ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կվերականգնվի 2004 թվականից չգործող Երեւանի ճոպանուղին. արժեքը 20 մլն դոլար է, կտևի 3 տարի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանում նախատեսվում է որպես այլընտրանքային տրանսպորտի տեսակ վերականգնել ու վերակառուցել 2004 թվականից չգործող ճոպանուղին:

Երեւանի քաղաքապետարանը ներկայացնում է նախագիծը, ծախսերն ու  5 տարբերակներ:

Ծրագրի նկարագիրը.  Երևանի ճոպանուղին կառուցվել է 1967 թվականին: Այն կապում էր քաղաքի կենտրոնը /Հերացու փողոց/ Նորք Մարաշի վարչական շրջանի հետ: Օրական ուղևորափոխադրումների թիվը կազմում էր մոտ 500 ուղևոր:  2004 թ. վթարից ի վեր Երևանի ճոպանուղին դադարեցրել է իր աշխատանքը:Սույն ծրագիրը նպատակ ունի Երևանում վերականգնել տրանսպորտի այս ձևը և զարգացնել այն` օգտագործելով որպես քաղաքային հասարակական տրանսպորտի տեսակ։Երևանում ճոպանուղին կարող է արդյունավետ շահագործում ապահովել՝ լրացնելով ավանդական տրանսպորտի ձևերին՝ տրանսպորտային հիմնախնդիրների լուծման գործում։ Միաժամանակ աշխարհագրական բարդ տեղանքի կամ այլ արգելքների առկայության պայմաններում այն շահեկանորեն առաձնանում է այլ տրանսպորտային միջոցներից։  Քաղաքային ճոպանուղին լինելով տրանսպորտի տեսակ և ուղևորափոխադրումների կազմակերպման միջոց՝ միաժամանակ հանդիսանում է շատ կարևոր բաղադրիչ քաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացման գործում և լուրջ ներդրում՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման առումով:  

Տեխնիկական ցուցանիշներ. Առաջարկվում  են հետևյալ տարբերակները՝ 

Տարբերակ առաջին: Ստորին կայան՝ Կոմիտասի անվան պուրակ, միջանկյալ՝ «Մայր Հայաստան» արձան (Հաղթանակ  զբոսայգի), Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ Դրո  և Սևակ փողոցների խաչմերուկ, Ավան Առինջ թաղամասի երկրորդ միկրոշրջան: ԸՆդհանուր երկարությունը՝ 6222 մ, թողունակությունը՝ 2400 - 3000 մարդ / ժամ։ 

Տարբերակ երկրորդ: Մաշտոցի պողոտա՝ Գլխավոր պողոտայի հատված,միջանկյալ՝ Հալաբյան փողոց` Թումանյանի այգի, 16-րդ թաղամաս՝ 2-րդ շղթա։ Երկարությունը՝ 5168 մ, թողունակությունը՝ 2400 - 3500 մարդ / ժամ։ 

Տարբերակ երրորդ: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ (Օղակաձև զբոսայգի), միջանկյալ՝ Նորք Մարաշ վարչական շրջան, Նոր-Նորք 2-րդ զանգված` Գայի պողոտա: Երկարությունը՝ 5345 մ, թողունակությունը՝ 3000 մարդ / ժամ: 

Տարբերակ չորորդ: «Տաշիր» առևտրի կենտրոն (Տիգրան Մեծ, Մ.Խորենացի և Եր.Քոչար փողոցների խաչմերուկ), միջանկյալ՝ Սարի-թաղ 12-րդ փողոց, Նոր Նորք վարչական շրջանի 7 և 8-րդ զանգվածների կենտրոնական հատված:

Տարբերակ հինգերորդ: Թամանյանի անվան պուրակ, միջանկյալ՝ 50-ամյակի հուշարձան, Ն.Զարյան փողոցի և Կոմիտասի անցուղու հատված (Հյուսիսային ճառագայթ շենք), Նոր Արաբկիր զբոսայգի:

Ներդրողի առաջարկությամբ կարող են քննարկվել ճոպանուղու կառուցման այլ վայրեր։ 

Ծրագրի ժամկետներ. Շինարարության տևողությունը` շուրջ 3 տարի: 

Ծրագրի արժեքը. Ծրագրի արժեքը կկազմի շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար: Հաշվարկը կատարվել է ծրագծի 5-6 կմ  երկարության համար։ 

Ներդրումների ձևը և հիմնական պայմանները.Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրողի հետ համագործակցության շրջանակում: Մասնավոր ներդրումների պարագայում Երևանի քաղաքապետարանը ներդրողին կաջակցի հողատարածքների իրավական կարգավիճակի մասին ներդրողին տեղեկատվության տրամադրման, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեռք բերելու գործում: Երևանի քաղաքապետարանը կաջակցի նաև իրացման ծրագրի կազմման և  գործընթացի կազմակերպման գործում: 

Ներկա իրավիճակ. Առկա են ճոպանուղու հնարավոր երթուղիների առաջարկներ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular