ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետի քայլը խոստումնալից են համարում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում Երևանի կենդանաբանական այգու կենդանիների թունավորման դեպքերն ու այլ իրադարձությունները, ի վերջո, շարժեցին նաև Երևանի քաղաքապետարանի հետաքրքրությունը: Ու թեև մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե իրականում այս կառույցը քաղաքապետարանի ո՞ր վարչության ենթակայության տակ է գործում, սակայն ուրախալի է, որ այն, այնուամենայնիվ, հայտնվել է նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի ուշադրության կենտրոնում:

Այգու տնօրենի գործունեության հետ կապված հանրային քննարկումները, բարձրացված հարցերն ու խնդիրները ուսումնասիրելու նպատակով քաղաքապետի կարգադրությամբ ուսումնասիրվելու է այգու նախորդ երեք տարվա ֆինանսատնտեսական գործունեությունը: Այդ նպատակով ստեղծվել է հանձնաժողով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Գուրգեն Դարբինյանի նախագահությամբ: 

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության առաջատար մասնագետ Փիրուզա Հակոբյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Արմեն Գևորգյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ Կարապետ Հովհաննիսյանը:

Ուսումնասիրությունները կտևեն մինչև դեկտեմբերի 21–ը, իսկ արդյունքները դեկտեմբերի 27–ին կներկայացվեն Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանին: Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի կազմակերպությունում առաջացած խնդիրները: Այն կղեկավարի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էմին Թորոսյանը, իսկ աշխատանքային խմբի անդամներն են՝ մշակույթի վարչության պետի տեղակալ Եղիշե Սարգսյանը և այլ վարչությունների ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ աշխատանքային խմբում կաշխատեն քաղաքապետարանի 7 պաշտոնյաներ, որոնք կուսումնասիրեն գնումներից մինչև շինարարության, ինչպես նաև առողջապահության ուղղությունները: 

Սակայն, ուշագրավ է, որ այգում առկա խնդիրների վերհանման նպատակով երկրորդ խմբում ներգրավված կլինեն նաև խնդրով մտահոգ անձինք, ինչպես նաև կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս աշխատանքային խմբի ուսումնասիրությունները նույնպես ավարտվելու են նույն ժամկետներում:

1or.am-ի հետ զրույցում Կենդանաբանական այգու նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայել յանը, ով 2012 թվականին առաջիններից է հեռացվել կառույցից, նույնպես դիմել է, որպեսզի ներգրավվի այդ աշխատանքային խմբում: Թե ուրիշ ովքեր են դիմել, նա տեղեկացված չէ, սակայն հույս հայտնեց, որ հանձնաժողովում ներգրավված կլինեն մասնագետներ, որպեսզի քննարկումներն առավել առարկայական լինեն:

«Այս պահին չեմ պատկերացնում, թե իրականում ովքեր ներգրավված կլինեն աշխատանքային խմբում և ինչքանով համագործակցությունն արդյունավետ կլինի: Բայց պետք է նշեմ նաև, որ քաղաքապետի այս որոշումը բավականին խոստումնալից քայլ է: Եվ ես լիահույս եմ, որ այգում առաջացած խնդիրներին վերջապես լուծում կտրվի: Լավ կլիներ, որ հանձնաժողովում մասնագետներ ներգրավված լինեին, ոչ թե այնպիսի մարդիկ, ովքեր մի քանի անգամ կենդանիներին կերակրել են ու իրենց անասնաբույժի տեղ են դնում, քանի որ խնդիրներն ավելի խորքային են և լուրջ մասնագիտական ուսումնասիրություն է հարկավոր իրականացնել»,–  ասաց Ա. Ռաֆայելյանը:

Պատասխանելով հարցին, թե քաղաքապետարանի կողմից նախկինում նման ուսումնասիրություն եղե՞լ է, Ա. Ռաֆայել յանը նշեց, որ Տարոն Մարգարյանի ղեկավարման ընթացքում որևէ ուսումնասիրություն էլ չի եղել: Այդ տարիներին բողոքի ակցիաներ ինչո՞ւ չեն կազմակերպվել հարցին նա պատասխանեց, որ մինչ իշխանափոխությունը վախի մթնոլորտը բավականին մեծ է եղել և այդ պատճառով էլ կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները չէին կարող նման ակցիա կազմակերպել: Խոսելով վերջին 20 օրվա ընթացքում երկրորդ կենդանու անկման դեպքի մասին՝ նա հավելեց, որ այս պահին ոչինչ ասել չի կարող, քանի որ մինչ այս պահը այգու պաշտոնական մեկնաբանությունը չկա:

«Մինչև կենդանաբանական այգու պաշտոնական պարզաբանումը չլինի, չեմ կարող որևէ մասնագիտական մեկնաբանություն տալ, բայց կարող եմ ասել, որ կենդանիների անկումը ոչ մասնագիտական մոտեցման հետևանք է, որը միանշանակ պետք է դադարեցվի»,– ասաց Ա. Ռաֆայելյանը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան պաշտոնական էջին ուղղված 1or.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացանք, որ բացի նշված անձանցից աշխատանքային խմբի քննարկումներին կմասնակցի նաև այգու ներկա տնօրինությունը, ինչպես նաև կարող են մասնակցել այգու ներկա և նախկին այլ աշխատակիցները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular