ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չհամընկնող հատուկ կարծիք՝ ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի որոշման վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախագահ Ա. Ղամբարյանս, համաձայն չլինելով ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման հետ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի 05.09.2018 թ. որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի աշխատակարգ»-ի 49-րդ կետով, ներկայացնում եմ հատուկ կարծիք:

1. Ընդհանուր հարցադրումը:
Տավուշի մարզային քննչական վարչության քննիչի (այսուհետ` քննիչ)  վերաբերյալ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` ԿՀ) անդամները քննարկել են քննիչին վերագրվող ենթադրյալ դատավարական խախտումները և դրանց վերաբերյալ կայացրել որոշում։

Իմ դիրքորոշումը վերաբերում է հետևյալ հարցին. երբ կասկածի տակ է դրվում տվյալ քրեական գործով քննչական մարմնի իրավասուբյեկտությունը (գործը ենթակա է, ոչ թե ՀՀ քննչական կոմիտեին, այլ մեկ ուրիշ նախաքննության մարմնին), արդյոք թույլատրելի է առանց այդ հարցը քննարկելու, գնահատել այլ դատավարական խախտումների առկայությունը։ ԿՀ անդամների մեծամասնությունը կարծում է, որ քննչական ենթակայության հարցը դուրս է տվյալ կարգապահական վարույթի շրջանակից, ուստի իրավասու չեն քննարկելու այն։

Գտնում եմ, որ եթե առկա է քննչական ենթակայության կանոնների ենթադրյալ խախտման հարցը, ապա առաջնային պետք է քննարկել այդ հարցը։ Եթե պարզվի, որ վարույթի հանրային մասնակիցը թույլ է տվել քննչական ենթակայության կանոնի խախտում, ապա պետք է հաստատել միայն այդ խախտումը, իսկ կարգապահական վարույթի շրջանակներում մյուս խախտումները ենթակա չեն քննարկման, քանի որ քննիչը ի սկզբանե տվյալ գործով դատավարական գործողությունները կատարելու իրավասություն չուներ։ Այս պարագայում` քննչական ենթակայության կանոնի խախտումը կլանում է մյուս բոլոր ենթադրյալ դատավարական խախտումները։

2. Կարգապահական վարույթին վերաբերող փաստական և իրավական հիմքերը։
2.1. Փաստեր:
30.03.2018 թ. անձի կողմից ապօրինի սահմանահատում կատարելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության նախապատրաստված նյութերով ՀՀ քր. օր–ի 329-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը:
25.05.2018 թ-ին անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր–ի 329-րդ հոդվածի 1-ին մասով:

2.2. Կարգապահական վարույթի մասնակիցների դիրքորոշումը։
Կարգապահական վարույթի ընթացքում Մարզային վարչության պետը հայտնեց, որ իրենց ի սկզբանե հայտնի է եղել, որ ՀՀ քր. օր–ի 329-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը ենթակա չէ ՀՀ քննչական կոմիտեին, սակայն նախաքննություն կատարելու վերաբերյալ առկա է եղել դատախազի հանձնարարությունը:

2.3. Քննչական ենթակայության իրավական հիմքերը։
ՀՀ քր. դատ. օր–ի 53–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետ. դատախազի բացառիկ լիազորությունն է` քրեական գործը սույն օրենսգրքի 190–րդ հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից  հանձնել մյուսին։
ՀՀ քր. դատ. օր–ի 189–րդ հոդված (նախաքննության մարմինները). Քրեական գործերով նախաքննություն կատարում են քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինների քննիչները:
ՀՀ քր. դատ. օր–ի 190–րդ հոդված (քննչական ենթակայություն)
3. Նախաքննությունը ՀՀ քրեական օրենսգրքի .. 329, ... հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:
10. Տարբեր պետական մարմինների քննիչներին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ քննիչին ենթակա և սույն հոդվածի ութերորդ մասով չնախատեսված հանցագործության բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է դատախազը:

3. Եզրահանգումներ:
Հաշվի առնելով վերոշարադրյալը գտնում եմ, որ՝
3.1. ՀՀ քր. դատ. օր–ի 53–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետը մեկնաբանելիս ինչպիսի իրավական ձեռնածությունների (մանիպուլյացիաների) էլ որ դիմեն, միևնույնն է, ավելի քան պարզ է, որ որևէ պաշտոնատար անձ իրավասու չէ փոխելու օրենսդրի կողմից նախապես որոշված քննչական ենթակայության կանոնները, բացառությամբ, երբ օրենսդիրը կոնկրետ դեպքերի համար տվյալ պաշտոնատար անձին նման լիազորություն է վերապահել։

Քննչական ենթակայության ինստիտուտի ոլորտում պետք է տարանջատել ՀՀ ազգային ժողովի, դատախազի և քննիչի իրավասությունները:

Առաջին` քննչական ենթակայության կանոնները որոշելու բացառիկ իրավասությունը վերապահված է ՀՀ ազգային ժողովին: Քննչական ենթակայության կանոնների բուն նպատակն է սահմանափակել քրեական վարույթի հանրային մասնակիցների հայեցողությունը կոնկրետ դեպքերով քրեական գործերը չպատճառաբանված կամ որևէ արդարացված շահով չպայմանավորված եղանակով նախաքննության մի մարմնից հանձնել մեկ այլ նախաքննության մարմնին: ՀՀ օրենսդիրը ՀՀ քր. դատ. օր-ի 190-րդ հոդվածում ընդհանուր առմամբ նախապես սահմանել է այն օբյեկտիվ չափանիշները (կանոնները), որոնց հիման վրա պետք է որոշել, թե քրեական գործերը նախաքննության որ մարմնի կողմից են քննվելու: Այս առումով` ո՛չ դատախազը, ո՛չ քննիչն իրավասու չեն սահմանելու կամ փոփոխելու օրենսդրի նախապես հաստատած քննչական ենթակայության կանոնները` բացառությամբ օրենսդրությամբ սահմանած հատուկ դեպքերի: 

Երկրորդ` դատախազն իրավասու է փոխել ենթակայությունն օրենսդրի կողմից  սահմանված բացառիկ դեպքերում: ՀՀ քր. դատ. օր–ի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է` քրեական գործը սույն օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնին: Նշված նորմը կարգավորում է դատախազի լիազորությունը՝ քրեական գործը նախաքննության մեկ մարմնից մյուսին հանձնելու վերաբերյալ, հղում կատարելով ՀՀ քր. դատ. օր-ի 190-րդ հոդվածին: ՀՀ քր. դատ. օր-ի 190-րդ հոդվածին հղում կատարելով՝ օրենսդիրը սահմանափակում է դատախազի՝ քննչական ենթակայությունը փոխելու հայեցողությունը: Դատախազն իրավասու է փոխել քննչական ենթակայության կանոնները բացառապես ՀՀ քր. դատ. օր-ի 190-րդ հոդվածի իրավակարգավորումների, մասնավորապես` այսպես կոչված այլընտրանքային և հայեցողական ենթակայության շրջանակներում: ՀՀ քր. դատ. օր-ի 190-րդ հոդվածի կարգավորումից դուրս քննչական ենթակայությունը փոխելու դատախազի բացարձակ հայեցողությունն ինքնին հակասում է քննչական ենթակայության ինստիտուտի էությանը
3.2. Առարկայական քննչական ենթակայությունը ոչ այնքան պարզ իրավատեխնիկական կամ աշխատանքի բաժանման հարցեր կարգավորող ինստիտուտ է, որքան արդար դատաքննության իրավունքի երաշխիք։ Ժամանակակից քրեական դատավարության գիտության մեջ էապես փոխվել է քննչական ենթակայության ինստիտուտի նշանակության վերաբերյալ մոտեցումը։ Քննչական ենթակայությունը նման է ընդդատությանը, իսկ որոշակի առումով` նրանք նույնաբնույթ ինստիտուտներ են: Ներկայումս քննչական ենթակայության կանոններին տրվում է սահմանադրական նշանակություն` այն հավասարեցնելով արդարադատության իրավունքի երաշխիքների հետ։

Մեծ հեղինակություն վայելող ռուս դատավարագետներ` Լ. Գոլովկոն և Ա. Սմիրնովը քննչական ենթակայությունը հավասարեցնում են ընդդատության հետ։ Այսպես, Լ. Գոլովկոն նշում է` ընդհանուր առմամբ քննչական ենթակայությունը մինչդատական վարույթի շրջանակներում կարգավորում է նույն հարցերը, ինչ ընդդատությունը` դատական վարույթի շրջանակում ։ Ա. Սմիրնովն ավելի հստակ նշում է, որ ենթակայության կանոնների պահպանմամբ ապահովվում է մեղադրյալի` օրինական (օրենքի հիման վրա ստեղծված) քննիչի իրավունքը, ինչպես որ մեղադրյալի բնական (օրինական) դատարանի իրավունքն է: Ինչպես օրինական դատարանի իրավունքի խախտումը, այնպես էլ ենթակայության կանոնների խախտումը կասկածի տակ է դնում նախաքննության մարմինների անաչառությունը:

Եթե հետևենք այն տրամաբանությանը, որ արդար դատաքննության իրավունքի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված մի շարք երաշխիքներ տարածվում են նաև մինչդատական վարույթի վրա, ապա` կարելի է եզրակացնել, որ քննչական ենթակայությունը, ինչպես քրեական գործերի ընդդատությունը, արդար դատաքննության անհրաժեշտ բաղկացուցիչ տարր է: Ենթակայության կանոնները կապված են տուժողի և մեղադրյալի արդարադատության մատչելիության իրավունքի հետ:

Սա այն դեպքն է, որ ոչ պատշաճ սուբյեկտի կողմից ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի ճանաչելու վերացական ռիսկը չի կարող վերացնել իրավունքի հիման վրա որոշում կայացնելու անհրաժեշտությունը։

3.3. Եթե քննիչը կատարել է նախաքննություն այն գործով, որի նախաքննության կատարման ենթակայությունը վերապահված չէ քննչական կոմիտեին, ապա կարծում եմ պետք է գնահատել քննիչի կողմից գործը օրենքով սահմանված քննչական ենթակայության չուղարկելու իրավաչափությունը։ Ուստի, քանի դեռ չի լուծվել քննարկվող գործով քննիչի իրավասության հարցը, նրա կողմից ենթադրյալ այլ դատավարական խախտումներին անդրադառնալն անթույլատրելի է։    

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular