ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծրագրերի տնտեսական բաղադրիչի մասին բոլորը որոշել են լռել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ քաղաքական ուժերի կողմից ներկայացված ծրագրերի պայքար չի լինելու կամ գրեթե չի լինելու, կանխատեսելի էր դեռ քարոզարշավի մեկնարկից առաջ: Բայց որ գոնե եղած ծրագրերի մասին նույնիսկ մասնագետները կխուսափեն կամ կհրաժարվեն մասնագիտական տեսակետ հայտնել, դա, անկեղծ ասած անսպասելի էր:
 
Մասնագետները՝ հատկապես տնտեսագետները, կուսակցությունների ներկայացրած տնտեսական ծրագրերի հրապարակային համեմատություն չեն ցանկանում իրականացնել: Հավանաբար այն պատճառով, որ առանց այն էլ ծրագրերը՝ ծրագրեր չեն, իսկ տնտեսականի մասով գրվածները հիմնականում ֆանտաստիկայի ժանրից են:
 
Օրերս հեռուստաընկերություններից մեկի կազմակերպած քննարկման ժամանակ կուսակցությունների ներկայացուցիչները փորձում էին իրենց կուսակցությունների որդեգրած տնտեսական քաղաքականությունը ներկայացնել: Ու թեև քննարկումը մեծ հաշվով երևի թե միակն էր տնտեսական բլոկի քննարկման առումով, սակայն հետաքրքիրն այն էր, որ այդպես էլ պարզ չդարձավ, թե որ կուսակցությունը տնտեսական ինչպիսի մոդելի կողմնակից է: Ավելին, այդպես էլ հասկանալի չէր, թե վայրի կապիտալիզմից անցումն, օրինակ, սոցիալ–դեմոկրատական տնտեսական համակարգի ինչպես պետք է մեր երկրում իրականացվի: 
 
Ինչ վերաբերում է բազմաթիվ կետերից բաղկացած տնտեսական ծրագիր–առաջարկների համեմատությանն ու վերլուծությանը, ապա այս ընթացքում 1or.am-ի բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Մեզ հետ զրույցում տնտեսագետներից ոմանք չցանկացան իրենց անունը հրապարակել՝ նշելով, որ տնտեսական ծրագիր մեծ հաշվով չկա, մյուսներն էլ հարցը լսելուց հետո ասացին, որ զբաղված են:
 
Նման մոտեցումը թույլ է տալիս եզրակացնել, որ տնտեսագետներն ուղղակի կուսակցությունների ծրագրերում ներկայացված կենացաբանությունը չեն ցանկանում բաց տեքստով ուղիղ քննադատության ենթարկել, որպեսզի մյուս լռողների ֆոնին սև ագռավի տպավորություն չթողնեն: 
 
Այնուամենայնիվ, լրագրողական սեփական դիտարկումները վկայում են այն մասին, որ «տնտեսական ծրագիր» վերնագրի ներքո գրված մտքերը մեծամասամբ ընդամենը բարի կամքի դրսևորում են, իսկ նման ձևով երկրում տնտեսական բարեփոխումներ անել ու տնտեսություն կառուցել հնարավոր չէ: 
 
Ի վերջո, հասկանալի էլ չէ նաև, թե կուսակցությունների տեսլականը կյանքի կոչելու համար արդյո՞ք տնտեսական ռեֆորմ ենթադրվում է իրականացնել, թե՞ ոչ: Ու թեև իշխանությունները մի ձեռքով ընտրություններ են կազմակերպում, իսկ մյուս ձեռքով, օրինակ, ինժեներական քաղաք հիմնադրելու պայմանագիր կնքում ու հիմնարկեքի արարողություն իրականացնում, սակայն նորից շատ հարցեր պարզ չեն: Մասնավորապես, թե նոր իշխանություններն ու նրանց մերձավորներն արդյո՞ք նախկինների նման չեն փորձի ներթափանցել նմանօրինակ նախագծերի մեջ, արդյո՞ք պետական ու սեփական «բուրդն» իրար չեն խառնի, հետո չեն դառնա այս կամ այն շենք–շինության սեփականատերը և այլն: Եվ զարմանալի է, որ նման հարցերի մասին պարզաբանումներ հնչեցնելու փոխարեն հասարակությանը հիմնականում կենացաբանություն հիշեցնող անհասկանալի խոսքերով են փորձում կերակրել: 
 
Եվ այս պայմաններում դժվար է հասկանալ, թե նման մոտեցումներով, ի վերջո, ուր ենք գնալու, երբ հազար կողմից ծակեր ունեցող մեր տնտեսական «նավը» օր օրի շարունակում է ջրով լվցվել, իսկ կառավարությունն ընդամենը զբաղված է նավի ծակերից լցված ջուրը հեռացնելով:
 
Եվ այս ֆոնին նախորդ իշխանություններին քառավալենտ քննադատության ենթարկող շատ տնտեսագետներ որոշել են բերանները ջուր առնել ու սպասել: Իսկ ովքեր այս ընթացքում հասցրել էին ծվարել ներկա իշխանությունների փեշերին, նույնպես հեռու են մնում իրատեսական գնահատականներ հնչեցնելուց: 
 
Հարցն այնքան տեսանելի է, որ անգամ դրան փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է անդրադարձել, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ ընտրարշավի ընթացքում տնտեսական հեռանկարի հարցն ավելի կարևոր է, քան իրար վրա ցեխ շպրտելու՝ այս օրերին ավելի ակնառու դարձած գործելաոճը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular