ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սադրիչ և պատվերով աշխատող լրատվականներն ի վերջո կստանան իրենց արժանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարգո Կոստանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ոչ ոքիս համար գաղտնիք չէ, որ Հայաստանում գրեթե ի սպառ բացակայում է «լրագրողական էթիկա» հասկացողությունը, ինչը մեծ վտանգ է իրենից ներկայացնում, քանզի հայկական լրատվամիջոցները չարաշահելով լսարանի վստահությունը, կեղծ տեղեկություններ են տարածում: Երևի հասկանալի է, որ այդ ապատեղեկատվությունների հետևում կանգնած է լինում կոնկրետ քաղաքական ուժ, որը ցանկանում է տվյալ քայլով «խփել» օպոնենտ քաղաքական ուժի վարկանիշին: 
Սույն թվականի նոյեմբերի 26-ից մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը, ինչն ավելի սրեց այդ կեղծ լրատվականների թուրը: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ներկայիս դրությամբ քաղաքական դաշտում հասարակության կողմից վստահություն վայելող ընդամենը 2 քաղաքական ուժ կա, այդ իսկ պատճառով մնացյալ ուժերը անցել են «կեղտոտ» պայքարի: Թեկնածուներից մեկն իր անձնական ենթակայության տակ ունի ամենա խոշոր լրատվամիջոցներից մեկը, մյուսը ունի բավական ֆինանսական միջոցներ մեկ այլ լրատվականին քաղաքական ապատեղեկատվություն կրող նյութ պատվիրելու համար : Ինչևէ, ինչpես արդեն նշեցի, այս ամենը մեծ վտանգ է ներկայացնում հասարակության քաղաքական մտածելակերպի զարգացման համար:
Երեկ ՝ նոյեմբերի 30-ին , անհայտ ծագումնաբանություն ունեցող lragir.am կայքում հրապարակվեց նյութ, որն իր ամբողջ էությամբ արտացոլեց այդ կայքի աշխատելաոճը: Նյութը վերաբերում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և իրենից ներկայացնում է ապատեղեկատվության վրա հիմնված քաղաքական հակաքարոզ: Խոսվում էր Ծառուկյանի լինել կամ չլինելու մասին քաղաքական դաշտում և զուգահեռներ անցկացվում նախկին իշխանությունների հետ: 
Տվյալ հոդվածում խոսվեց նաև Ծառուկյանի ներդրումների մասին, այն համատեքստում, որ այլևս պարտադիր չէ, որ Ծառուկյանը լինի քաղաքական դաշտում ներդրումների անվտանգության երաշխավոր լինելու համար, քանզի գործող վարչապետ Փաշինյանը հաստատել է, որ օտարերկրյա ներդրումնեից ոչ մի դրամ չի ծառայելու ուրիշ նպատակի: Այո , մենք ՀՀ քաղաքացիներս շատ լավ հասկանում ենք, որ եկել են նոր ժամանակներ, որ մենք հիմա ապրում ենք Նոր Հայաստանում, բայց դրանում համոզված կարող ենք լինել միայն մենք: Օտարերկրյա ներդրողը չի կարող ամբողջովին վստահել մեր կառավարությանը, քանզի տարիներ շարունակ տեսել է , թե ինչպես են նախկին իշխանությունները Հայաստան եկած գումարներով կառուցել մեծ դղյակնեկներ և գնել թանկարժեք ավտոմեքենաներ, իսկ վերջին 10 տարիների ընթացքում ներդրումների անվտանգության միակ երաշխավորը եղել է Գագիկ Ծառուկյանը, ով ունի մեծ վստահություն Հայաստանի սահմաններից դուրս: Այո, միգուցե 10 տարի հետո այդ ներդրողները տեսնեն , որ Նոր Հայաստանի կառավարությունը արդար է և սկսեն աշխատել անմիջապես իշխանությունների հետ, բայց հիմա ոչ մի ներդրող չի գնա այդ ռիսկին: Իսկ ԲՀԿ առկայությունը նոր խորհրդարանում ուղղակիորեն բխում է հանրության շահերից այն համատեքստում, որ նրանց գործադիրում իրականացրած աշխատանքներն արտացոլում են հանրային տրամադրությունները:
Այսքանից հետո սադրիչ ու պատվերով աշխատող լրատվականներին խորհուրդ ենք տալիս հանդարտվել և չփորձել թացը խառնել չորին, դրանից կտուժի ոչ թե թիրախ դարձած քաղաքական ուժը կամ գործիչը, այլ հենց տվյալ լրատվականը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular