ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր կուսակցությունը ներկայացրել է ծրագրային դրույթներ, որոնք առաջ են քաշում մի շարք կարևոր հարցեր. Գագիկ Ծառուկյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում նախընտրական քարոզարշավ անցկացնելուց հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում ունեցավ նաև Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչների հետ:

Քարոզարշավի ժամանակ խոսելով կուսակցության կողմից առաջ քաշված ծրագրային դրույթների եւ մինչ օրս գրանցած հաջողությունների մասին Գագիկ Ծառուկյանը նշեց.

«Եկել եմ այստեղ առանց նախապատրաստվելու, քանի որ հստակ գիտեմ մարդկանց խնդիրները: Ինքս ինձ գովելու կարիք չունեմ, դուք բոլորդ էլ լավ գիտեք՝ ինչին ձեռքս կպել է հաջողությամբ է պսակվել:

Այսօր մարդկանց հետ խոսել չի լինում: Ժողովրդի երեսներին ժպիտ չկա, ու դա պայմանավորված է նրանով, որ խնդիրները շատ են: Բայց ես եկել եմ ասելու, որ խնդիրները լուծվող են: Ում ընտրեք, նա էլ կդառնա պատգամավոր. ձևի համար դրված թեկնածուներ չկան, ծանոթ-բարեկամ չկա: Դուք պետք է ընտրեք, պետք է որոշեք` ովքեր են դառնալու պատգամավոր ու ովքեր են լուծելու ձեր խնդիրները»:

Խոսելով թերեւս ամենակարեւոր հարցերից մեկի՝ բնակարան ձեռք բերելու մասին, կուսակցության առաջնորդը ընդգծեց.

«Մարդիկ տան խնդիր ունեն. երեխային ամուսնացնելու ժամանակն է, բայց ամաչում են, բնակարան չունեն: Մենք հիմա բնակարաններ ենք կառուցում: Մարդիկ կարող են ամսական 65 000 դրամ վճարել ու բնակարան ունենալ: Մենք բնակարանները նվեր չենք տալիս, ուղղակի առանց շահույթի բնակարան ենք կառուցում, մտածում ենք ժողովրդի մասին: Սրանով բազմաթիվ մարդկանց երազանք ի կատար կածվի ու մարդկանց դեմքին ժպիտ կառաջանա: Սա ասում եմ, որ դուք հասկանաք, որ անհնար բան չկա: Մեր կուսակցությունը ներկայացրել է ծրագրային դրույթներ, որոնք առաջ են քաշում մի շարք կարեւոր հարցեր, այսքանից հետո ինձ մնում է ասել՝ ում կհավատաք, նրան էլ ընտրեք>>, - ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

 

Սոսե Չանդոյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular