ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թատերական անհանգստություններ. բացառել «բազառներն» ու օգտագործել ականջները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1or.am-ը գրում է՝
Նախ՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը, հետո Մնջախաղի պետական թատրոնը և հիմա էլ՝ Համազգային թատրոնը: Եթե առաջինի դեպքում հարցը կարելի է լուծված համարել, իսկ Մնջախաղի պետական թատրոնի դեպքում էլ շենք ունենալու 20 տարիների պայքարի «թունելի» վերջում կարծես լույսի նշույլ կա, ապա Համազգային թատրոնի դեպքում ամեն ինչ դեռ նոր է սկսվում. դերասանները անժամկետ գործադուլ են հայտարարել և պահանջում են գործող տնօրենի հրաժարականը: Համաձայն չեն նաև նոր նշանակված գեղարվեստական ղեկավարի թեկնածությանը: Իրավիճակներին, իհարկե, կարող ենք տարբեր անուններ տալ՝ սկանդալներ, թնջուկներ ու անհամաձայնություններ, բայց դրանից բուն խնդրի էությունը չի փոխվի: Բուն խնդիրն էլ, իհարկե, համակարգային խնդիրն է, որն էլ իր հերթին լուծման բազմաթիվ ճյուղեր ու ուղղություններ է պահանջում: 
 
Այս առումով ավելի լայն ու գլոբալ համատեքստում բազմիցս խոսվել է թատրոնի մասին օրենքի անհրաժեշտության մասին: Ոլորտի ներկայացուցիչներն այս մասին բազմիցս են խոսել, տարիներ առաջ անգամ մշակված նախագիծ կար, կային քննարկումներ, բայց՝ զրո արդյունք: Զուգահեռ մատնանշվում է ՊՈԱԿ–ների մասին օրենքը, որը շատ մասնագետների բնորոշմամբ, մեղմ ասած, թատրոնի համար բավարար չէ: Կա նաև ՊՈԱԿ–ների մասին օրենքում թատրոնի վերաբերյալ առանձին դրույթ ներառելու առաջարկը:
 
Բայց, ի վերջո՝ ի՞նչ անել, որ չասենք թատրոնին, բայց թատրոնի կառավարումը, այսպես ասած, որպես «բազառ» չընկալեն ու չվերաբերվեն թատրոնին այնպես, ինչպես, օրինակ, ցանկացած ՍՊԸ–ի, ՓԲԸ–ի, անգամ որևէ այլ ոլորտի ՊՈԱԿ–ի: Չէ՞ որ թատրոնը պետք է դիտարկել հենց իր արժեքային տեսանկյունից, հենց այդ արժեքի պրիզմայով: 
 
Բերելով Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի օրինակը՝ նկատի ունեինք այն թնջուկը, որը տևեց գրեթե 10 ամիս: Խնդիրն, ըստ էության, ոչ այդքան ամիսներ շարունակ գեղարվեստական ղեկավար չունենալն էր, այլ հենց գեղարվեստական ղեկավարի ընտրության հարցը: Ընտրությունը եղավ, բայց, մեծ հաշվով, կրքերը չհանդարտվեցին: Կրկին եղան և՛ դժգոհ, և՛ գոհ հատվածներ: Այս թատրոնի մասին շատ գրվեց, ուղղակի այս առիթով հիշենք դերասան, բեմադրիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի հարցադրումը, որն արել էր «Փաստի» հետ զրույցում. «ինչո՞ւ պետք է տնօրենն «իր գլխու» նշանակում անի»:
 
Բոլոր թատրոնների՝ և՛ նման, և ՛ միևնույն ժամանակ միմյանցից տարբերվող խնդիրները, ըստ էության, մեկ համակարգային խնդրի մեջ են: Օրինակները բերեցինք՝ հետևյալ հարցադրումն անելու համար. օրենսդրական անհրաժեշտությունից զատ միգուցե հստակ կանոնակարգերի, և ձևաչափերի բացակայություն կա, ըստ որի, օրինակ, կկազմվի հանձնաժողով, բայց հստակ քննարկում կլինի, ինչպես նաև դերասանական կազմի կարծիքն էլ հաշվի կառնվի: Համազգային թատրոնի դերասանական կազմի ներկայացուցիչները գործող տնօրենի ծրագրային դրույթները կարդալուց հետո իրեն ասել էին՝ «չենք ուզում, որ դու մեզ կառավարես»: Հետո, ըստ նրանց, խոստում է տրվել՝ եթե մեկ ամիս անց շարունակեն նույնը պնդել, չի վերադառնա:
 
Մեծ հաշվով՝ գոնե մշակույթում «ոտի վրա» հասկացողությունը պետք է բացառել: Թեև ցանկալի կլիներ, որ այդ հասկացողությամբ առաջնորդվելը բացառվեր բոլոր ոլորտներում…
 
Այս ընթացքում թատրոնների ներկայացուցիչները բարձրացրել են նաև ոչ պատշաճ ծանուցման հարցը: Այսինքն՝ նրանք վերջին պահին կարող են իմանալ, թե ով է իրենց նոր տնօրենը, գեղարվեստական ղեկավարը: Միգուցե բոլոր օրենքներից ու կանոնակարգերից զատ կարևորն ա՞յլ հարթության մեջ է: Միգուցե խնդիրը առաջին հերթին երկխոսության մեջ է, լսելի լինելու պահանջի ու դրա կատարման մե՞ջ է… Ի վերջո, եթե երկրում բան է փոխվել, ուրեմն մոտեցումներն էլ պիտի փոխվեն, այլ ոչ թե նախկինի պես միահեծան որոշումներ կայացվեն ու պարտադրվեն: Առավել ևս, երբ որևէ կոլեկտիվում առկա է հստակ կոնսենսուսային դիրքորոշում: Ընդամենը պետք է լսել ու հաշվի առնել...
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular