ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական սպորտի հաջողության բանաձևը

ՍՊՈՐՏ

Այսպիսով, Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերը մոտեցան իրենց տրամաբանական ավարտին: Խաղերին մեր երկիրը ներկայացել էր անկախությունից ի վեր իր ուժեղագույն կազմով, որում, ինչպես հայտնի է, ընդգրկված էին համաշխարհային սպորտի իսկական աստղեր: Մարզիկների անունը միայն բավարար էր, որպեսզի բոլորին պարզ դառնար' 2016-ի օլիմպիական խաղերը չէին կարող մեր երկրի համար արգասաբեր չլինել:

Արթուր Ալեքսանյան, Նազիկ Ավդալյան, Արսեն Ջուլֆալակյան, Գոռ Մինասյան. սրանք, թերևս մի փորք մասն են այն անունների, որոնք աշխարհն է ճանաչում, որոնց կրողներն անվիճարկելի հեղինակություններ են իրենց մարզաձևերում:

Բայց պարզապես ասել, թե 31-րդ օլիմպիական խաղերն հայերիս համար հաջողված էին, կնշանակեր չասել ոչինչ: Այն, ինչին կարողացան հասնել մեր փառահեղ մարզիկներն այս խաղերում, ամենևին էլ սովորական, պարզ սպորտային հաղթանականեր չէին, այլ` հայի մարտական ոգու անօրինակ դրսևորում, տիտանական ջանքերի տրամաբանական արդյունք, որը, սակայն, կարող էր շատ ավելի հզոր լինել, եթե չլինեին մի շարք օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված գործոններ:

Մեր որոշ մարզիկների թույլ չտվեցին օլիմպիական ոսկի նվաճել`մրցանակ, որին նրանք արդարև արժանի էին. Նազիկ Ավդալյանի լրջագույն վնասվածքը, օլիմպիական ելույթի ժամանակ Անդրանիկ Կարապետյանի ձեռքի շրջանում ստացած անակնկալ վնասվածքն, ինչպես նաև համամարդկային ամոթ դարձած սերբ մրցավարի ցուցաբերած խիստ կողմնակալ վերաբերմունքը Միհրան Հարությունյանի նկատմամաբ` թույլ չտվեցին մեր փառահեղ մարզիկներին ի ցույց դնել իրենց ունեցած ողջ պոտենցյալը, ինչը, սակայն, ամենևին էլ չի նսեմացնում նրանց արժանիքները. այդ ելույթները հզոր կամքի արտահայտություն դարձան, հայի անպարտելի ոգու ցայտուն ապացույց`ազնվագույն մետաղից էլ թանկ:

Ինչպես հայտնի է, բոլոր ժամանակներում ու մարդկային գործունեության բոլոր բնագավառներում մշտապես խնդիր է եղել անհատի ինքնակայացումն ու առավելագույն ինքնառեալիզացումը, որի շնորհիվ է միայն, որ հնարավոր է դառնում ունեցած տաղանդների պատշաճ դրսևորումն ու դրանց' հասարակությանն ու պետությանն ի սպաս դնելը. Ռիոյի օլիմպիական խաղերն ապացուցեցին, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իր առաջ դրած գերխնդիրը ոչ միայն հաջողությամբ լուծել է, այլև` արել անհնարինը` բացահայտելու ու սատարելու այն բազմատաղանդ մարզիկներին, որոնք ունակ եղան բարձր պահելու մեր երկրի պատիվն ու արժանապատվությունը համաշխարհային սպորտի բարձրագույն`օլիմպիական հարթակում:


Մեծ հաշվով, հենց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` սպորտի նկատմամբ դրսևորած բացառիկ հոգածության, աչալուրջ հետևողականության ու սրտացավ վերաբերմունքի շնորհիվ է, որ Հայաստանին հաջողվեց 200 երկրների շարքում ամրագրել իր պատվավոր տեղն ու դիրքը` հաջողացնելով իր հետևում թողնել ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլև ընդհանուր թիմային հաշվարկում առաջ անցնել նույնիսկ որոշ եվրոպական երկրներից` արգասիք, որն առավել քան բավարար է` կատարված աշխատանքը գերգերազանց գնահատելու համար:

Ծառուկյանին այս տարիների ընթացքում փաստացի հաջողվեց անել այն, ինչը չէր հաջողվել և ոչ մեկին' վերակենդանացնել հայկական սպորտը, հավատ ներշնչել այն շնորհալի երիտասարդներին, որոնք, պայմանավորված մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով, կա՛մ անտեսված էին, կա՛մ հանդես էին գալիս այլ երկրների դրոշի ներքո (Միհրան Հարությունյանը, որի շահած արծաթը իսկական ոսկու գին ունի, նախքան Հայաստանի դրոշի ներքո հանդես գալն, ինչպես հայտնի է, ներկայացնում էր Ռուսաստանը). արդյունքը բոլորիս աչքի առաջ է, արգասիքը` շշմեցնող…:

Այսքանից հետո կարող է բնական հարց առաջանալ' ո՞րն է, այնուամենայնիվ, Հայաստանի ու հայ ժողովրդի այդքան երկար փնտրված հաջողության բանաձևը, ո՞րն է մեր անկասելիության գաղտնիքը, որը թույլ կտար մեզ մշտապես փայլելու ոչ միայն սպորտում, այլև մարդկային գործունեության բոլոր բնագավառներում: Գաղտնիքը, թերևս, շատ պարզ է`գնահատել մարդկանց, չխուսափել կանգնել նրանց թիկունքին, ովքեր ունակ են ու կարող են արդյունք տալ, բանաձև, որի սահմանողը դարձավ Գագիկ Ծառուկյանը…:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular