ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիների շահերից բացի, այլ շահ չի կարող լինել». Հայկ Մարությանն ընդունել է բնակիչներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայրաքաղաքի բնակիչներին հուզող խնդիրներին անձամբ ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետն այսօր ընդունելություն է կազմակերպել քաղաքացիների հետ: Ողջունելով բնակիչներին՝ Հայկ Մարությանն ընդգծել է, որ նրանց հետ շփումը լինելու է պարբերական, և հետևողական ուշադրություն է դարձվելու բոլոր այն կուտակված խնդիրներին, որոնք լուծումներ են պահանջում:

Ինչպես տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շինարարության թույլտվության տրամադրում, աղբահանության կազմակերպում,  վթարային շենքերի խնդիր, հասարակական տրանսպորտի կանոնակարգում, աշխատանք, սեփականության իրավունքի գրանցում, առողջապահական ու կրթական ոլորտներն ընդգրկող հարցեր և այլն: Բնակիչները քաղաքապետի մոտ ընդունելության էին եկել տարբեր խնդիրներով:

«Բարձրացվող խնդիրների լուծման հարցում քաղաքացիների շահերից բացի, այլ շահ չի կարող լինել: Մենք պետք է գործենք միայն օրենքի շրջանակում և պետք է վարվենք այնպես, որ ոչ ոք չտուժի:Կան հարցեր, որոնք պետք է բերենք մեկ գաղափարի շուրջ և դրանց տանք համակարգային լուծումներ»,- ասել է Հայկ Մարությանը: 

Բարձրացված հարցերի մի մասին քաղաքապետի կողմից տեղում տրվել են պատասխաններ, համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս հարցերի մասով էլ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ:

«Մենք բոլորս ծառայում ենք այն նպատակներին, որոնք դրված են մեր խնդիրները լուծելու համար: Սա նշանակում է, որ ամեն մեկս պետք է առավելագույնը անենք, որպեսզի քաղաքը զարգանա, որպեսզի քաղաքը գնա առաջ, սա է մեր նպատակը»,-ընդգծել է քաղաքապետը:

Ընդունելություններն, ի դեպ, կկրեն պարբերական բնույթ: Այն քաղաքացիները, որոնք չեն հասցնի գրանցվել քաղաքապետի մոտ ընդունելության համար, կարող են իրենց խնդիրները ներկայացնել քաղաքապետի՝ համապատասխան ոլորտները համակարգող տեղակալների հետ հանդիպումների ժամանակ։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular