ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երիտասարդությունը՝ ազգի ապագան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այն փաստը, որ հասարակության հիմնական անկյունաքարը երիտասարդությունն է, ըստ էության, ապացուցման կարիք չունի, իսկ որ երիտասարդությունը պետք է լինի պետության լոկոմոտիվը բոլոր առումներով` նույնպես բացարձակ ճշմարտություն է: Յուրաքանչյուր քաղաքական ուժ, եթե ցանկանում է քաղաքական արենայում շարունակական քաղաքականություն ունենալ, պարտավոր է հոգալ և ունենալ երիտասարդ բնակչության համար տարվող առանձին քաղաքականություն:

 


Հայտնի է, որ ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը, բոլոր առումներով մշտապես կանգնած են եղել երիտասարդների կողքին, նրանց աջակցել ամենատարբեր ծրագրերում և գաղափարների իրականցման գործում: Հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը՝ Գագիկ Ծառուկյանի հորդորով ԲՀԿ-ի նախընտրական ծրագրում առանձին շեշտված են երիտասարդությանը վերաբերվող մի շարք հարցեր՝ հատկապես երիտասարդների բնակարանաշինության հետ կապված:
Ըստ այդմ, բոլոր այն երիտասարդները, ովքեր ունեն ցանկություն և համապատասխան գիտելիքներ, պետք է պետության կողմից ստանան անհրաժեշտ աջակցություն՝ երկարատև վարկերի և դրամաշնորհների տեսքով` բարձրակարգ ուսումնական հաստատություններում իրենց կրթությունը սկսելու կամ շարունակելու համար:

 


Ուսումն ավարտելուց հետո` 10 տարվա ընթացքում, նրանք կարող են մարել իրենց պարտքը: Բարձր առաջադիմությամբ ոչ մի ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից: Բուհական համակարգում պետք է արմատապես փոփոխել ընդունելության քննությունների կարգը՝ բացառելով ցածրամակարդակ կրթական ծառայությունների տրամադրումը մեր երիտասարդ քաղաքացիներին:

 


Բնակչության, այդ թվում՝ երիտասարդ ընտանիքների բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով, պետությունը պետք է իրականացնի սոցիալական բնակարանաշինության ծրագիր՝ ՏԻՄ միջոցով ապահովելով համապատասխան հողահատկացումներ: Նորակառույց շենքերում բնակարանները շահառուներին պետք է հատկացվեն լիարժեք վերանորոգված՝ 1 ք/մ-ի համար 180 հազար դրամով, կամ 60 ք/մ բնակարաններ՝ մոտ 20-22 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։ Շահառուները ամսական վճարները կկատարեն 10 տարվա ընթացքում' առանց որևէ կանխավճարի:


Բոլոր ժամանակների մեծագույն հայերից մեկը՝ Գարեգին Նժդեհը, մի առիթով ասել է՝ եթե ցանկանում ես տեսնել ազգիդ ապագան՝ նայիր նրա երիտասարդությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular