ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վալերիյ Օսիպյանը մասնակցել է Արցախի ոստիկանության մասնագիտական օրվան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Ստեփանակերտում հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության Բակո Սահակյանի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը կարևորեցին երկու երկրների իրավապահ կառույցների միջև փոխգործակցության առավել ամրապնդումը՝ ընդգծելով դրա անհրաժեշտությունը հանցավորության դեմ պայքարի արդյունավետության, հետախուզվողների օպերատիվ հայտնաբերման տեսանկյունից։Հանդիպմանը առարկայական քննարկվեցին Հայաստանի և Արցախի հանրապետությունների ոստիկանությունների համագործակցությանը նոր թափ հաղորդելուն վերաբերող հարցեր։ Կողմերը հավաստիացրին, որ այդ ուղղությամբ պատրաստակամ ու հետևողական են լինելու։ Հանդիպմանը քննարկվեցին երկուստեք հետաքրքրությունն ներկայացնող այլ հարցեր ևս։ 

 Նոյեմբերի 30-ը Արցախի Հանարապետության ոստիկանության ծառայողի մասնագիտական օրն է:

Տոնի առթիվ ոստիկաններին շնորհավորելու էր եկել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը` ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ, պետական այրեր, ոստիկանության վետերաններ:Արցախի Հանրապետության նախագահի կողմից ծաղկեպսակ , հյուրերի կողմից ծաղիկներ խոնարհվեցին Արցախյան ազատամարտում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:Հերոսացած ծառայակիցների հիշատակի ոգեկոչումից հետո ս կսվեց մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր նիստը: Հանդիսավոր նիստի ընթացքում ելույթ ունեցան Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի և Արցախի ոստիկանության պետերը։

Այնուհետև Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերով, մասնագիտական օրվա առթիվ, խրախուսանքների արժանացան ոստիկանության մի խումբ ծառայողներ:
Վալերիյ Օսիպյանի հրամանով Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը պարգևատրվեց «Մարտական զորակցություն» մեդալով: ՀՀ ոստիկանության պետի հրամաններով տարբեր պարգևների արժանացան Արցախի ոստիկանության ևս երկու տասնյակ ծառայողներ:

Հրապարակվեցին Արցախի Հանրապետության մի շարք գերատեսչությունների և կազմակերպությունների ղեկավարների հրամանները` մասնագիտական տոնի առթիվ արցախցի ոստիկանների պարգևատրելու մասին:
Արցախի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին շնորհվեց Արցախի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծայողի կոչում, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը, հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, շտաբի միջազգային համագործակցության վարչության արարողակարգի բաժնի պետ Վահան Աշխարոյանը պարգևատրվեցին «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

Հանդիսավոր նիստի ընթացքում տարբեր պարգևների արժանացան Արցախի ոստիկանության հարյուրից ավելի ծառայողներ, համակարգի նախկին ղեկավարներ, վետերաններ, դրամական աջակցություն ստացավ մարտական գործողությունների ժամանակ ու ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների շուրջ հիսուն ընտանիք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular