ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական լրագրողական մանիպուլացիան «փշրվեց»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Լրագրողական մանիպուլացիան երբեմն ծայրաստիճան անմակարդակ կերպով է իրականացվում, ինչի կապակցությամբ էլ դրան ուղղակի չանդրաառնալը սխալ է, քանզի հանրությանը թյուրըմբռնման մեջ գցելու վարպետները, երբեմն կորցնելով չափի զացողությունը, քաղաքական պատվերների շրջանակներում, անցնում են թույլատրելիի սահմանը: Երեկ, լրատվականներից մեկը, կոնկրետ հենց նման դրսևորում էր ցուցաբերել կապված Գագիկ Ծառուկյանի քաղաքականության մեջ գտնվելու հանգամանքի վերաբերյալ: Խոսքը գնում է lragir.am կայքի մասին, որի գործունեությունը միանշանակ դրական կերպով չի ընկալվում հենց հանրության շրջանում: Կայքն իբրև թե վերլուծելով ստեղծված իրավիճակը, փորձել է տպավորություն առաջացնել, թե Ծառուկյանը, որպես խոշոր սեփականատեր, միակն է, ով քաղաքականության մեջ է և այդ ամենը փորձ են արել համադրել նախկինում գործող համակարգի նրբությունների և խաղի կանոնների հետ:
Ի գիտություն այս լրատվականի, որը բնականաբար քաղաքական պատվեր է ստացել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օպոնենտ ուժերի կողմից, խորը մոլորության մեջ է կամ էլ դիտավորյալ է փորձում այդպիսինը երևալ:
Նախ նշենք, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքականության մեջ մտնելը, դա հանրային պահանջ է հաշվի առած այն բազմահազար քաղաքացիների վստահության քվեները, որ նրա կողմից ղեկավարած քաղաքական ուժն այսքան տարիների ընթացքում ստանում է: Երկրորդ Գագիկ Ծառուկյանը, օրենքով սահմանված կարգով, իր բիզնեսների կառավարումը հանձնել է հավատարմագրային կազմակերպություններին և անձամբ դրանցով չի զբաղվում, որն իմիջայլոց կրկին օրենքի պահանջն է: Ու եթե ուշիուշով հետևեք ԲՀԿ պատգամավորների գործունեությանը խորհրդրանում, ապա կհամոզվեք, որ նրանց կողմից իրականացրած օրենսդիր աշխատանքները բխում են հանրության շահերից: Այսինքն անգամ նախկին իշխանության գոյության տարիներին, ԲՀԿ-ն չի ընկրկել և շարունակել է իր ժողովրդամետ գործունեությունը: 
Եթե այս կայքի պատվիրատուներին մտահոգում է այն հանգամանքը, որ Ծառուկյանի վարկանիշը գնալով բարձրանում է և այդ կերպ նրանց նման առանց այդ էլ մարգինալացված ուժերը հնարավոր է տեղ չգտնեն խորհրդարանում, ապա ասենք, որ նոր իրականության մեջ, այլևս չկա և գործածելի չի այն կեղտոտ գործիքակազմը, որի շնորհիվ հնարավոր կլինի անհարկի վարկաբեկելով և ցեխ շօրտելով ինչ-որ մեկի ուղղությամբ, արդյունքի հասնել: Թե՛ Ծառուկյանի կողմից, թե՛ ՀՀ վարչապետի կողմից, այս թեման բազմիցս է արծարծվել և խստագույն մերժվել է, որն էլ ամրագրված է նաև կողմերի միջև ստորագրված հուշագրի կետով:
Ծառուկյանն իր բնավորության համաձայն, անկախ ոմանց ամբիցիաներից թե նախկինում, թե հիմա ավելի մեծ թափով, շարունակելու է իր ներդրումային քաղաքակնությունն ու իր իսկ կողմից առաջ քաշված Տնտեսական հեղափոխության գաղափարը կյանքի է կոչելու ամեն գնով: Եթե որոշ «աբիժնիկներ» կարողանան գլուխները բարձրացնել և առաջ նայել, այլ ոչ թե մենակ սեփական ոտքերի տակ, ապա կտեսնեն, որ Ծառուկյանի գործունեությունն ամբողջությամբ արտացոլում է պետութայն ու ժողովրդի շահերը և արժանապատվություն է պետք ունենալ, այդ պետականամետ գործունեության ուղղությամբ ցեխ չշպրտել, դա բումերանգի էֆեկտով է անդրադառնալու տվյալ անձի կամ քաղաքական ուժի վրա:
Այո Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, այո նրա ներկայությունը խորհրդարանում նոր իրականության պարագայում անհրաժեշտ է և հենց նրա անձնական հեղինակության և արտաքին հզոր կապերի շնորհիվ է, որ ապագայում թե քաղաքական դաշտում լուրջ ձեռքբերումների ենք ականատես լինելու, թե ներդրումների ներհոսքի տեսքով ենք լուրջ առաջընթաց գրանցելու, որը միտված է լինելու ՀՀ տնտեսության զարգացման գործին: Որքան էլ փորձեր անեն նսեմացնել այս՝ Հայստանի համար չափազանց կարևոր գործոնները, միևնույնն է չի ստացվելու:
Իսկ «աբիժնիկ» ու ծախված լրատվականներին խորհուրդ կտանք Ծառուկյանից հեռու մնալ, նրա վարկանիշն այնքան մեծ է, որ ոչ մի մանիպուլացիոն գործողություն չի կարող հաջողությամբ պսակվել: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում. «ձեռքը պատին հարվածելիս, ձեռքն է փշրվում», մնացեք ձեր չափերի մեջ lragir.am, եթե չեք ցանկանում կորցնել այն չնչին լսարանը, որն հիմա ունեք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular