ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զավեշտալի է, որ Փաշինյանը կարծում է՝ պատգամավորին կալանավորելն իր ջոկեռն է, որով կարող է չախել ՀՀԿ-ին․ Արմեն Աշոտյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմեն Աշոտյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով իր մտահոգություններն էր հայտնում քարոզարշավի ընթացքի, «Իմ քայլը» դաշինքի հայտարարությունների վերաբերյալ։

Ըստ Աշոտյանի՝ Նիկոլ Փաշինյանը բարձրացնում է նախընտրական քարոզչության եռման աստիճանը՝ հետապնդելով մի քանի նպատակ։ Արմեն Աշոտյանն ասաց, որ Փաշինյանի սեղանին դրվել են մի շարք սոցիոլոգիական հետազոտություններ, որոնք վկայում են, որ վերջինիս վարկանիշը սրընթաց անկում է ապրում, որի համար Փաշինյանը մտահոգված է․

«Փաշինյանի վարկանիշը հիմա կազմում է 72 տոկոս, անցած ամսվա համեմատ այն ընկել է 10 տոկոսով։ Եւ նա հասկանում է, որ թեպետ մեզ փորձում է թաղել, այնուհանդերձ իր քարոզչության տրամաբանությունը կառուցել է ՀՀԿ-ի շուրջ։ Սա պրիմիտիվ մանիպուլյացիա է։ Գոնե վարչապետը պիտի ներկայացներ երկրի տեսլականը»,- ասաց Աշոտյանը՝ նշելով, որ Փաշինյանի վարկանիշը կորում է, որովհետեւ ՀՀԿ-ն բացում է մարդկանց աչքերը, որովհետեւ իրենց քարոզչությունը հիշեցնում է Փաշինյանի՝ ժողովրդին տրված խոստումները, որոնց մեծամասնությունը, ըստ Աշոտյանի, չի կատարվել եւ չի էլ կատարվելու։

«Սա է Փաշինյանին ներվայնացնում եւ գցում, այսպես ասած, հանրապետականների ջանը։ Փաշինյանն ասելիք չունի, մի կողմից այնքան խոստումներ է տվել, որ դրանց մասին չի կարող խոսել ու ավել բան էլ խոստանալ չի կարող»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց Արմեն Աշոտյանը։

Վերջինս անկեղծացավ՝ ասելով, որ խոստովանում է՝ ՀՀԿ-ի նկատմամբ վստահության անկումը սկսվեց այն ժամանակ, երբ ինքն ու իր գործընկերներն ասում էին մի բան, երբ իրականությունն այլ էր․

«Իշխանությունը վերցնելուց վեց ամիս անց Փաշինյանն ու իր թիմը համառորեն կրկնում են մեր սխալները։ Մարդիկ հիասթափված են ոչ միայն նրա համար, որ չի կատարում խոստումները, այլ նաեւ, որ իրենք սկսել են սուտ խոսել, արտաբերել գնահատականներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Երբ ասում են, որ բռնի ձայն պետք չէ, վարչական ռեսուրսով եկած ձայն պետք չէ, իսկ մյուս կողմից հասարակությունը տեսնում է, թե ինչպիսի վարչական լծակներով են ձայներ հավաքում, ժողովուրդը սկսում է հասկանալ, որ իր երբեմնի սիրված վարչապետը սկսել է իրեն խաբել»,- ասաց Աշոտյանը՝ ըստ էության համաձայնելով, որ իրենք ժամանակին ե՛ւ ստել են քաղաքացիներին, ե՛ւ հայտարարել մի բան, որն իրականությունը չի համապատասխանում, ե՛ւ ընտրությունների ժամանակ օգտագործել վարչական ռեսուրս։

Աշոտյանը նաեւ ասաց, որ մարդիկ, ում պատճառով ՀՀԿ-ին սկսել էին չսիրել, այսօր Փաշինյանի թիմի կողքին են․ «Այդ նույն մարդիկ ձեզ համար ձայն են հավաքում, նրանք, որոնք ժամանակին ՀՀԿ-ի համար էին աշխատում։ Մեր սխալներն են կրկնում, երբ մանիպուլացնում ու ֆռռացնում են մարդկանց»,- նշեց Աշոտյանը՝ այսպիսով՝ չհերքելով նաեւ այն, որ ժամանակին իրենք «ֆռռացրել» են քաղաքացիներին։

Աշոտյանն անդրադարձավ նաեւ Փաշինյանի՝ Արարատում արած այն հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ուղարկել ԱԺ՝ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար․

«Արամ Հարությունյանի հանդեպ գլխավոր դատախազությունը գործ է հարուցել եւ դիմել ԱԺ կալանքի թույլտվություն ստանալու համար։ Փաշինյանին թվում է՝ սա իր նախընտրական ջոկեռն է, որով կարող է չախել ՀՀԿ-ի նախընտրական արշավը։ Բայց նրանք քաղաքական կարճատեսություն ունեն։ Սա ապացուցում է, որ հակակոռուպցիոն պայքարը մեծապես շոու է, նպատակ ունի վարկաբեկելու, փոքրացնելու քաղաքական մրցակիցների կշիռը»,- ասաց Աշոտյանը՝ նշելով, որ այս դեպքի մասին, առանց անուն տալու, Փաշինյանը խոսում էր դեռ ամիսներ առաջ, եւ ոչ ոք չէր խանգարում այդ որոշումը կայացնել մինչ ընտրարշավը․

«Սա զավեշտալի է։ ԱԺ այսօրվա կազմը գրեթե ամբողջությամբ քարոզարշավ է անում, եւ կասկածում եմ, որ քվորում կապահովեն, որ Արամ Հարությունյանը կալանավորվի։ Հաջորդ զավեշտը՝ Հարությունյանը չի առաջադրվել որպես թեկնածու, այսինքն՝ դեկտեմբերի 24-ից նա այլեւս ԱԺ պատգամավոր չի լինելու, եւ որեւէ նիստի կարիք չէր լինելու կալանավորելու որոշումը կյանքի կոչելու համար։ Դուք պահել եք այս գործը՝ բերելով այն նախընտրական քարոզչության վերջին շաբաթը, որ դարձնեք դրոշակ»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Փաշինյանը Արարատում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը՝ բնապահպանության նախկին նախարարը, կասկածվում է 14 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ: ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ուղարկել ԱԺ՝ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար։

Ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի վերջում Արմեն Աշոտյանն ասաց, որ ընտրատեղամասերում որեւէ մեկը չի հսկելու քաղաքացիներին, նա շնորհակալություն հայտնեց իրենց աջակիցներին եւ կոչ արեց ընտրել Հանրապետականին՝ ասելով, որ իրենք քիչ չեն ու մենակ չեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular