ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծառուկյան ջան, ոնց որ Աբովյանն ես թևիդ տակ առել ու տիրություն ես անում, Թալինն էլ քո ձեռքը վերցրու. Թալինցի կինը՝ Ծառուկյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքին ու գործին հավատող թալինցիները մեծ ոգեւորությամբ՝ զւոռնա դհոլով եւ աղ ու հացով դիմավորեցին նրան: Չնայած եղանակային վատ պայմաններին, մեծաքանակ մարդիկ էին հավաքվել մշակույթի տան բակում:

ԲՀԿ առաջնորդը իր ելույթի ժամանակ խոսեց մինչ օրս ձեռք բերված հաջողությունների մասին.

«Մենք ցանկացած ոլորտում գործ ունենք արած, ծաղկացրել ենք, զարգացրել ու դարձրել մրցունակ։ Ես ուզում եմ, որ ներդրողները վստահ ներդրումներ կատարեն, ոչ ոք չի վստահի թույլ երկրի, դրա համար մենք պետք է շենացնենք մեր երկիրը, որպեսզի բոլորի մոտ հպարտ ասենք, որ հայ ենք։ Չպետք է այնպիսի տպավորություն լինի, որ մենք օտարերկրացուց գումար ենք խնդրում, մուրում, մենք պետք է այնպես անենք, որ նրանք իրենք խնդրեն ներդրումներ անել»,- ասաց Ծառուկյանը։

Թալինցիների հետ շփումը բավական ջերմ էր. հանդիպման ժամանակ տեղաբնակները ԲՀԿ առաջնորդին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, նրանցից մեկն առաջ քաշեցին ոռոգման ջրի խնդիրը, որին ի պատասխան Գագիկ Ծառուկյանը նշեց, որ գիտի մարզում առկա գյուղատնտեսական խնդիրների մասին և պատրաստ է աջակցել՝ ինչով կարող է։ Նա հիշեցրեց՝ երբ մեկ-երկու տարի առաջ օգնեց թալինցիներին սերմացու ձեռք բերել, ճիշտ է՝ սերմացուն վատը, անորակ դուրս եկավ, և մնաց գյուղացու չարչարանքը, սակայն Ծառուկյանը փոխհատուցեց կրած վնասը։ Այժմ էլ նա պատրաստ է աջակցել ոռոգման ջրի խնդրին։

Հարց ու պատասխանի ժամանակ մի կին էլ Գագիկ Ծառուկյանին դիմեց խնդրանքով. «Ծառուկյան ջան, ոնց որ Աբովյանն ես թևիդ տակ առել ու տիրություն ես անում, Թալինն էլ քո ձեռքը վերցրու»։ Ծառուկյանը ժպտաց ու նկատեց, որ Աբովյանում էլ գյուղատնտեսական հարցերն ամբողջովին լուծված չեն, քանի որ միայն բարեգործություններով հնարավոր չէ մեծ հարցեր լուծել։

«Դրա համար եմ ասում՝ ձեր ճիշտ ընտրությունը կատարեք։ Ես չեմ ասում՝ պետք է մեզ ընտրեք, ում հարմար գտնեք, նրան էլ կընտրեք։ Ես մինչև հիմա արել եմ ու սրանից հետո ավելի շատ եմ անելու»,- ասաց Ծառուկյանը։ Նա նկատեց նաև, որ թեև վարչապետը շատ է ուզում, բայց միայնակ չի կարող շատ բան փոխել՝ նրան օգնող ուժ է հարկավոր։ Ծառուկյանը Թալինում ներկայացրեց նաև կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածուներին։

 

Սոսե Չանդոյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular