ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Lragir.am-ը հայտնվելու է «ծակ տաշտակի» առաջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արմեն Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Քարոզարշավի թեժ օրերին լրատվականների թույնոտ հոդվածները սովորական են դարձել, սակայն դրանց մեջ առանձնացավ Lragir.am-ի հոդվածը, որում ուղղորդված կերպով փորձ է արվում բիծ քաշել բարձր վարկանիշ ունեցող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հեղինակության վրա։ Մասնավորապես հոդվածում ասվում է, որ Ծառուկյանը միակ խոշոր սեփականատերն է, ով ներգրաված է քաղաքականության մեջ, ու միակն է, որ այդ կարգավիճակում մասնակցում է ներքաղաքական պրոցեսներին։ 
Չհամաձայնվելով նյութում արծարծվող մտքերի մեծամասնության հետ, կարելի է առանձնացնել մի քանի առանցքային ու կարևոր կետ, որոնք ակնհայտ են դարձնում Ծառուկյանի անհրաժեշտությունը՝ քաղաքականության մեջ։ Առաջինն այն է, որ Ծառուկյանն ունի երկար տարիների փորձ, որն անկասկած շատ հարցերում պակասում է երիտասարդ կադրերի մոտ։ Իսկ փորձը՝ քաղաքականության մեջ, բարձր գին ունի։
Երկրորդը՝ այո՛, Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, բայց Ծառուկյանը իր ունեցած սեփականությունը հանձնել է հավատարմագրային կազմակերպությանը, ու շարունակել իր գործունեությունը, որպես քաղաքական գործիչ ու պատգամավոր։ Այս հարցի վերաբերյալ, բազմիցս, հնչել են պաշտոնական և ոչ պաշտոնական պարզաբանումներ, սակայն պատվերի շրջանակներում կայքն ու հոդվածագիրը հաշվի չեն առել դրանք, պարզ պատճառներով։
Շարունակելով թվարկումը, պետք է առանձնացնել նաև, որ Ծառուկյան քաղաքական գործչի նկատմամբ վստահությունը այնքան մեծ է, որ օտարերկրյա ներդրողները առանց վարանելու այցելում են Հայաստան, ծանոթանում երկրի տնտեսական վիճակին, ու այն ոլորտներին, որտեղ ցանկանում են ներդրումներ կատարել։ Ծառուկյանի շնորհիվ է նաև, որ Եվրոպայից ժամանակ Ռեֆորմիստների պատվիրակությունը այցելել է Արցախ, ու տեղում ականատես է եղել սահմանին սադրիչ գործողություններ կատարող ադրբեջանական բանակի մարտավարության հետ։
Թվարկել կարելի է անվերջ, սակայն lragir.am կայքը, ի վերջո պետք է հասկանա որ այն փոքրիկ շողքը, որը նա նետում է Գագիկ Ծառուկյանի հեղինակության վրա, առ ոչինչ է նրա ունեցած հեղինակության ու վստահության համեմատությամբ։ 
Այսպիսով, հույս ենք հայտնում, որ այլևս չենք հանդիպի նման ցածրորակ ու վճարված նյութերի, հակառակ դեպքում կայքի փոքրիկ լսարանը երես կթեքի նրանցից, ու «ծակ տաշտակի» առջև հայտնվելուց հետո, արդեն իրավիճակն ուղղելը դժվար կլինի, եթե չասենք անհնարին։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular