ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական դեժավյու. փոխվել են միայն դերակատարները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1or.am-ը գրում է՝
 
Հանրապետականներն, օրինակ, գնում են դասական արխայիզմի ճանապարհով՝ մի կողմից իրենց կուսակցության արխիվներից վեր հանելով կոնսերվատիզմի ու ազգային արժեքների մասին դրույթներ ու դրանք թափահարելով, մյուս կողմից էլ, պատեհ անպատեհ քննադատելով, ընդհուպ դիմելով ժամանակին իրենց դեմ կիրառվող քարոզչական հնարքներից մեկին՝ իշխանությանը անվանելով հող հանձնողներ՝ նկատի ունենալով ղարաբաղյան հարցում փոխզիջումների հնարավորությունը: Ասել է թե, ՀՀԿ–ն, կորցնելով իշխանությունը, մի կողմից հետ է գնացել իր կուսակցության ակունքներ, մյուս կողմից ինտեգրվել է հայաստանյան ընդդիմադիր իռացիոնալ դիսկուրսի կանոններին ու այդ կանոնների շրջանում բավական հարմարավետ խաղում է:
 
Մեծ հաշվով, հեղափոխական իշխանությունն էլ իրեն պահում է նախորդ իշխանության նման՝ սեփական հաղթանակի մեջ խիստ համոզված: Իհարկե, Փաշինյանը առաջին իսկ օրվանից հրաժարվել է քարոզարշավի պաշտոնական լեզվից ու առավել ժողովրդական, առօրեական լեզվով է խոսում մրցակիցների ու հասարակության հետ: Բայց ինքնին իշխանության պահվածքը, սկսած Երևանի կենտրոնը իրենց նախընտրական պաստառներով ողողելուց, վերջացրած նախկինում արված գործերը նախընտրական քարոզարշավի փաթեթավորմամբ ներկայացնելուց, կրկին հիշեցնում է անցյալը:
 
Փաստացի, հեղափոխությունը Հայաստանում փոխեց դերակատարների տեղերը, դերակատարների ուժային համամասնությունը, բայց չփոխեց դերակատարների միջև հարաբերությունների ոճը, բովանդակությունը, ընդհանրապես քաղաքական դիսկուրսի բովանդակությունը: 
 
Այս տրամաբանությունն, ընդ որում, առայժմ է միայն դրսևորվում քարոզարշավի ընթացքում: Առաջիկայում այն դառնալու է ընդհանրապես քաղաքական համակարգի տրամաբանություն: Խորհրդարանը լինելու է այդ տրամաբանության արտացոլումը: Ինչպես քարոզարշավը, այնպես էլ խորհրդարանը լինելու են այն ուղենիշների սահմաններում, որոնք ակտիվորեն սահմանվում են հիմա: 
 
Մեծ հաշվով, իհարկե, կարճ ժամանակում սպասել, որ կփոխվի մի երևույթ, որ կարծրացել ու դեգրադացվել է նախորդ տարիների ընթացքում, անհույս լավատեսություն է: Մյուս կողմից էլ հարց է ծագում, եթե ոչ հիմա, ապա երբ պետք է դրվեին քաղաքական նոր բովանդակության հիմքերը: Իշխանությունն այս հարցում ունի էական առավելություն. նա է թելադրում քաղաքականության ռիթմը: Վստահաբար չէինք ունենա այն ցածրակարգ հակաքարոզչության մթնոլորտը, որ այսօր ունենք, եթե Փաշինյանը իր քարոզարշավը սկսեր ավելի բարձր նշաձողից՝ շանս չտալով մրցակիցներին վերադառնալ իրենց համար հարազատ ու հարմարավետ հռետորաբանության մակարդակ: Կան տարբեր կարծիքներ, որ Փաշինյանը մի կողմից ուզում է ՀՀԿ–ին տեսնել խորհրդարանում, մյուս կողմից էլ, ընդհակառակը, ամեն ինչ անում է, որ նրանք չհայտնվեն այնտեղ: Առայժմ առկա ազդակները, սակայն, հուշում են, որ իշխանությունն իր սահմանած նշաձողով շանս է տալիս ՀՀԿ–ին դրսևորվել այնպես, ինչպես նրանք հիմա դրսևորվում են:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular