ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ մեկիդ մտքով չանցնի մեր կողմնակիցներին հրավիրել ոստիկանություն...Շարմազանով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

AsekoseNews-ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփեց քարոզարշավի ութերորդ օրը: 

«Այսօր ակնհայտ դարձավ մի պարզ բան՝ նեոբոլշևիկյան ռեժիմը՝ Փաշինյանի գլխավորությամբ, բացահայտ խուճապի մեջ է, որովհետև քարոզչություն անելու, իրենց ծրագրերը ներկայացնելու փոխարեն օր օրի ավելացնում են ատելության դոզան, իրականացնում են հակաքարոզչություն, սերմանում են թշնամանք և կիրառում են վարչական ռեսուրս»,-ասաց նա:

Նա հատկանշական համարեց, որ Արտաշատում Նիկոլ Փաշինյանը մեջբերել է Հռոմի սենատոր Կատոն Ավագին, որը Կարթագենի հետ պատերազմի ժամանակ իր յուրաքանչյուր ելույթ ավարտում էր խոսքով, որ Կարթագենը պետք է կործանվի:

«Փաշինյանը կամ նրան հուշողները մոռացել են, որ Կարթագենի կործանումից հետո Հռոմում հանրապետական կարգերը տապալվեցին, և Հռոմը վերածվեց միապետական, դիկտատուրական պետության, որտեղ ոչ թե իշխում էին ժողովրդավարական կարգերը, սենատն ու բազմակարծությունը, այլ իշխում էր միապետի կամքը: Իշխում էր ոչ թե ժողովրդավարությունը, այլ պղծության և համասեռամոլության քարոզը, ամենաթողությունը»,- ասաց նա: 

Շարմազանովը նշեց, որ այսօր Փաշինյանը իր հետ քայլածներին կարգում է դեպուտատ և նախարար: «Հորդորս իրեն, որ շատ չուրախանա Կարթագենի կործանումով, որովհետև այսօր մարդկությունը Հանիբալին հիշում է որպես ճշմարիտ հերոս, իսկ Ներոնին՝ որպես ստահակ: Մի՛ ոգևորվեք, ժամանակը բոլորիս գնահատականը կտա»,- ասաց նա: Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ այսօր հանրապետությունում՝ Լոռու մարզում, օդում կախված լուրեր կան, որ ով մի քիչ ակտիվ փորձում է աշխատել ՀՀԿ թեկնածուների օգտին, հրավիրվում են ոստիկանական բաժիններ:

«Բացատրական զրույցներ են անում՝ չարժե աշխատել ՀՀԿ-ի համար: Ձեր ի՞նչ գործն է, դուք ի՞նչ իրավունք ունեք Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներին ասել, թե՝ քանի ընտրությունը չի ավարտվել, գնացե՛ք, բա Փաշինյանը ներգաղթի կողմնակից էր: Պաշտոնապես հայտարարում եմ՝ մեկիդ մտքով չանցնի մեր կողմնակիցներին ահաբեկել կամ հրավիրել ոստիկանության բաժանմունքներ և ասել՝ մի՛ աշխատեք հանրապետականների օգտին»,- ասաց նա և իրենց կողմնակիցներին կոչ արեց ոչ մի բանից չվախենալ:

«Որևէ բանից չվախենաք՝ ոստիկանություն կլինի, ԱԱԾ կլինի, մարզպետ, փոխմարզպետ կլինի, Նիկոլ Փաշինյանի մտերիմ թե մերձավոր կլինի, դուք որևէ անօրինական բան չեք անում», -ասաց նա և կոչ արեց քվեարկել համար 1-ին` ՀՀԿ-ին, քանի որ միայն ՀՀԿ-ն է, որ կարող է դիկտատուրայի դեմն առնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular