեր խաղալ ու դրանով իսկ Ն. Փաշինյանից և իր իշխանությունից դժգոհ ընտրազանգվածին համոզել ձայն տալ իրենց: Այսինքն՝ իրենք բավականին թիրախավորված են աշխատում, իրենց աշխատանքը թիրախավորված է կոնկրետ պոտենցիալ ընտրազանգվածի վրա: Չեն փորձում այստեղիցայնտեղից մարդ պոկել, որովհետև հասկանում են, որ դա հեռանկար չունի»:
 
Վիգեն Հակոբյանի խոսքով՝ իշխանության վերոնշյալ մարտավարությունը ձեռնտու է նաև ՀՀԿ–ին: «Ըստ էության, ոչինչ չանելով, օֆիսներում նստած ու «ֆեյսբուքներից» դուրս չգալով և ընդամենը հոլովակներով հանդես գալով՝ ՀՀԿ–ն անընդհատ գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Ըստ էության, ձրի PR է իրականացվում: Ինչ վերաբերում է մնացած քաղաքական ուժերին, ապա նրանք իրենց հարթության մեջ են, և յուրաքանչյուրը փորձում է վերցնել այն ընտրողների ձայները, որոնք չեն քվեարկելու ո՛չ սպիտակներին, ո՛չ սևերին: Այդ ուժերից յուրաքանչյուրն իր յուրահատուկ ֆիշկայով և մեսիջով փորձում է ֆիքսել իր առանձնահատկությունը»,–նշեց նա:
 
Ինչ վերաբերում է մինչ այս կարևորված խոսքի գործոնին և ծրագրային պայքարին, քաղտեխնոլոգը կրկին պնդեց նախկինում հայտնած այն տեսակետը, ըստ որի, երբ վարչական ռեսուրսի, ընտրակաշառքի դերը նվազագույնի է հասցված, առաջնային է դառնում խոսքը:
 
«Փաստ է, որ առայժմ ծրագրային «մենամարտեր» առանձնապես չենք տեսնում: Իսկ խոսքը կարող է լինել և՛ հռետորաբանության, և՛ քննադատության, և՛ ծրագրերի տեսքով: Թեպետ վերոնշյալ սև–սպիտակի տրամաբանության պարագայում ավելի ակտուալ է դառնում քննադատությունը, անձնավորված պայքարը, բայց, այնուամենայնիվ, դա արվում է խոսքով: Այսինքն՝ իշխանությունը չի գնում ոչ ոքի ձայները, չի ստիպում, այլ ուղղակի փորձում է նման հռետորաբանությամբ քաղաքական դաշտում վերջնականապես թաղել քաղաքական դիակին: Բայց եթե նույնիսկ նման նպատակ ունի, ապա քաղաքական դիակին վերակենդանացնում է՝ նրան անընդհատ ուշադրության կենտրոնում պահելով: Այս առումով հասարակության մոտ հարցեր են առաջանում, որովհետև հեղափոխության արդյունքում եկավ նոր ուժ, իսկ հինը ոչ թե երկրորդ, այլ վերջին պլան դուրս եկավ: Հիմա, ըստ էության, իշխանության ընտրած մարտավարության շնորհիվ քաղաքական դիակը դարձավ գործոն»,–նշեց նա:
 
Ինչ վերաբերում է իշխանության ծրագրաին պայքարին, ապա, ըստ քաղաքագետի, այն առայժմ իշխանության մարտավարության մեջ առաջնային չէ. «Միայն վերջին մեկ–երկու օրերին ենք տեսնում, որ կարծես թե սկսել են շեշտադրում անել նաև ծրագրերի վրա»:
 
Խոսքի կարևորության համատեքստում Վ. Հակոբյանը մի դրական հանգամանք առանձնացրեց:
 
«Կարծես սկսում է կայանալ բանավեճի կուլտուրան, թեպետ այդ առումով քաղաքական լուրջ կուլտուրա չկա, բայց երևույթը, որպես այդպիսին, դրական է: Վերջին 25–26 տարիների ընթացքում մարդիկ ուզում էին, որ բանավեճեր լինեն»,–նշեց նա՝ հույս հայտնելով, որ կա՛մ ժամանակի ընթացքում, կա՛մ գուցե հենց այս նախընտրական կամպանիայի վերջնահատվածում բանավեճերը կլինեն ինչ–ինչ ծրագրերի շուրջ:
 
Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ այս քարոզարշավում օգտագործվում են նաև բոլոր քաղաքական տեխնոլոգիաները: 
 
«Չէի ասի, որ ֆանտաստիկ ընտրարշավ է գնում, բայց կարող եմ ասել, որ բոլոր՝ թե՛ հին, թե՛ «ռեբրենդինգ» արված տեխնոլոգիաներն օգտագործվում են: Կան քաղաքական ուժեր, որոնք բավականին լուրջ են վերաբերվել կարգախոսներին, լոգոներին: Դրանց միջոցով իրենք մեսիջ են ուղարկում հենց այն ընտրողին, որն իրենց կարծիքով իրենց թիրախն է: Ի վերջո, կարգախոսի և լոգոյի միջոցով քաղաքական ուժերը սովորաբար դիրքավորվում և հիշվում են քաղաքական դաշտում: Բացի այդ, շատ ակտիվ են օգտագործվում ինֆորմացիոն տեխնոլոգիաները: Բոլորը բավականին մեծ ուշադրություն են դարձրել հատկապես սոցցանցերին, գուցե նաև այն պատճառով, որ «հայկական ֆեյսբուք»–ը բավականին մարդաշատ է, և այդ հատվածում բավականին մեծ թիրախային խմբերի հետ կարելի է աշխատել: Այն ոչ պակաս կարևոր գործոն է, որը ֆինանսական առումով շատ քիչ ծախս է պահանջում: Մեծ հաշվով՝ յուրաքանչյուրն ուզում է ինչ–որ ձևով դիրքավորվել, հիշվել, իդենտիֆիկացվել դաշտում, որ աննկատ չմնա»,–եզրափակեց մեր զրուցակիցը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular