ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ներկայացրեց «Իմ քայլը» դաշինքի ծրագրի տնտեսական ու հասարակական դրույթները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Իմ քայլը» դաշինքն ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթելու  դեպքում բիզնեսի համար ստեղծելու է հավասար մրցակցային պայմաններ, իսկ հասարակական կյանքում մերժելու է բռնությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Եղվարդ քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։

«Մենք մերժում ենք բռնությունը, որպես հասարակական հարցերը կարգավորելու եղանակ։ Երբ մենք 10 տարի անընդհատ ասում էինք իշխանափոխություն, ասում էինք, որ այն իրականացնելու ենք առանց բռնության, բաց ձեռքերով։ Մենք համոզված ենք, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարևորագույն գործոն է։ Յուրաքանչյուր ոք կարող է սկսել հանրային վերափոխման գործընթաց։ Պետությունը պետք է նպաստի նման վերափոխումներին։ Սա նշանակում է , որ այն, ինչ ուզում ենք փոխել իրականության մեջ, պետք է փոխենք նախ մեր մեջ»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև իրենց ծրագրի տնտեսական մասը։

«Տնտեսական բնագավառում պետությունը պարտավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ բիզնես-դաշտը ձևավորվի ազատորեն, հովանավորչության բացակայության պայմաններում։ Բիզնես-հմտություն ունեցող յուրաքանչյուր ոք պետք է գործի հավասար մրցակցության պայմաններում»,- ասաց Փաշինյանը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular