ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական աճի մակարդակով Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում առաջինն է. ԵՏՀ վիճակագրություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ԵԱՏՄ անդամ երկրներում համախառն ներքին արդյունքն աճել է 1.9 տոկոսով։ Ընդ որում՝ ԵԱՏՄ երկրների շարքում ՀՆԱ-ի աճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Հայաստանում՝ 8.3 տոկոս 2018թ-ի առաջին կիսամյակի ընթացքում: 

Արդյունաբերական արտադրանքի ծավալները ԵԱՏՄ-ում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 3.3 տոկոսով։ Արդյունաբերության ընդհանուր կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեցել է վերամշակող արդյունաբերությունը՝ 62.7 տոկոս և հանքարդյունաբերությունը՝ 27.9 տոկոս։  ԵԱՏՄ երկների շարքում վերամշակող արդյունաբերության ծավալների գծով ամենամեծ աճն արձանագրվել է Հայաստանում՝  9.6 տոկոս, չնայած այն հանգամանքին, որ հանքարդյունաբերության ոլորտում գրանցվել է անկում՝ 12.7 տոկոսով։ 

Ղազախստանում, Ղըրղզստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալները աճել են համապատասխանաբար 2 և 4 տոկոսներով։ Սակայն գյուղատնտեսության ոլորտն անկում է գրանցվել Հայաստանում՝ 4.6, Բելառուսում՝ 2.3, Ռուսաստանում՝ 3.3 տոկոսով։ Այսպիսով, ԵԱՏՄ անդամ երկրների ընդհանուր գյուղատնտեսական արտադրանքի անկումը կազմել է 2.4 տոկոս։ Հատկանշական է, որ ընդհանուր գյուղատնտեսական արտադրանքում ՀՀ մասնաբաժինն ավելացել է 0.2 տոկոսով՝ կազմելով 1.6 տոկոս։ 

2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամսիներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ԵԱՏՄ երկրներում շինարարության ծավալները չեն փոփոխվել, թեպետ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում, բացառությամբ Ռուսաստանի (անկումը՝ 0.7 տոկոս) գրանցվել է աճ.  Հայաստանում՝ 19.2 տոկոս, Ղըրղզստանում՝ 7, Բելառուսում և Ղազախստանում՝ 4.4 տոկոս։ 

ԵԱՏՄ անդամ երկրների ընդհանուր բեռնաշրջանառությունն աճել է 3.2, ուղևորաշրջանառությունը՝  5.3 տոկոսով։ Ի տարբերություն ԵԱՏՄ անդամ մնացած երկրների՝ ՀՀ-ում ուղևորաշրջանառության անկում է նկատվել 5 տոկոսով, ինչը պայմանավորված է ավտոմոբիլային տրանսպորտային միջոցով փոխադրումների ծավալների կրճատմամբ՝ նախորդ տարվա համեմատ 10.2 տոկոսով նվազմամբ։ Իսկ բեռնաշրջանառության աճին նպաստել են հիմնականում երկաթուղային, ավտոմոբիլային փոխադրումները։            

ԵԱՏՄ-ում մանրածախ առևտուրը աճել է 3.1 տոկոսոով, մասնավորապես ամենաբարձր աճը գրանցվել է Բելառուսում՝ 9.1 տոկոս, ապա Ղազախստանում՝ 7 տոկոս։ Հայաստանում 2018թ.-ի 3-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մանրածախ առևտուրն աճել է 1.6 տոկոսով։ 

ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ առևտրում արտահանման ծավալներն աճել են 13.5 տոկոսով, արտաքինը՝ 22 տոկոսով։ 2018 թվականի հունվար-օգոստոսին Ռուսաստանի մասնաբաժինը արտաքին առևտրում կազմել է 84,1 տոկոս, Ղազախստանինը՝ 9,8, Բելառուսինը՝ 4,8, Ղըրղզստանինը՝ 0,6 տոկոս։ ՀՀ մասնաբաժինն արտաքին առևտրում 0.7 տոկոս է։ ՀՀ արտահանման ծավալներն աճել են 10.2 տոկոսով, ներմուծմանը՝ 37.4։ Հատկանշական է, որ արտաքին առևտրի արտահանման կառուցվածքում Հայաստանում, Բելառուսում և Ղըրղզստանում բարձր աճ է գրանցել տեքստիլ արտադրանքը, որի ծավալներն աճել են համապատասխանաբար 23.4, 25.6 և 39.3 տոկոսներով։ 

Փոխադարձ առևտրի արտահանման կառուցվածքում ՀՀ տեսակարար կշիռը 1.1 տոկոս է։ Պետք է նկատել, որ արտահանման ծավալների աճով ՀՀ-ն առաջինն է՝ 33.1 տոկոս, որին նպաստել են մեքենաների, սարքավորումների, տրանսպորտային միջոցների և տեքստիլ արտադրանքի արտահանման ծավալների աճը։ Վերջինս ամենաբարձր ցուցանիշն է ԵԱՏՄ երկրների շարքում. աճել է շուրջ 2 անգամ՝ կազմելով 109.9 մլն ԱՄՆ դոլար։           

Տաթևիկ Առուստամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular