ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Գիլոյանը «թքում» է, Հ1-ը՝ պարզաբանում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Hraparak.am-ը գրում է՝

Երեկ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի եզրափակչում Միհրան Հարությունյանն ուժերը չափեց սերբ Դավոր Ստեֆանեկի հետ։ Հավասար պայքարում մրցավարները հաղթանակը տվեցին սերբին։

Հանրային հեռուստաընկերության մարզական լրագրող, մեկնաբան Կարեն Գիլոյանը, ով այդ ժամանակ մեկնաբանում էր խաղը, Հ1-ի ուղիղ հեռարձակմամբ տուրք տվեց հույզերին՝ բացականչելով. «Այ քեզ Օլիմպիական խաղեր: Սա՞ է օլիմպիադան, այսպե՞ս են Օլիմպիական խաղերով խաղաղություն հաստատում: Խայտառակություն: Թքել եմ այսպիսի Օլիմպիական խաղերի վրա»:

Դրանից հետո համացանցում, սովորության համաձայն, սկսեցին կասկածի տակ առնել սպորտային մեկնաբանի պրոֆեսիոնալ լինել- չլինելու հարցը: Թե որքանով է հարիր Հայաստանի հանրային հեռուստատեսությանը եւ մասնագիտական կարիերայում հետք թողած մեկնաբանին ուղիղ եթերով նման արտահայտություն թույլ տալը, որը ԶԼՄ էթիկայի եւ ինքնակառավարման տեսանկյունից ոչ պրոֆեսիոնալ է, փորձեցինք հասկանալ Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արուսյակ Զախարյանից:

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Բոլորս, բնականաբար, հետևում էինք խաղերին, մեր մարզիկների ելույթներին, հուզված էինք ու նաև որոշակիորեն զայրացած: Ու Կարեն Գիլոյանն էլ այդ պահին արտահայտում էր, բնականաբար, իր կարծիքը, իր զգացողությունները: Միշտ էլ ցանկացած հայի հայրենասիրական մղումը առաջնային է, ու երբեմն դրա հետևում են մնում հեռուստաեթերի ու սպորտի մեկնաբանի էթիկայի կանոնները: Այսինքն՝ սա Կարեն Գիլոյանի ու բոլորիս հայրենասիրական մղումների արտահայտման ձևն էր»:

Մեր այն հարցին, թե, անկախ ամեն ինչից, որքանո՞վ էր կոռեկտ մեկնաբանի պահվածքը Հանրային հեռուստաընկերության համար, Արուսյակ Զախարյանը պատասխանեց. «Եթե մենք հիմա խոսում ենք ուղղակի, մեկ օր անց, արդեն սթափ, վերլուծած, մի քիչ ավելի սառնությամբ, այսինքն՝ դա ամենևին նույնը չի, երբ դու հենց Ռիոյից մեկնաբանում ես, այսինքն՝ Կարեն Գիլոյանը հենց էնտեղ էր:

Պատկերացնում եք՝ ինչ զգացողություններ են, միջավայրը: Գիլոյանը հենց իր մեկնաբանության ժամանակ անընդհատ նշում էր, որ կողքից տարբեր երկրների մեկնաբանների արտահայտած զայրույթն էլ էր դա: Նա պարզապես փորձել է իր զգացողությունները ներկայացնել այնպիսին, ինչպիսին եղել է այդ պահին: Եվ դուք շատ լավ գիտեք՝ Կարեն Գիլոյանը մեր պրոֆեսիոնալ մեկնաբանն է ու բոլորից լավ գիտի մարզաշխարհի բոլոր ծակուծուկերը»: 

-Եթե Կարեն Գիլոյանի փոխարեն մեկ այլ մեկնաբան լիներ, արդյոք նրան «կներե՞ր» Հ1-ը:

-Իրականում, էլի եմ ասում ՝ դա բոլորիս զայրույթի արտահայտման ձևն է եղել: Կարևոր չի՝ էդ պահին կլիներ Կարեն Գիլոյանը, թե հեռուստաընկերության մեկ այլ մեկնաբան, որովհետև խոսքը մեր մարզիկի մասին էր, զգացողությունների մասին էր, որը բոլորիս ներսում կար:

Սա մոտեցում էր, որը չէր կարող չերևալ եթերում: Նա արել է այն, ինչ կաներ հայ մեկնաբանը: Սառնասրտորեն մեկնաբանել ամբողջ խաղը, մի տեսակ Կարեն Գիլոյանին չի սազում: Նա երբեք սառնասրտորեն որևէ խաղ չի մեկնաբանել: Անհնարին է հային հանել մեկնաբանի միջից ու պարտադրել սառը մեկնաբանություն: Կարեն Գիլոյանը պրոֆեսիոնալ է, և վստահ եմ, որ որևէ մեկը դրանում չի կասկածում... 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular