ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել դատարանում. հերթը դատախազներինն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները այսօր՝ դեկտեմբերի 3–ին, Վերաքննիչ քրեական դատարանում ներկայացրին Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ երկու բողոքները: Այս պահին բողոքների վերաբերյալ դիրքորոշում է հայտնում մեղադրանքի կողմը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի կարծում, թե ֆիզիկապես հնարավոր է այսօր ավարտին հասցնել գործը: Օրբելյանը նշեց, որ Քոչարյանը դատարանում ելույթ ունեցել է, սակայն չմանրամասնեց, թե ինչ է ասել երկրորդ նախագահը:

Հարցին, թե դատարանի կողմից շտապողականություն նկատվո՞ւմ է , Օրբելյանը պատասխանեց՝ այո, եւ ոչ: «Դատական նիստերը ամեն օր են նշանակվում, չնայած դատարանի մեծ ծանրաբեռնվածությանը. դա զուտ շտապողականություն է, թե այլ հանգամանքներով է պայմանավորված, կդժվարանամ մեկնաբանել»,- ասաց Օրբելյանը: 

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի դատարանից, Օրբելյանը պատասխանեց. «Կարող եմ ասել, որ առկա ե՛ւ իրավական, ե՛ւ փաստական, ե՛ւ վերլուծական նյութերը հիմք են տալիս ենթադրելու, որ պետք է մեզ համար դրական արդյունք ունենանք, բայց որեւէ բան կանխատեսել չեմ կարող»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի  քննությունը մեկնարկել է նոյեմբերի 27–ին։ Դատական նիստին մասնակցել է 6 դատախազ, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ինչն աննախադեպ երեւույթ է հայաստանյան դատական պրակտիկայում։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular