ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես ուզում եմ, որ այս խումբը լիարժեք վստահություն վայելի հասարակության կողմից». Հայկ Մարության

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել Կենդանաբանական այգում ուսումնասիրություններ կատարելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը: Ներկաներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ինձ պետք է, որ այս խմբի ասածը լինի 100%-անոց եզրակացություն, որպեսզի իմանալով կազմը ոչ-ոքի մտքով անգամ չանցնի, որ այստեղ ինչ-որ այլ կարծիք կար կամ փորձել են ինչ-որ բան կեղծել ու գաղտնի պահել: Բաց լինելը և վստահություն վայելելը շատ կարևոր է: Ես ուզում եմ, որ այս խումբը լիարժեք վստահություն վայելի հասարակության կողմից»,- ինչպես տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդգծել է քաղաքապետը:

Երևանի կենդանաբանական այգու գործունեության շուրջ հանրության շրջանում առաջացած հարցերի, առկա խնդիրների վերհանման և համապատասխան լուծումներին միտված անհրաժեշտ առաջարկներ ձևավորելու նպատակով, Երևանի քաղաքապետի  կարգադրության համաձայն, ստեղծվել է աշխատանքային խումբ, որում, քաղաքային իշխանության ներկայացուցիչներից բացի,  ընդգրկված են բնապահպան-կենդանասերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու անհատներ:  

Քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խմբից ակնկալում է երկարատև համագործակցություն նաև հետագա ծրագրերում:   

«Ակնկալում եմ ոչ միայն համագործակցություն միայն այս խնդիրների ճանաչման ու հետագայում լուծման շուրջ, այլև ընդհանրապես, քաղաքում կատարվող գործընթացների առնչությամբ: Մասնավորապես, ինձ հետաքրքիր կլիներ աշխատանքային խմբի կարծիքը նաև կրկեսի աշխատանքի վերաբերյալ: Դա քաղաքապետարանինը չէ, իհարկե, բայց կենդանիների առումով քաղաքապետարանն այդտեղ իր դիրքորոշումը պետք է ունենա: Իսկ քաղաքի դիրքորոշումն ավելի հաստատուն կլինի, եթե ավելի շատ մարդիկ ներգրավված լինեն այս գործընթացների քննարկման ժամանակ»,- նշել է քաղաքապետը:

Աշխատանքային խմբին զուգահեռ՝ քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ   ձևավորվել է նաև հանձնաժողով, որը կուսումնասիրի այգու նախորդ երեք տարվա ֆինանսատնտեսական գործունեությունը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular